twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ինքնիշխան ուժի խոսքեր Caliber.Az-ը վերլուծում է նախագահ Ալիեւի հարցազրույցը

09 Հունվարի 2025 14:20

Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղական հեռուստաալիքներին։ Ըստ ավանդույթի, հարցերը վերաբերվել են տնտեսական և քաղաքական օրակարգերի լայն շրջանակին՝ որնց բոլորին պետության ղեկավարը տվել է հանգամալից պատասխաններ։ Այս նյութում մենք կփորձենք պարզաբանել նախագահ Ալիևի որոշ թեզերն և մեկնաբանությունները, որոնք ուրվագծում են մեր երկրի գործունեության սկզբունքները միջազգային ասպարեզում և, մասնավորապես, հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։
 
Զրույցի ընթացքում ուրվագծվել է աշխարհաքաղաքական ենթատեքստը՝ արեւմտյան առաջատար երկրները ապրում են քաղաքական ու բարոյական ճգնաժամ և մոլորակի վրա ձևավորվում է նոր աշխարհակարգ։ «Համարում եմ, որ մենք գտնվում ենք այս գործընթացի սկզբում, ծագում են և շատ խնդիրներ կծագեն: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված համակարգը արդեն կորցրել է իր ներուժը»,- ասել է նախագահը։ Այս բարդ միջազգային իրավիճակում բոլոր երկրները առանց բացառության ընդհարվում են նոր մարտահրավերների հետ։
 
Անդրադառնալով նոր պայմաններում Ադրբեջանի քաղաքականությանը, Ի.Ալիևը նշել է, որ մենք ոչ թե պարզապես պետք է սպասենք, թե ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, այլ պետք է անցկացնենք մեր աշխատանքը և կիրառենք մեր օրակարգը, և հետո հավելելով, որ արդար է տեսնում նոր աշխարհակարգը։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ արդարությունը, ինչպիսին դա տեսնում են Բաքվում, կայանում է ինքնիշխանության, անկախության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու մեջ։
 
Ուժերի նոր կենտրոնների ամրացման առումով նախագահը նշել է՝ մեր երկրի անդամակցելը Զարգացող երկրների տնտեսական համագործակցության  կազմակերպություն D-8-ին, որը նաև կոչվում է Իսլամական ութնյակ՝ նրան ճանաչելով որպես ծանրակշիռ դերակատար այն խզվածքում, որը կազմավորվել է  հին համակարգի ճգնաժամի հետևանքով։ Ալիևը հավելել է, որ D-8-ն արդեն ընդլայնվել է ինչպես մինչև Կովկաս, ինչպես նաև Կասպյան տարածաշրջան, և որքան լայն լինի նրա աշխարհագրությունը, այնքան ավելի լայն կլինեն կազմակերպության հնարավորությունները։
 
Փլուզվող հին աշխարհակարգի և ծնվող նոր աշխարհակարգի համատեքստում Ի.Ալիևը առանձնահատուկ ձևով նշել է Թուրքական պետությունների կազմակերպությունը. «...Այստեղ հարկավոր է նոր դերակատար, այսինքն՝ նոր ծանրակշիռ դերակատար լուրջ օրակարգով։ Օրինակ, մենք համարում ենք, որ Թուրքական պետությունների կազմակերպությունը կարող է դառնալ ուժի լուրջ կենտրոն համաշխարհային մասշտաբով»։ Նախագահի խոսքերում հնչել է թուրքական աշխարհի, որպես գլոբալ քաղաքականության մեջ անկախ քաղաքակրթական գործոնի հզորության ամրապնդման հավաստիացում։
 
Սիրիայում վերջին բեկումնային իրադարձությունների լույսի ներքո նախագահը, ինչպես մեզ թվում է, մտովի կամուրջ է անցկացրել թուրքական աշխարհի և Մերձավոր Արևելքի միջև։ «Ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Եվրոպայում ծագում է միանգամայն նոր իրավիճակ, և այստեղ հիմնական դեր է խաղալու ուժեղ Թուրքիայի գործոնը։ Իսկ մենք գտնվում ենք նրա կողքին»,- ասել է նա։ Համադրելով Ի.Ալիևի հայտարարությունները՝ ենթադրում ենք, որ Սիրիայում Թուրքիայի դերի ուժեղացումը կարող է  ազդակ հաղորդել ինչպես թուրքական և իսլամական աշխարհների ինտեգրման ամրապնդմանը, այնպես  էլ իսլամական աշխարհում թուրքական գործոնի ավելի ակտիվ դերակատարմանը։
 
Սակայն, չնայած մուսուլմանական տարածքում Ադրբեջանի հեղինակության ամրապնդմանը՝  Իրանի Իսլամական Հանրապետության հետ  հարաբերությունները վերջինիս մեղքով, բարելավվելու կարիք ունեն։ Իլհամ Ալիևը հիշեցրել է մեր երկրների միջև հարաբերությունների ներկայիս սառը կարգավիճակի նախապատմությունը, երբ իրանական կողմը միտումնավոր դիմել է իրավիճակի սրացմանը՝ սկսած Ղարաբաղում այն ժամանակվա գորշ գոտի իրանական բեռնատարների անօրինական մուտքից  և վերջացրած արդեբիլյան հոգևորականի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին վիրավորանքի միջադեպով։ Հայտարարելով, որ գավառական մոլլան պետք է պատժվի, Ի.Ալիևը դիմել է նաև Իրանի բարձրագույն ղեկավարությանը. «Մենք լավ գիտենք, թե ով է նրան նշանակում։ Ինչպիսի՞ն է նրա արձագանքը, նա դա սատարո՞ւմ է, թե՞ ոչ, ո՞վ ներողություն կխնդրի Ադրբեջանից։ Նա ներողություն կխնդրի՞, թե՞ ոչ։
 
Իհարկե, ազդանշաններ են ուղարկվել նաև Երևան։ Պատասխանելով հայ-ադրբեջանական կարգավորմանը նվիրված մի շարք հարցերին՝ նախագահը նորից դրսևորել է իր սկզբունքային դիրքորոշումը, այդ թվում նաև Զանգեզուրի միջանցքի բացման և արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցերում։ Իսկ ամենաանմոռանալի է դարձել Հայաստանի ռազմականացման քաղաքականության վերաբերյալ Ի.Ալիևի կողմից Երևանին արված նախազգուշացումը. «Ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ մենք դրա վրա չենք նայելու հասարակ դիտորդների պես։ Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի սպառազինությունը։ Ֆրանսիան և նրան զենք մատակարարող մյուս երկրները պետք է խզեն և չեղարկեն այդ պայմանագրերը։ Արդեն Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն։ Սա է մեր պայմանը»։
 
Իլհամ Ալիեւը, ինչպես գիտեք, խոսքերը քամուն չի նետում։ Եթե նա ասել է, որ սա է պայմանը, նշանակում է՝ այդպես էլ կա։ Ընդ որում, այս պայմանը կապված չէ խաղաղ պայմանագրի հետ, այն ինքնին պայման է։ Ճիշտ է, Ի.Ալիևը առայժմ նրբանկատորեն չի նշել այն պատժամիջոցները, որոնք Բաքվի կողմից կհետևեն այդ պայմանը չկատարելու դեպքում։ Ավելի լավ է, որ Երևանի իշխանությունն այս փուլում ինքը դրանք ներկայացնի և ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։
 
Անդրադառնալով Միացյալ Նահանգների հետ Ադրբեջանի հարաբերություններին՝ Ալիևը հույս է հայտնել, որ նորընտիր նախագահ Թրամփը կշտկի իր նախորդ Բայդենի կործարար հայանպաստ կուրսը, որի իշխանությունը նա անվանել է «սորոսական իշխանություն»:
 
«Պարոն Թրամփի հայտարարություններում հնչում են շատ հստակ և պարզ ազդանշաններ։ Հիմա, թերեւս անհնար է դրանք բոլորը վերլուծել։ Բայց կարող եմ ասել, որ ադրբեջանական հասարակությունը կիսում է դրանց մեծ մասը»,- հայտարարել է Ի.Ալիևը։
 
Ընդհանուր առմամբ, Ի.Ալիևի ելույթը կրում էր վստահության դրոշմ՝ Ադրբեջանի պետության ուժի և հզորության, իր ինքնիշխանությանը տեր կանգնելու և, ինչը, որը ոչ պակաս կարևոր է՝ նոր, ավելի արդար աշխարհակարգի ձևավորման մեջ կարևոր դեր խաղալու համար։

Caliber.Az
Դիտումներ: 45

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Հայտարարված և չեղարկված հակամարտություն Caliber.Az-ը պարզաբանում է ՄՃԽ-ի զեկույցը

108
07 Հունվարի 2025 13:59
2

Արկածախնդիրներ Հայաստանը նետում են հնոցի մեջ

91
08 Հունվարի 2025 14:01
3

Ալիևի հաղթանակը և Ադրբեջանի թշնամիների ֆիասկոն Նախագահի ծրագրային հարցազրույցի հետքերով

73
08 Հունվարի 2025 13:33
4

Հարգել են նահատակ, ռազմական օդաչու Ռաշադ Աթաքիշիևի հիշատակը ԼՈՒՍԱՆԿԱՐ

66
07 Հունվարի 2025 18:16
5

ԶԼՄ-ներ. Բրազիլիայում վերծանել են AZAL-ի կործանված ինքնաթիռի սև արկղերը

64
07 Հունվարի 2025 10:41
6

Ադրբեջանի նախագահ. Զանգեզուրի միջանցքը պետք է և բաց կլինի

64
08 Հունվարի 2025 09:31
7

Ինչպես ոլոռը հարվածում է շվեդական պատին «Հին աշխարհի հիստերիկները»

63
07 Հունվարի 2025 15:53
8

Ամին Մամեդովը պատասխանել է Կարասյովին

60
08 Հունվարի 2025 09:13
9

Էրդողանը Ալիևին. Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին

57
09 Հունվարի 2025 10:43
10

«Թրամփը կվերաբեռնավորի եվրոպական քաղաքականությունը» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

56
07 Հունվարի 2025 11:39
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading