twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Սոցիում
A+
A-

Բաքվի COP29-ը. հեռարձակում, կամավորներ, ներառականություն և ծրագիր

11 Նոյեմբերի 2024 11:34

Այսօր Բաքվում իր աշխատանքն է սկսել՝ Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը, որը համարվում է աշխարհի խոշորագույն և հեղինակավոր միջոցառումներից մեկը։
 
ԱԶԵՐԹԱՋ-ը հիշեցնում է, որ COP29-ը, որը նոյեմբերի 11-22-ը կանցկացվի Բաքվի մարզադաշտում, հանդիսանում է այսօրվա դրությամբ Ադրբեջանի ամենախոշոր միջոցառումը և տարածաշրջանում առաջին անգամ անցկացվում է մեր երկրում։ Ադրբեջանի կառավարության և Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության միջև ստորագրվել է՝ «Ընդունող երկրի մասին» համաձայնագիրը և այլ կարևոր փաստաթղթեր։
 
COP29-ի շրջանակներում նոյեմբերի 12-13-ը կկայանա ամենաբարձր մակարդակի միջոցառումը՝ Համաշխարհային առաջնորդների կլիմայական գործունեության գագաթնաժողովը:
 
COP29-ից հիմնական ակնկալիքը կայանում է՝ կլիմայի ֆինանսավորման հետ կապված արդար և հավակնոտ նոր քանակական նպատակի (NCQG) շուրջ համաձայնությունության մեջ:
 
COP29-ի նախագահության կողմից առաջադրվել են 14 նախաձեռնություններ, որոնք ներառում են՝ փոխադարձ կապ կլիմայական գործունեության և կայուն զարգացման նպատակների միջև, ներառյալ կանաչ էներգետիկ միջանցքները, կանաչ էներգիայի պահեստարանը, ներդաշնակություն կլիմայի կայունության համար, մաքուր ջրածինը, օրգանական թափոններում մեթանի նվազեցումը, գործողություններ կանաչ թվային տեխնոլոգիաների ոլորտում և այլ թեմաներ: Դրա հետ մեկտեղ, որպես նախաձեռնություններից մեկը նախատեսված է՝ Կլիմայի ֆինանսավորման գործողությունների հիմնադրամի ստեղծումը:
 
Բացի նրանից,  որ կլիմայական ֆինանսավորումը հանդիսանում է գործունեությունը պայմանավորող առաջնահերթություն, բոլորին համախմբելով, այն նաև ավանդ կներդնի 1,5°C-ի պարտավորությունեերի կատարման մեջ:
 
Ադրբեջանը առանձնահատուկ նշանակություն է տալիս՝ շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության հետևանքների վերացման հարցերին և կարևոր աշխատանք է տանում այդ ուղղությամբ։ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի միաձայն որոշմամբ,  որպես ընդունող կողմ մեր երկրի ընտրությունը՝ դրա  վառ օրինակն է։ Ինչպես նշել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության մեծ հարգանքի և վստահության ցուցանիշն է։
 
Համաժողովի պաշտոնական հեռարձակում, կամավորներ, ներառականություն
 
Բաքվի մարզադաշտից որակյալ հեռարձակում ապահովելու նպատակով՝ Բաքվի Մեդիա Կենտրոնը նշանակվել է որպես COP29 համաժողովի պաշտոնական հեռարձակող։
 
Այս միջոցառումը հանդիսանում է նաև կարևոր հարթակ կամավորների համար։ Միջոցառման հաջող իրականացման գործում նշանակալի ներդրում ունեն COP29-ի կամավորները, ովքեր հանդես կգան՝ որպես անձնուրաց աշխատանքով, օրինակելի վարքով աչքի ընկնող կայուն զարգացման դեսպաններ։
 
Ադրբեջանական COP29 օպերացիոն ընկերությունը ներառական միջավայր ստեղծելու, կլիմայական կոնֆերանսում բոլորի համար մատչելիություն և բարենպաստ պայմաններ ապահովելու համար մի շարք համապատասխան լուծումներ է կիրառել միջոցառման անցկացման վայրում՝ Բաքվի մարզադաշտում։  Ներառականության և մատչելիության ապահովումը, որը հանդիսանում է ադրբեջանական օպերացիոն COP29 ընկերության կայուն զարգացման քաղաքականության 7 հիմնական պարտավորություններից մեկը, համաժողովի կազմակերպման գործընթացում որպես առաջնահերթություն հաշվի առնվող գործոն է։ Այսպիսով, օպերացիոն ընկերությունը միջոցառման անցկացման վայրում՝ Բաքվի մարզադաշտում COP-ի պրակտիկայում առաջին անգամ COP29-ի լիագումար նիստի դահլիճում լսողության և խոսքի սահմանափակ հնարվորություններով մարդկանց համար կտրամադրի ժեստերի լեզվի թարգմանություն և աուդիո ինդուկցիայի համակարգ՝ նստաշրջանը և պանելները մատչելի դարձնելու համար։
 
Թվային տրանսպորտային քարտեզ
 
COP29-ի կայքում զետեղված թվային տրանսպորտային քարտեզը նախատեսված է նրա համար, որպեսզի օգտվողներին ցույց տալ հիմնական տրանսպորտային հանգույցների գտնվելու վայրը: Դրանք նախագծված են COP29-ի ժամանակահատվածում պատվիրակությունների տեղաշարժը օպտիմալացնելու և հեշտացնելու համար և արդյունավետորեն կապում են տրանսպորտային հանգույցները, միջոցառումների անցկացման վայրերը, այդ թվում նաև տեղաշարժը տեղավորման կետերի միջև: COP29-ի ժամանակահատվածում կօգտագործվի 500 ավտոմեքենա, որոնցից 210-ը կօգտագործվի Առաջնորդների գագաթնաժողովի համար: Միառժամանակ օգտագործվելու է 140 էլեկտրական ավտոբուս։
 
Ծրագիր
 
Ծրագիրը, որը զետեղված է COP29 պաշտոնական կայքում  և թարմացվում է համաժողովի ժամանակացույցին համապատասխան, պարունակում է տեղեկատվություն տարբեր միջոցառումների, քննարկումների և ցուցահանդեսների մասին, որոնք կներառեն կլիմայի գլոբալ օրակարգը: Համաժողովին առերես մասնակցող անձինք կկարողանան օգտվել այս ծրագրից ինչպես Կապույտ, այնպես էլ Կանաչ գոտիների տեղեկատվական սեղաններից: Ծրագիրն ընդգրկում է՝ Կապույտ գոտին, որտեղ կկայացվեն պաշտոնական բանակցություններ և որոշումներ, և հանրության համար բաց Կանաչ գոտին, որտեղ կանցկացվեն կլիմայի փոփոխության վերաբերյալ տարբեր ցուցահանդեսներ, սեմինարներ և մշակութային միջոցառումներ: Ծրագիրը իրազեկ է դարձնում կլիմայի ֆինանսավորման, հարմարվողականության, մեղմացման և տեխնոլոգիաների, ինչպես նաև մի շարք այլ թեմաների մասին:
 
«Եկեք համերաշխ լինենք հանուն կանաչ աշխարհի»:
 
Ցույց տալով օրինակելի առաջնորդություն այնպիսի կարևոր գլոբալ հարցում, ինչպիսին է կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ մեր երկիրը, հանդես գալով «Եկեք համերաշխ լինենք հանուն կանաչ աշխարհի» կարգախոսով, բոլոր պետություններին կոչ է անում ամրապնդել համերաշխությունը՝ հանուն կանաչի, արդար, ներառական և կայուն աշխարհի: Ինչպես ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը, մեր երկիրը COP29-ի ընթացքում բոլոր ջանքերը կգործադրի՝ զարգացած և զարգացող երկրների միջև կամուրջ ստեղծելու, կոնսենսուսի հասնելու և COP29-ը հաջողության պատմության վերածելու համար։
 
Հիշեցնենք, որ օկուպացիայից ազատագրված Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը, ինչպես նաև Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունը հայտարարվել են կանաչ էներգիայի գոտիներ։ Ազատագրված տարածքներում իրականացվող լայնածավալ վերականգնման և վերակառուցման գործընթացում շրջակա միջավայրի պահպանությունը հանդիսանում է առաջնահերթային։ Այս տարածքներում ներդրվում են այնպիսի նորարարական մոտեցումներ, ինչպիսք են «խելացի քաղաքը» և «խելացի գյուղը», վերականգնվում է էկոհամակարգը։
 
Նախագահ Իլհամ Ալիևի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի կարգադրության համաձայն՝ 2024 թվականը Ադրբեջանի Հանրապետությունում հայտարարվել է «Հանուն կանաչ աշխարհի համերաշխության տարի»:
 
Բազային տարվա համեմատ (1990թ.) Ադրբեջանը նպատակադրված է մինչև 2030 թվականը՝ ջերմային էֆեկտներ առաջացնող գազերի արտանետումները նվազեցնել 35 տոկոսով, իսկ մինչև 2050 թվականը՝ 40 տոկոսով։

 

Caliber.Az
Դիտումներ: 196

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

ԱԳՆ. Փարիզը խաղալիք է դարձել հայկական սփյուռքի ձեռքում

212
12 Ապրիլի 2025 11:53
2

Շարունակվում են սադրանքները սահմանին. հայերը շարունակում են գնդակոծել ադրբեջանական դիրքերը

147
12 Ապրիլի 2025 10:21
3

Վկան դատարանում պատմել է Խանքենդիում 1988 թվականի իրադարձությունների մասին

142
12 Ապրիլի 2025 09:34
4

Աբրամյանը՝ Շուշայի հրթիռակոծության մասին. նրանց նպատակը բնակչությանը ոչնչացնելն էր

131
14 Ապրիլի 2025 16:56
5

Աբրահամյան. Երևանից զենքը ադրբեջանական տարածքներ ուղարկում էր Վազգեն Սարգսյանը

91
14 Ապրիլի 2025 21:03
6

Արևմտյան Ադրբեջանի իրողությունները քննարկվել են Անթալիայի ֆորումում

78
12 Ապրիլի 2025 12:42
7

Թուրք փորձագետ. խաղաղություն Հայաստանին ավելի շատ է պետք, քան Ադրբեջանին

74
12 Ապրիլի 2025 10:50
8

Ալիևը հանդիպել է Սուդանի ղեկավարի հետ

74
12 Ապրիլի 2025 09:54
9

Թուրքական պարբերական. Փարիզը խաղալիք է դարձել հայկական սփյուռքի ձեռքում

71
12 Ապրիլի 2025 11:04
10

Զաքիր Հասանովը Անթալիայում հանդիպել է Յաշար Գյուլերի հետ

67
12 Ապրիլի 2025 13:46
Սոցիում
Ադրբեջանի ամենակարևոր և օպերատիվ սոցիալական լուրերը
loading