Ադրբեջանի ազատագրված տարածքներում համակարգող շտաբի կազմը փոխվել է
Նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել՝ Նախագահի 2020 թվականի նոյեմբերի 24-ի՝ «Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում հարցերի կենտրոնացված լուծման համար համակարգող շտաբ ստեղծելու մասին» կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկություն է տեղադրվել ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում: Փոփոխությունների համաձայն՝ շտաբում ընդգրկվել են նախագահի հատուկ ներկայացուցիչներ Էլչին Յուսուբովը, Վահիդ Հաջիևը, Մասիմ Մամեդովը, Բաշիր Հաջիևը, Երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գայիբովը, Զբոսաշրջության պետական գործակալության նախագահ Ֆուադ Նագիևը, Ջրային ռեսուրսների պետական գործակալության նախագահ Զաուր Միքայիլովը, Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության խորհրդի նախագահ Սալեհ Մամեդովը։
Շտաբի անդամների ցուցակից հանվել ե՝ն Արդարադատության նախկին նախարար Ֆիքրեթ Մամեդովի և գյուղատնտեսության նախկին նախարար Ինամ Քերիմովի անունները, ներառվել են արդարադատության նախարար Ֆարիդ Ահմեդովի և գյուղատնտեսության նախարար Մեջնուն Մամեդովի անունները։