Տնտեսություն
A+
A-
Fitch Solutions-ը կանխատեսում է մանաթի կայունությունը մինչև 2027 թվականը
14 Նոյեմբերի 2023 16:17
Fitch Group-ին պատկանող Fitch Solutions (FS) ընկերությունը հրապարակել է՝ ադրբեջանական մանաթի փոխարժեքի կանխատեսումը առաջիկա 10 տարիների համար։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ ընկերությանը հղումով, FS-ը կանխատեսում է, որ մանաթի փոխարժեքը կայուն կմնա մինչև 2027 թվականը։
Ըստ կանխատեսումների՝ մինչև 2033 թվականը ԱՄՆ դոլարի նկատմամբ մանաթի փոխարժեքը կմնա 1,80 մակարդակում։
Նշենք, որ ավելի վաղ հոլանդական միջազգային բանկային և ֆինանսական ծառայությունների ING կորպորացիան հայտարարել էր, որ մանաթի փոխարժեքը կայուն կմնա մինչև 2026 թվականը։
Caliber.Az
Դիտումներ: 269