twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Քաղաքագետ Սուրենյանց. Հայաստանը կշիռ չունի ո՛չ տարածաշրջանային, ո՛չ էլ համաշխարհային մակարդակով

25 Հունվարի 2025 12:37

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տարեկան հաշվետվությունը՝ մասնագիտական ​​հիմնավորումից զուրկ արտահայտությունների, մասնավորապես ենթադրությունների ու կանխատեսումների անհամապատասխան շարան է, որը նույնիսկ թույլ վերլուծական հոդված չի կարելի անվանել։
 
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, հայկական լրատվամիջոցների հետ զրույցում այս տեսակետն է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
 
Անդրադառնալով զեկույցի այն պնդմանը, թե ՀԱՊԿ-ի հեղինակությունը «կշարունակի մնալ լուրջ կասկածների առարկա և այլ անդամ երկրների համապատասխան եզրակացությունների աղբյուր», քաղաքագետը նշում է, որ անդամ մյուս երկրները վաղուց իրենց եզրակացություններն են արել և հայտնել իրենց դիրքորոշումը։  Սուրենյանցին տարակուսում է այն փաստը, որ գործադիր իշխանության մաս կազմող կառույցը չի խոսում ՀԱՊԿ-ի հետ կապված պաշտոնական Երեւանի կոնկրետ մոտեցումների մասին, փոխարենը կանխատեսում է այդ ռազմական դաշինքի ճակատագիրը, ինչպես դա կաներ սկսնակ վերլուծաբանը։
 
«Հայաստանը ոչ տարածաշրջանային, ոչ էլ գլոբալ կշիռ չունի, որպեսզի  նրա հարաբերությունները որևէ կազմակերպության հետ օրինակ դառնան որևէ այլ երկրի համար։ «Ցավոք, մենք պետք է դա ընդունենք դա»,- ընդգծում է մեր զրուցակիցը։

Caliber.Az
Դիտումներ: 350

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading