twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Բաքվի ֆորումը որպես անվտանգության նոր ճարտարապետության հենասյուն Թեյմուր Աթաևի տեսակետը

22 Սեպտեմբերի 2025 18:36

Ինչպես հայտնի է, 2024 թվականին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության  կողմից կազմակերպված Բաքվի 2-րդ անվտանգության ֆորումում (մոտ 50 երկրների հետախուզական գործակալությունների ներկայացուցիչների մասնակցությամբ) հայտարարվել էր՝ նախագահ Իլհամ Ալիևի կողմից նախաձեռնված Բաքվի անվտանգության ֆորումի (ԲԱՖ) ստեղծման մասին, որը պետք է գործի մշտական հիմունքներով: Մեկ տարի առաջ ֆորումի մասնակից երկրները միաձայն աջակցեցին ինչպես պետության ղեկավարի այս նախաձեռնությանը, այնպես էլ ԲԱՖ-ի քարտուղարություն ստեղծելու նրա առաջարկին:
 
Այնպես որ ԲԱՖ-ի ներկայիս՝ երրորդ նստաշրջանը ունի իր նախապատմությունը: Եվ եթե այդ ուղղությամբ 2-րդ ֆորումն անցկացվեց «Գլոբալ տրանսպորտային ցանցերի անվտանգության ժամանակակից մարտահրավերները» օրակարգով, նախօրեին բացված ֆորումի թեմատիկ ձևաչափը սահմանվել է որպես «Անվտանգության մարմինների փոխազդեցությունը՝ ահաբեկչական հարձակումների և զինված հակամարտությունների ժամանակ մարդասիրական ճգնաժամերի և գլոբալ մարդածին աղետների կանխարգելման գործում»:
 
Համաձայնվենք, որ ինքնին միջոցառման անվանումը շատ բան է ասում, որի լույսի ներքո տեսողության հատուկ անկյան տակ է ընկալվում նախագահ Իլհամ Ալիևի՝ ԲԱՖ-ի 3-րդ նստաշրջանի մասնակիցներին  ուղղված ուղերձում հնչեցրած շեշտադրումները: Բայց նախքան դրա առանձին մանրամասները քննարկելը, նպատակահարմար է նշել, որ այս տարվա ֆորումում քննարկվող հարցերը փաստորեն լրացնում են նախկինում Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացված խոշոր միջազգային համաժողովների օրակարգը: Հիշեցնենք, որ մարտ ամսին կայացած Բաքվի 12-րդ Գլոբալ ֆորումը տեղի է ունեցել «Համաշխարհային կարգի վերաիմաստավորում. մարտահրավերների վերածումը հնարավորությունների» կարգախոսով: «Դեպի նոր աշխարհակարգ» թեման միավորել է ապրիլյան միջազգային ֆորումի մասնակիցներին ADA համալսարանում: Իր հերթին, հունիսին կայացած Բաքվի էներգետիկ ֆորումի 30-րդ հոբելյանական լիագումար նիստում քննարկվել  են այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են «Գլոբալ համագործակցությունը կայուն և հուսալի էներգետիկ ապագայի համար» և այլն:
 
Հավանաբար ԲԱՖ-ի 3-րդ նստաշրջանին նախորդող միջազգային ֆորումների մեր կարճատև էքսկուրսը հաստատում է, թե որքանով է երեկ բացված ֆորումի օրակարգը շարունակում՝ Ադրբեջանի մայրաքաղաքում նախկինում քննարկված գիծը: Մանավանդ որ մեր աչքի առաջ աշխարհում տեղի են ունենում հզորագույն  աշխարհաքաղաքական աղետների, որոնք սպառնում են ամբողջ մոլորակին: Հենց այս տեսանկյունն է  լուսաբանել Նախագահ Իլհամ Ալիևը՝ երեկ ֆորումի մասնակիցներին ուղղված իր ուղերձի սկզբում, ընդգծելով անվտանգության և հետախուզության կառույցները միավորող և միջազգային անվտանգության համակարգի պահպանման գործում, հատկապես աշխարհում սրվող աշխարհաքաղաքական հակասությունների ֆոնի վրա կարևոր դեր խաղացող ԲԱՖ-ի աշխատանքը շարունակելու կարևորությունը։
 
Անկասկած, աշխարհը փոխվում է ժամ առ ժամ՝ մարդկությանը բերելով նոր մարտահրավերներ և սպառնալիքներ, այդ թվում նաև մոլորակի տարբեր տարածաշրջաններում զինված բախումների միջոցով հող ստեղծելով մարդասիրական ճգնաժամերի, մարդածին աղետների և բնապահպանական աղետների համար։ Որին զուգահեռ ամենուրեք գրանցվում են՝ հակամարտությունների սրացում և կիբերսպառնալիքների աճով ուղեկցվող ահաբեկչական կազմակերպությունների ակտիվացումը։ Որի լույսի տակ, պետության ղեկավարի խոսքով, լուրջ մտահոգություն են առաջացնում  միջազգային անվտանգության համակարգը խաթարող կրոնական ծայրահեղականությունը, անջատողականությունը, անօրինական միգրացիան, զենքի մաքսանենգությունը և այլ գործոններ։
 
Այս համատեքստում նախագահ Ալիևը արդիականացրել է ոչ միայն նոր մոտեցումների կիրառումը, այլ նաև պետությունների միջև սերտ համագործակցությունը։ Դրանով հանդեձ Իլհամ Ալիևը հղում է արել Ադրբեջանի փորձի վրա, որի հիմնական նպատակներից մեկը նա բնորոշել է տարածաշրջանում համագործակցության նոր ձևաչափի ստեղծումը, որը խթան կհանդիսանա ապագայում հարևան երկրների միջև գործընկերության հետագա ամրապնդման համար։ Ինչի հետ կապված կարևորագույն շեշտը դրվեց անցյալ ամիս Վաշինգտոնում ԱՄՆ հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրման վրա, որը նախագահը անվանեց կարևոր պատմական քայլ խաղաղ պայմանագրի կնքման ճանապարհին։ Իսկ սա, միանշանակ կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի համար։
 
Համաձայնվենք, որ հավաքվածների ուշադրությունը Հարավային Կովկասում կազմավորվող իրավիճակին հրավիրելու միջոցով նախագահ Ալիևը փաստորեն բոլոր շահագրգիռ կողմերին  առաջարկեց օգտագործել Բաքվի փորձը՝ այս կամ այն պետությունների հետ՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը ուղղված հարաբերություններ կառուցելու հարցում։ Ինչը ընդհանուր առմամբ համապատասխանում է Ադրբեջանի կողմից ողջ մարդկության հեռանկարների տեսանկյունից աշխարհում իրավիճակի տեսլականի ընդհանուր հայեցակարգին։ Այսպես, դեռ մեկ տարի առաջ Չեռնոբիոյի միջազգային ֆորումում իր ելույթում  պետության ի ղեկավարը նշեց Ադրբեջանի կողմից այն փաստի ցուցադրությունը, թե ինչպես միջազգային իրավունքը, ուժեղ քաղաքական կամքի, հասարակության և ֆիզիկական ուժի համախմբման հետ միասին, կարող է անցկացնել լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Որից անմիջապես հետո  վերահաստատեց, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հասանելի է։
 
Ինչպես ասում են՝ ասվել է - արվել է։ Տարածաշրջանին վերաբերող նախագահ Ալիևի երեկվա շեշտադրւմները հիանալիորեն հաստատեցին, թե Չերնոբիոյում նրա կանխատեսումները որքան հստակ էին։ Բայց, կրկնում ենք, դրա հիմնական ֆոնն է հանդիսանում  միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձը՝ շարժվել դեպի առաջընթաց՝ բոլոր տարածաշրջաններում խաղաղության և կայունության աջակցման միջոցով։  
 
Սակայն այս նրբերանգը կարելի է դիտարկել շատ ավելի լայն տեսանկյունից, քանի որ դեռ 2007 թվականին Իլհամ Ալիևը արդիականացրեց միջքաղաքակրթական երկխոսության կարևորությունը, որը թույլ կտա միմյանց ավելի խորը ըմբռնման, համագործակցության և փոխօգնության շնորհիվ աշխարհի տարբեր մասերում ապրող մարդկանց համար ապահովել ավելի անվտանգ կյանք: Իսկ մի՞թե հենց սա չէ այն կետը, որը նշվեց պետության ղեկավարի՝ ԲԱՖ-ի 3-րդ նստաշրջանի մասնակիցներին ուղղված ուղերձում, երբ նա նշեց, որ կայունության և բարգավաճման կարելի է հասնել միայն երկխոսության և գործընկերության միջոցով։
 
Այսպիսով, Բաքուն ոչ միայն իրեն պարզապես դիրքավորում է որպես առաջատար դերակատարներից մեկը համաշխարհային հարթակում՝ ժողովուրդների, մշակույթների և քաղաքակրթությունների մերձեցման առումով, այլ իր իրական քայլերով ցույց է տալիս իր հավատարմությունը այս գործընթացին իր գործողություններով, այլ ոչ թե միայն խոսքերով: Ընդ որում ոչ միայն տարածաշրջանի նկատմամբ, այլև համաշխարհային մասշտաբով, մասնավորապես, անհավասարակշռությունները հաղթահարելու և վստահության կառուցման գործում նոր ներդրում ունենալու նպատակով ստանձած Գլոբալ Հարավի և Գլոբալ Հյուսիսի միջև կապող օղակի դերի շնորհիվ
 
Ինչպես երևում է,  Բաքվում անցկացված հերթական խոշոր ֆորումի մասնակիցները, մանավանդ այնպիսի լուրջ կազմը, ինչպիսիք են բոլոր մայրցամաքներից տարբեր երկրներ ներկայացնող հետախուզական մարմինների ղեկավարները և  անվտանգության փորձագետները հիանալիորեն համոզվեցին նրանում, որ հենց Բաքվի հարթակն է հանդիսանում ժամանակակից նշանակալի միտումներ ձևավորելու դաշտ: Հետևաբար, նախագահ Իլհամ Ալիևը, ընդգծելով, որ  ԲԱՖ-ը ունի եզակի ձևաչափ ինչպես գլոբալ և տարածաշրջանային սպառնալիքներն ու ռիսկերը բացահայտելու, այնպես  էլ դրանք չեզոքացնելու ուղիներ ուսումնասիրելու առումով, Բաքվում անցկացվող ամենամյա հանդիպումները բնութագրել է՝ որպես ֆորումի՝ փոխադարձ վստահության և համագործակցության վայր դառնալու փայլուն օրինակ։

Caliber.Az
Հյուր սյունակագիրների կողմից իրենց հեղինակային հոդվածներում արտահայտված տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դիրքորոշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա տեսակետները:
Դիտումներ: 304

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ալիևը` Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների խորհրդի գագաթնաժողովոմ ՈՒՂԻՂ ԵԹԵՐ

172
10 0Հոկտեմբերի 2025 14:07
2

Գյանջայի չորրորդ հրթիռակոծությունից անցել է հինգ տարի

101
11 0Հոկտեմբերի 2025 10:03
3

Հասանով. Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում համատեղ հռչակագրի ստորագրումը նոր հնարավորություններ է բացել

84
10 0Հոկտեմբերի 2025 12:08
4

Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանի նախագահի՝ 10 օրվա ընթացքում երեք գագաթնաժողովների մասնակցելու մասին

79
11 0Հոկտեմբերի 2025 09:56
5

Մակաբրիկ պար Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

69
10 0Հոկտեմբերի 2025 18:25
6

Հայ ռևանշիստներ խաղը կրակի հետ «Հայաքվեի» վտանգավոր պատրանքները

63
10 0Հոկտեմբերի 2025 15:25
7

ԱԳՆ. Իսրայելն ազատ է արձակել Գազա մեկնող Ադրբեջանի երկու քաղաքացիների

63
10 0Հոկտեմբերի 2025 17:01
8

Ադրբեջանն ու Իրանը քննարկել են ռազմական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

63
10 0Հոկտեմբերի 2025 09:23
9

Յաշար Գյուլեր. Անկարայի, Բաքվի և Թբիլիսիի միջև սերտ համագործակցությունը ծառայում է երեք երկրների շահերին

61
10 0Հոկտեմբերի 2025 09:59
10

Անկարայում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

61
10 0Հոկտեմբերի 2025 11:33
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading