twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ռուսաստանում ադրբեջանցի ուսանողներին ազգամիջյան ատելություն են վերագրում Արդյո՞ք ժամանակ չէ փակել Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոն»

20 Նոյեմբերի 2024 16:59

Այն, ինչ  այս տարվա նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարությանն  առընթեր Մոսկվայի ֆինանսաիրավաբանական համալսարանում (ՄՖԻՀ) հանդիսանում է ոչ թե պատահականություն, այլ օրինաչափություն։ Չափազանց շատ բան է ասում այն մասին, որ գործ ունենք համակարգված հակաադրբեջանական արշավի հետ։ Բայց, ամեն ինչի մասին ըստ հերթականությամբ։

Այսպես, վերոնշյալ ռուսական բուհում կայացել է ուսանողական փառատոն՝ «Իմ հայրենիքը. մեծ և փոքր» անվան ներքո: Այդ փառատոնի շրջանակներում ՄՖԻՀ-ի ադրբեջանական ակումբին աջակցելու նպատակով, դրան մասնակցել են ադրբեջանական սփյուռքը ներկայացնող այլ համալսարաններից ուսանողներ։
 
Ամեն ինչ, ինչպես տեսնում ենք, եղել է նշված հայտի՝ փառատոնի գլխավոր թեմայի շրջանակներում։ Հյուրերի թվում են եղել նաև ՄՖԻՀ-ի ուսանողները։ Միջոցառումից հետո նրանք վանկարկել են «Կեցցե Ադրբեջանը» կարգախոսը։ Սա ճիշտ կարգախոս է։ Ադրբեջանցիները, անկախ ուսման, աշխատանքի, ժամանակավոր կամ մշտական բնակության երկրից, միշտ աչքի են ընկել և աչքի են ընկնում իրենց հայրենասիրությամբ։ Մանավանդ, որ Ադրբեջանը հանդիսանում է Հարավային Կովկասում շատ ցուցանիշներով առաջատար դիրք գրավող երկիր։
 
Ադրբեջանը հանդիսանում է հետխորհրդային տարածքում միակ երկիրը, որը կարողացել է ռազմաքաղաքական ճանապարհով վերականգնել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Բայց, միանգամայն հնարավոր է, որ հենց այս գործոնն է ուժեղ նյարդայնացնում Ռուսաստանում որոշ ուժերի, ովքեր մտածում են կայսերական մտածելակերպով և տենչում են, որպեսզի նախկին ԽՍՀՄ-ի տարածքում բոլոր անկախ պետությունները վախ ու տագնապ ապրեն։
 
Այսպես թե այնպես, բայց ուսանողական փառատոնի ավարտից երկու օր անց սկսվել է այն, ինչը սադրանքից բացի այլ կերպ չես էլ կարող անվանել։ Սոցիալական ցանցերում հայտնվել են իրենցից կոպիտ մոնտաժ ներկայացնող նյութեր։ Նման ձևով նետվել ու տարածվել է վարկածն այն մասին, որ ադրբեջանցի ուսանողները իբրև վանկարկել են «Սպանիր ռուսներին, Ադրբեջան»։ Միայն ռուսական իրականությունը հասկանալուց չափազանց հեռու անձնավորությունը կարող է հավատալ, որ ինչ-որ մեկը կարող է բարձրաձայն պայքարել նման բանի համար՝ գտնվելով ոչ պարզապես Մոսկվայում, այլ նաև ուսանողական փառատոնում,  մարդկանց հսկայական բազմության ներկայությամբ:
 
Այնուամենայնիվ, այս պահին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն (ՔԿ) սկսել է հետաքննությունը։ Քրեական գործը է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 205.2 («Ահաբեկչական գործունեության հրապարակային կոչեր») հոդվածով: Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է իրեն հաշվետվություն տալ հետաքննության ընթացքի մասին։ Այսինքն՝ մենք արդեն տեսնում ենք, թե ինչպես է իրավիճակը արհեստականորեն սրվում։ Այո, մենք տեսնում ենք, թե ինչպես են սայլը դրել ձիու առաջ։ Չնայած նրան, որ ադրբեջանցի ուսանողների գործողություններում իրականում ոչ միայն քրեական, այլեւ խռովարար ոչինչ չկար, այս փաստի առթիվ արդեն իսկ քրեական գործեր են հարուցվել։
 
Ի դեպ, ՄՖԻՀ-ն համալսարանում ազգամիջյան ատելության կոչերով հանրահավաք կազմակերպելու մասին տեղեկատվության տարածման հետ  կապված  իրավիճակի մասին հրապարակել է պաշտոնական հայտարարություն, որտեղ ասվում է, որ բուհի ղեկավարությունը ներքին ստուգում է անցկացնում։ Ստուգման իմաստ, անշուշտ կա: Բայց դա անցկացնել ճիտ կլիներ՝ չգիտակցելով այն, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն այդ հաշվով արդեն քրեական գործեր է հարուցել։ Բայց սա դեռ ամենը չէ։
 
Սոցիալական ցանցերում և որոշ լրատվական կայքերում ակտիվորեն գործում են՝ էթնիկ ատելություն սերմանելուն ուղղված ռեսուրսներ: Այդ Տելեգրամ-ալիքներն ու լրատվական կայքերը նպատակաուղղված տարածում են  կեղծ տեղեկատվություն և շահարկում են հասարակական կարծիքով՝  իրավիճակի մասին խեղաթյուրված պատկերացում ստեղծելով։ Այսպիսով, աճում է լարվածությունը էթնիկ խմբերի՝ մասնավորապես ադրբեջանցիների և Ռուսաստանի այլ ժողովուրդների միջև։
 
Այս մոտեցման արդյունքում հասարակության մեջ սերմանվում է ատելություն և անվստահություն, ինչն իր հերթին կարող է լուրջ հետևանքներ ունենալ սոցիալական կայունության համար։ Այս ամենը անթուլատրելի է։ Չէ որ Ադրբեջանում նման բան չի եղել, չկա և չի կարող լինել։ Որպեսզի Ռուսաստանի կամ մեկ այլ երկրի ուսանողների ինչ-որ արտահայտությունը որևէ մեկը  փորձի օգտագործե՞լ ակնհայտ մանիպուլյացիայի և ազգամիջյան խտրականության ուռճացման համար: Ոչ, դա Ադրբեջանի մասին չէ։
 
Մեր երկրում խաղաղ ու երջանիկ ապրում են ամենատարբեր ազգերի ներկայացուցիչները։ Միլլի ՄԵջլիսի մի քանի գումարումների պատգամավոր է հանդիսանում Ադրբեջանի ռուսական համայնքի ղեկավար Միխայիլ Զաբելինը։ Բացի այդ, Բաքվի կենտրոնում գործում է Անկախ պետությունների համագործակցության, արտերկրում ապրող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության դաշնային գործակալության մասնաճյուղը («Ռոսսոտրուդնիչեստվո»): Նախկին ԽՍՀՄ-ի շատ այլ երկրներում այս կազմակերպության գործունեությունը արգելված է, իսկ Ադրբեջանում այն անցկացնում է մշակութային երեկոներ։
 
Հայացք նետելով այն սանձազերծ հակաադրբեջանական արշավի վրա, որը ծավալվել է Ռուսաստանում, խելամիտ հարց է ծագում. իսկ մենք արդյո՞ք չպետք է արգելենք «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեությունը մեր երկրում։ Չէ որ մենք տեսնում ենք, որ նրանք Ադրբեջանի, ադրբեջանցիների, ադրբեջանական մշակույթի նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում։ Մենք տեսնում ենք մեր նկատմամբ ատելության հրահրում միանգամայն մտածածին, խարդախ առիթներով:
 
Սա տեսնելով, մենք շատ բան ենք հիշում։ Սկսած նրանից, որ երկար տարիներ ռուսական հեռուստաալիքներում ստեղծվում էր Ադրբեջանի խեղաթյուրված պատկերը, և վերջացրած նրանով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի կողմում կռվել էին պաշտոնաթող ռուս զինվորականներ։ Գումարած, այդ ոչ թե Ադրբեջանում, այլ Ռուսաստանում են անցկացվել և անցկացվում ազգայնական երթեր։ Այդ Ռուսաստանում կան հարկադիր կալանավորման և ազգային սփյուռքի ներկայացուցիչների, այդ թվում նաև ադրբեջանցիներին Ուկրաինայի դեմ պատերազմի ուղարկելու փաստեր։
 
Մենք այս ամենը տեսնում ենք։ Մենք ասելու բան ունենք։ Բայց մենք ձգտում ենք տեղ չտալ, էմոցիաներին նույնիսկ այն իրավիճակում, երբ չափազանց հստակ կա հակաադրբեջանական սադրանք։ Մենք նախընտրում ենք նրանց, ովքեր դա սկսել են՝ այդ քայլի հետեւանքները կշռադատելու ժամանակ տալ։ Բայց, մեր համբերությունն անսահման չէ։ Ոչ ոքի և ոչ մի տեղ չի թույլատրվում վիրավորել Ադրբեջանին ու ադրբեջանցիներին, կեղծիքի ու զրպարտության արշավ անցկացնել մեր դեմ։ Այդ թվում նաև  Ռուսաստանում։

 

Caliber.Az
Դիտումներ: 238

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Հայաստանը և ինքնության վնասվածքները Ալբերտ Իսակովը Caliber.Az-ում

224
23 Ապրիլի 2025 09:38
2

Իգդիրի բնակիչները հարգել են հայկական ահաբեկչության զոհերի հիշատակը

214
23 Ապրիլի 2025 11:17
3

Հարությունյանը Խոջալուի դեպքերը որակել է որպես Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենամեծ ողբերգություն

170
22 Ապրիլի 2025 09:29
4

Նամազով. Ֆրանսիան կարող է Հայաստանին մղել Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի

165
24 Ապրիլի 2025 14:48
5

Ադրբեջան - Չինաստան. երեկ, այսօր, վաղը Թեյմուր Աթաևի ակնարկը

140
23 Ապրիլի 2025 23:10
6

2023 թվականի ապրիլի 23-ը և «Լաչին» անցակետը. վերջին ճեղքի վերացումը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

122
24 Ապրիլի 2025 09:21
7

ԵՄ լրտեսական առաքելությունը

121
23 Ապրիլի 2025 09:17
8

Ատելության լաբորատորիա Հայաստանը որպես փորձադաշտ արեւմտյան ռազմական մեքենայի համար

119
22 Ապրիլի 2025 17:14
9

Հայկական քաղաքականության պարադոքսներ Երևանը՝ «խաղաղության» և էսկալացիայի միջև

115
24 Ապրիլի 2025 18:06
10

Ադրբեջանական բանակը չի կրակում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ Արձագանք Երևանի ապատեղեկատվությանը

99
24 Ապրիլի 2025 09:36
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading