Տնտեսություն
A+
A-
Նախարար. Ադրբեջանում իր աշխատանքը կսկսի Հունգարական համալսարանի մասնաճյուղ
23 Սեպտեմբերի 2025 16:41
Ադրբեջանում մոտ ժամանակներում MATE համալսարանի մասնաճյուղ կբացվի։
Oxu.Az-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Մեջնուն Մամեդովը՝ Բաքվում 1-ին ադրբեջանական միջազգային ներդրումային ֆորումի երկրորդ օրը իր ելույթում։
Նրա խոսքով՝ համաշխարհային ներդրողների և գործընկերների համար հետաքրքրություն ներկայացնող մեկ այլ ոլորտ է հանդիսանում Ադրբեջանում առկա մարդկային կապիտալը։
«Մենք մեծ ներդրումներ ենք կատարում կրթության մեջ։ Օրինակ՝ Իտալիայում համալսարանի հետ ռազմավարական գործընկերության շրջանակներում՝ բացվել է նոր բարձրագույն ուսումնական հաստատություն, իսկ Ադրբեջանում շուտով կբացվի հունգարական MATE համալսարանի մասնաճյուղ», - նշել է նա։
Caliber.Az
Դիտումներ: 14