twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ալիևի հաղթանակը և Ադրբեջանի թշնամիների ֆիասկոն Նախագահի ծրագրային հարցազրույցի հետքերով

08 Հունվարի 2025 13:33

Այն եղել է հանգամանալից, անկեղծ զրույց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մեզանից յուրաքանչյուրի միջև։ Հայրենական հեռուստաընկերությունների լրագրողներն այս դեպքում հանդես են եկել որպես նրանք, ովքեր կատարել են՝ մեր պետության ներկային ու ապագային վերաբերող հարցեր տվող կողմի ամենակարեւոր գործառույթը կատարողներ։ Այս հարցերի պատասխանները ստացվել են երկրի նախագահի համար սովորական կշռադատող սովորությամբ։ Դրանով հանդերձ, ես վստահ եմ, որ ոչ միայն Երեւանում, այլ նաեւ աշխարհի որոշ այլ երկրների մայրաքաղաքներում լսածից հետո սկսվել է անքնություն։

Բայց ես կսկսեմ այլ բանից։ Այն է անվիճարկելի փաստի արձանագրմամբ։ «Ես գիտեմ, որ իմ թիկունքում կանգնած է ադրբեջանական ժողովուրդը։ Եվ ադրբեջանական ժողովուրդը գիտի, որ ես կանգնած եմ նրա թիկունքում։ Սա առանձնահատուկ զգացողություն է»,- ասել է նա։ Սա է եղել ինչպես նրա անձնական, այնպես  էլ մեր ընդհանուր հաջողության բանաձեւը։ Որովհետև, երբ պետությունը ղեկավարում է՝ նրա ներկայի ու ապագայի համար պատասխանատու քաղաքական գործիչը, այլ ոչ թե իր նախագահական ժամկետը ծառայելով որպես որոշակի ուժերի դրածոն՝ պատմական բեկումներն ու հաղթանակները դառնում են անխուսափելի։
 
Համապատասխանաբար, անխուսափելի է դառնում նաև ճակատագրի քմահաճույքով իրենց երկրներում քաղաքական Օլիմպիոսում հայտնված ժամանակավոր ու պատահականորեն իշխանությունը գրավածների ֆիասկոն։ Եվ արդեն բացահայտ անեկդոտային է հանդիսանում այն իրավիճակը, երբ անտեսանելի տիկնիկավարների այս բոլոր դրածոները փորձում են հակադրվել իրենց ժողովրդին ապավինված քաղաքական գործիչներին, ովքեր ունեն պետականության հզորացման ու զարգացման երկարաժամկետ ռազմավարություն։ Հավասարապես այս ամենը մենք հիմա տեսնում ենք։
 
Եկեք պարզապես մի փոքր էքսկուրս կատարենք մեր նորագույն պատմություն: Հիշենք, թե ինչպես Ադրբեջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս  այսպես կոչված, «ժողովրդավարական ընդդիմության» կողմից որքան ախ ու հառաչանքներ հնչեցին Վրաստանում տեղի ունեցած «վարդերի հեղափոխությունից» հետո։ Խոսակցություններն այն մասին, որ այս երկիրը դատապարտված է սրընթաց զարգացման, իր բոլոր խնդիրները լուծելուն, ինչպես նաև այն դժգոհությունները, որ «մենք նման բան երբեք չենք տեսնի» այն ժամանակ մոդայիկ էին։ Այդպես է եղել ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ Ուկրաինայի դեպքում։ Այս երկրում «նարնջագույն հեղափոխության» հաղթանակից հետո մենք տեսանք, թե ինչպես հայրենական արմատականները ցուցադրեցին հերթական քաղաքական կրկեսային ակտ, որը բաղկացած էր նրանից, որ նրանք բոլորը կրում էին նարնջագույն փողկապներ և շարֆեր։ Ինչո՞վ ավարտվեց այդ ամենը: Ֆիասկո։ Ֆիասկո նրանց համար, ովքեր միշտ  շատ հեռու են եղել ժողովրդից, ովքեր նորից ու նորից հույս ունեին քաղաքական դրախտ մտնել ուրիշի մեջքի վրա։ Արմատական ընդդիմության երեկվա առաջնորդները կա՛մ վերապատրաստվել են որպես միջակ բլոգերներ, կա՛մ ամբողջովին անհետացել են քաղաքական մոռացության մեջ։ Իսկ ինչպիսի՞ն է գործերի վիճակը Վրաստանի և Ուկրաինայի պարագայում։ Այնտեղ ծափահարում են մեր երկրին ու նրա նախագահին՝ ճանաչելով անվիճարկելին՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումը։ Սա այն է, որին չկարողացան հասնել ոչ Վրաստանը, ոչ Ուկրաինան, ոչ Մոլդովան։ Չկարողացան՝ չնայած համաշխարհային առաջատար տերությունների կողմից հսկայական աջակցությանը։ Եվ Ադրբեջանի նախագահը երեկ հստակ ու պարզ հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրները Հայաստանի կողմն էին։ Այո, Ադրբեջանը պատմական հաղթանակ տարավ ոչ միայն Հայաստանի և աշխարհի հայերի, այլ նաև հարևան երկրի պատմական, հին ու նոր հովանավորների նկատմամբ, որոնց մեջ առանձնանում էին Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը։
 
Այդ իսկ պատճառով Ադրբեջանի տարածքների 20%-ի օկուպացիայի ողջ ընթացքում Հայաստանի դեմ ոչ մի պատժամիջոցներ չեն կիրառվել։ Ընդհակառակը, մենք բոլորս տեսանք, թե ինչպես էին նրան զինում, քաղաքականապես հովանավորում, ֆինանսապես օգնում։ Այդպես էր նաև 44-օրյա պատերազմի ժամանակ։ Բայց դա օգնե՞ց Հայաստանին։ Ոչ։ Չնայած այդ նույն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օկուպանտ պետությանը աջակցելու ձգտումներում դուրս եկա՝ պարկեշտության բոլոր երևակայելի և աներևակայելի նորմերից։ Իսկ ի՞նչ է հիմա նրանց հետ կատարվում։ Քիչ է, որ Մակրոնը գտնվում է ոչ միայն «կաղ բադի» կարգավիճակում, այլ նաև ֆրանսիացիների ավելի քան 60%-ը կողմ է՝ նախագահի պաշտոնից նրա վաղաժամկետ հեռանալուն, իսկ նրա անհաջողությունների ցանկն այնքան երկար է, որ դրանց միայն թվարկելը մեծ հոդված կպահանջի։
 
Եվս մեկ այլ հայասեր՝ Ջասթին Թրյուդոն՝ հունվարի 6-ին Օտտավայի իր «Rideau Cottage» նստավայրում կայացած մամուլի ասուլիսում անձամբ հայտարարեց՝ Կանադայի վարչապետի և Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին։ Ինչո՞ւ։ Որովհետև նա կորցրեց կուսակցական գործընկերների և կոալիցիոն գործընկերների վստահությունը և առաջացրեց կանադական հասարակության աճող դժգոհությունը՝ նախընտրական խոստումները չկատարելու պատճառով: Եվ նաև այն պատճառով, որ Թրյուդոն, ով կարող է թախիծով հիշել այն ժամանակները, երբ նրան Հայաստանի դրոշի գույներով գուլպաներ էին նվիրում, իր քիթը խոթեց այնտեղ, որտեղ հարկավոր չէր: «Սա այն երկիրն է, որը Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ և դրանից հետո գրավեց բուռն հակաադրբեջանական դիրքորոշում, և նա հետ չմնաց Ֆրանսիայից»,- այսպես է Կանադային բնութագրել մեր պետության ղեկավարը՝ Թրյուդոյի վարչապետության օրոք։
 
Եվ սա ճշմարտություն է, որը չի կարող չմտահոգել Հայաստանի ներկայիս ղեկավարությանը։ Նրա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հիշում ենք, նույնպես իշխանության եկավ հեղափոխության ալիքով։ Եվ ինչպիսի՞ն են նրա ղեկավարման նախնական արդյունքները։ Մեր առջև նա է, ով հրահրեց և տանուլ տվեց 44-օրյա պատերազմը, որի ընթացքում ի չիք դարձան մի ամբող շարք հայկական առասպելներ՝ սկսած «արցախից» և վերջացրած հայկական բանակի «անպարտելիությամբ»։ Դրանով հանդերձ, ինքը՝ Փաշինյանը, իր ձեռքերը մինչև արմունկները թաթախեց ադրբեջանական ժողովրդի արյան մեջ։ Չէ որ այդ նա է հրամայել հրթիռային հարվածներ հասցնել ադրբեջանական խաղաղ քաղաքներին, որոնց արդյունքում զոհվեցին ու վիրավորվեցին հարյուրավոր ադրբեջանցի ծերեր, կանայք, երեխաներ։
 
Փաշինյանը հանդիսանում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքական սնածուն»։ Այն նույնի, ով «Երկրապահ» ահաբեկչական կազմակերպության անդամների հետ 1993-ի հուլիսի 23-ին կայացած հանդիպման ժամանակ ճառաբանել է այն մասին, որ «Հայաստանն ու Արցախը լիովին մաքրվել են այլ ազգերից», և դա հանդիսանում է հպարտության առարկա։ Մեր առջև սովորական հայկական ֆաշիզմի օրինակ է, որն ունի բազմաթիվ դեմքեր, բայց մեկ վայրենի էություն։
 
Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ մեր երկիրը սահմանակից է ֆաշիստական պետությանը, և ֆաշիզմի վտանգը չի անհետացել։ «Հետևաբար ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կոչնչացնի կա՛մ Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք։ Ուրիշ ելք չունենք»,- հայտարարել է նա:
 
Սրանք այն խոսքերն էին, որոնք ի վիճակի են քնից զրկել ինչպես Նիկոլ Փաշինյանին, այնպես  էլ Հայաստանում և նրա սահմաններից դուրս շատ այլ քաղաքական գործիչներին։ Բայց անքնությունը՝ ոչ ամենավատ բանն է, ինչը կարող է պատահել հարեւան պետության վարչապետի հետ, եթե նա չկատարի պաշտոնական Բաքվի բոլոր հիմնավորված պահանջները։ Այդ պահանջները՝ մեր տարածաշրջանում դեպի երկարաժամկետ, կայուն խաղաղության ճանապարհն է։ Որի հաստատումը՝ ողջ ադրբեջանական ժողովրդի պահանջն է, որի վրա միշտ հենվել և շարունակում է հենվել մեր ժամանակների ամենաակնառու քաղաքական գործիչներից մեկը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Caliber.Az
Դիտումներ: 62

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ե՛վ մերոնց, և՛ ձերոնց Երեւանը խաղում է Ռուսաստանի Դաշնության եւ Արեւմուտքի դիմակայության վրա

233
06 Հունվարի 2025 23:19
2

Երրորդ Ռեյխը Երրորդ Հանրապետությունում Շարունակում ենք վերլուծել Ալբերտ Իսակովի նյութը

207
06 Հունվարի 2025 12:15
3

Հայերը կրկին գնդակոծել են Լաչինը

114
06 Հունվարի 2025 16:11
4

Հայտարարված և չեղարկված հակամարտություն Caliber.Az-ը պարզաբանում է ՄՃԽ-ի զեկույցը

98
07 Հունվարի 2025 13:59
5

«Պահանջում ենք արդարություն և պատիժ մեղավորներին» Ալիևը՝ Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի մասին

94
06 Հունվարի 2025 15:47
6

Իլհամ Ալիևը հանդիպել է՝ Embraer-190 ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամների ընտանիքների անդամների հետ ԼՈՒՍԱՆԿԱՐ

93
06 Հունվարի 2025 11:59
7

Ալիև. Ադրբեջանական պետությունը միշտ գնահատել է իր որդիների և դստրերի սխրանքը

88
06 Հունվարի 2025 15:33
8

Ադրբեջանի ՊՆ. Հայերը գնդակոծել են Լաչինը

78
06 Հունվարի 2025 12:49
9

Արկածախնդիրներ Հայաստանը նետում են հնոցի մեջ

77
08 Հունվարի 2025 14:01
10

Ի.Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի ուղղափառ համայնքին

76
06 Հունվարի 2025 09:19
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading