twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Կայունությունը, սոցպաշտպանությունը և պաշտպանությունը՝ Ադրբեջանի 2026 թվականի պետբյուջեի առաջնահերթություններն են Խազար Ախունդովի վերլուծությունը

17 Սեպտեմբերի 2025 17:13

Նախօրեին Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հանրությանը ներկայացրեց՝ հաջորդ տարվա պետական բյուջեի եկամուտների և ծախսերի նախնական կանխատեսումները: 2026 թվականի բյուջեի փաթեթի պարամետրերի հետ մեկտեղ, ներկայացված են նաև գնաճի, արտաքին պարտքի ցուցանիշները, ուրվագծվել են տնտեսական զարգացման հիմնական վեկտորները, նշվել է ՀՆԱ-ի աճի դինամիկան: Աշխարհում շարունակվող աշխարհաքաղաքական և տնտեսական անկայունության ֆոնին մեր երկրի հաջորդ տարվա պետական բյուջեն կազմվել է պահպանողական սցենարով, այդ թվում նաև համախմբվել է եկամուտային մասը, օպտիմալացվել են ծախսերը: Միևնույն ժամանակ, բյուջեի հիմնական խնդիրները, ինչպես նախորդ բոլոր տարիներին, նպատակաուղղված են՝ սոցիալական և մակրոտնտեսական կայունության պահպանմանը և երկրի անվտանգության ապահովմանը:
 
Վերջին հինգ տարիների ընթացքում համաշխարհային տնտեսությունը ապրել է շատ դժվարին ժամանակաշրջան. կորոնավիրուսի համավարակից և մատակարարման շղթաների խափանումներից մինչև հիպերինֆլյացիա և պարենային ճգնաժամ, գլոբալ ռեցեսիա և նավթի և այլ հումքի գների անկում: Դրանով առաջացած կողմնակի ազդեցությունները ձգանի դեր խաղացին, որը հանգեցրեց ԱՄՆ-ում և ԵՄ-ում ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազմանը և Չինաստանի արտաքին առևտրի դանդաղմանը, ընդ որում այս տարի այս գործընթացները սրվեցին՝ աշխարհի առաջատար տնտեսությունների դինամիկայի վրա բացասաբար ազդող առևտրային և սակագնային պատերազմներով։
 
Հուլիսի վերջին հրապարակված «Համաշխարհային էկոնոմիկայի զարգացման հեռանկարներ» զեկույցի համաձայն՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ցուցաբերում է՝  2026 թվականի իր կանխատեսման 0.1 տոկոսային կետով մինչև 3.1% աճի զգուշավոր հույս: Հիմնավորելով կանխատեսման ճշգրտումը, ԱՄՀ-ի փորձագետները նշել են ԱՄՆ-ի և Չինաստանի կողմից նոր փոխադարձ սակագների կասեցման որոշումները, ինչպես նաև համապատասխան համաձայնագրերը՝ ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի հետ առևտրային հակամարտությունները դադարեցնելու վերաբերյալ: Դրա հետ մեկտեղ, վերոնշյալ թվերը այնուամենայնիվ դեռևս զգալիորեն ցածր են համաշխարհային տնտեսական աճի նախաճգնաժամային ցուցնիշին մոտ 3,7% -ի մակարդակին հասնելու ԱՄՀ-ի երկարաժամկետ միջին ցուցանիշից։
 
Միանգամայն ակնհայտ է, որ վերոնշյալ համաշխարհային բացասական միտումների, այդ թվում նաև նավթի գների անկայունության հետ արդեն մի քանի տարի այս կամ այն աստիճանով Ադրբեջանը ընդհարվում է: Սակայն, չնայած հայրենական նավթաարդյունահանման դինամիկայի անկմանը և էներգետիկ բնագավառի արտահանումից եկամուտների կրճատմանը, մեր երկիրը ընդհանուր առմամբ վստահորեն պահպանել է մակրոտնտեսական և դրամավարկային կայունությունը՝ մեղմելով ներմուծվող գնաճի ազդեցությունը տնտեսության և հասարակության վրա: Աադրբեջանի Հանրապետության տնտեսության նախարարության գնահատականների համաձայն՝ ընթացիկ տարում տարեկան գնաճը կկազմի 5,4%, մինչդեռ գերատեսչության 2026 թվականի կանխատեսումներում սպառողական գների աճի դինամիկան կնվազի, գնաճը կանխատեսվում է 4,8% մակարդակի վրա:
 
Ոչ պակաս կարևոր է, որ մեր երկրին հաջողվել է դրական միտումներ պահպանել տնտեսության ոչ հումքային հատվածում, իսկ կառավարության կողմից բյուջետային պարտավորությունների կատարման ջանքերը թույլ են տվել հաջողությամբ լուծել ընթացիկ տարվա համար նախատեսված բոլոր առաջադրանքները, ներառյալ Ղարաբաղի տարածաշրջանում վերածննդի լայնածավալ նախագծերի իրականացումը և նախկին հարկադիր վերաբնակների «Մեծ վերադարձը»։ Մասնավորապես, այս տարվա հունվար-օգոստոսին Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները աճել են ավելի քան 26,359 միլիարդ մանաթով՝ գերազանցելով կանխատեսումային ցուցանիշները 2,7%-ով, իսկ նախորդ տարվա ութ ամիսների համեմատ՝ աճել են 4,5%-ով։ Արդյունքում, հաշվետու ժամանակահատվածում բյուջեյում կազմավորվել է ավելի քան 4,051 միլիարդ մանաթի ավելցուկ, ինչը 41,6%-ով ավել է, քան մեկ տարի առաջ։
 
Այնուամենայնիվ, հաջորդ տարվա պետական բյուջեի պարամետրերը մշակելիս կառավարությունը ուշադրություն է դարձրել գլոբալ տնտեսական միտումների և բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի վրա՝ համապատասխան բնույթով օպտիմալացնելով պետական ծախսերը։
 
Երեկ Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարության առցանց կայքում տեղադրվել է՝ պետական ֆինանսների կառավարման ֆիսկալ ախտորոշիչ գործիք համարվող «Բաց բյուջեի հարցման» մեթոդաբանությանը համապատասխան մշակված՝ «Ադրբեջանի 2026 թվականի համախմբված և պետական բյուջեների նախնական ցուցանիշների մասին» փաստաթուղթը։ Ինչպես ակնկալվում է, երկրի համախմբված բյուջեի եկամուտները հաջորդ տարի 2% աճով կգերազանցեն 44,825 միլիարդ մանաթը, իսկ ծախսերը գնահատվում են ավելի քան 48,683 միլիարդ մանաթ, ինչը 2,2%-ով ավելի է ընթացիկ տարվա ցուցանիշից։ Համախմբված բյուջեյում կանխատեսվում է 3,858 միլիարդ մանաթից ոչ պակաս դեֆիցիտ, ինչը 4,9%-ով ավելի է ընթացիկ տարվա նույն ցուցանիշի համեմատ։ Սակայն, ինչպես վկայում է վերջին տարիների պրակտիկան, չնայած դեֆիցիտային բյուջեի էջակապին՝ տարվա ընթացքում նկատվող եկամուտների դինամիկ աճը, որպես կանոն, ծածկում է ծախսային միջոցների պակասուրդը։
 
Մասնավորապես, 2026 թվականին Պետական հարկային ծառայության (ՊՀԾ) եկամուտները կկազմեն 16,821 միլիարդ մանաթ, կամ պետական բյուջեի բոլոր եկամուտների 43,8%-ը, ինչը 8,5%-ով ավելի է, քան ընթացիկ տարվա հաստատված ցուցանիշը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի հարկային եկամուտներում ոչ նավթային հատվածի մասնաբաժինը  2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 73%-ը, և նմանատիպ համամասնությունը, հավանաբար, կպահպանվի նաև հաջորդ տարի: Հաջորդ տարի սպասվում է նաև Պետական մաքսային կոմիտեի (ՊՄԿ) եկամուտների աննշան աճ (0,45%), դրանց ծավալը կանխատեսվում է 1,818 միլիարդ մանաթի մակարդակով:
 
Ընդհանուր առմամբ, բյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք Ադրբեջանում կիրականացվեն հաջորդ տարի, ուղղված են եկամուտների համախմբմանը, և այս ծրագիրում նշված են երկրի տնտեսական զարգացումը արագացնելու, մրցունակությունը ամրապնդելու և ավելի գրավիչ ներդրումային միջավայր ստեղծելու կարևոր քայլեր: Մասնավորապես, կամրապնդվի ձեռնարկատերերի աջակցությունը, այդ թվում նաև պետական-մասնավոր գործընկերության ձևաչափով, կօպտիմալացվի հարկաբյուջետային բեռը, և կկատարելագործվի հարկային և մաքսային վարչարարությունը։
 
Ֆինանսների նախարարությունը նաև կանխատեսում է, որ պետական պարտքը 2025 թվականի վերջին կհասնի 25,404 միլիարդ մանաթի, իսկ 2026 թվականի վերջին՝  շուրջ 27,052 միլիարդ մանաթի: Հաջորդ տարի պետական ուղղակի զուտ փոխառությունը կաճի ավելի քան 1,647 միլիարդ մանաթով, փոքր-ինչ կավելանան պետական պարտքի և պարտավորությունների սպասարկման ծախսերը: Այնուամենայնիվ, այստեղ ռիսկերը նվազագույն են. վերջին բոլոր տարիներին Ադրբեջանը ցուցադրել է պետական պարտքի և ՀՆԱ-ի աշխարհի լավագույն հարաբերակցություններից մեկը՝ այս տարվա փետրվարի դրությամբ այն կազմում է ընդամենը 6,9%։
 
Ընդհանուր առմամբ, երկրի կախվածությունը արտաքին ֆինանսավորումից զգալի չէ, մանավանդ որ հաջորդ չորս տարիների ընթացքում Ադրբեջանի տնտեսության կզարգանա դրական հունով, ինչը, ի թիվս այլ բաների, հնարավորություն կտա աստիճանաբար կրճատել Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային հիմնադրամից (ԱՀՊՆՀ) բյուջետային փոխանցումները: Ֆինանսների նախարարության կանխատեսումների համաձայն՝ 2026-2029 թվականներին երկրի ՀՆԱ-ի միջին տարեկան աճը կկազմի 3,5%, իսկ ոչ նավթային ոլորտում աճը կհասնի 4,9%-ի: Բացի այդ, ոչ նավթային ոլորտի բաժինը Ադրբեջանի ՀՆԱ-ում մինչև 2030 թվականը կհասնի 80%-ի, իր հերթին անվանական ՀՆԱ-ն 2026 թվականի 134,1 միլիարդ մանաթից կաճի մինչև 161,8 միլիարդ մանաթ 2029 թվականին:
 
Ընդհանուր առմամբ երկրում հետևողականորեն նվազում է կախվածությունը նավթային գործոնից, միևնույն ժամանակ, պահպանողական սցենարի շրջանակներում, հաշվի առնելով գլոբալ ռիսկերը, կառավարությունը իջեցնում է նավթային եկամուտների հաշվարկների համար սահմանային գինը: Համեմատության համար, 2024 թվականի բյուջեում նավթի գինը կազմել է 75 դոլար, այս տարի այս թիվը կրճատվել է մինչև 70 դոլար, իսկ 2026 թվականի բյուջեի նախագծում այս թիվը կանխատեսվում է 65 դոլարի մակարդակով:
 
Ինչ վերաբերում է բյուջետային ծախսերին, ապա «Ադրբեջանի 2026 թվականի համախմբված և պետական բյուջեների նախնական ցուցանիշների» համաձայն, այստեղ տեսանելի են պետական ծախսերի օպտիմալացման միտումները ըստ դրանց առաջնահերթայնության սկզբունքի: Մասնավորապես, 2026 թվականից մինչև 2029 թվականը ծախսային քաղաքականությունը կիրականացվի վեց ոլորտներում: Խոսքը, մասնավորապես, երկրի պաշտպանունակության ամրապնդման, այդ թվում նաև երկրի սահմանների վերականգնման և անձեռնամխելիության ապահովման, բանակի նյութատեխնիկական արդիականացման, տարածքների ականազերծման, զինծառայողների սոցիալական ապահովության և ծառայության պայմանների բարելավման համապարփակ միջոցառումների և նախագծերի իրականացման մասին է: Այսպիսով, 2026 թվականի համար պաշտպանության և անվտանգության համար նախատեսված ծախսերը կկազմեն գրեթե 8,715 միլիարդ մանաթ, ինչը 3,8%-ով ավելի է, ընթացիկ տարվա կանխատեսումների համեմատ։
 
Տնտեսության պետական բյուջեի ֆինանսավորումը նույնպես կշարունակվի՝ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակիորեն՝ կառավարության պարտավորությունների, պետական գնումների, սուբսիդիաների և դրամաշնորհների ձևով: Կշարունակվի նաև գանձարանից ֆինանսավորվող պետական ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորումը: Միաժամանակ, մի շարք տնտեսական և այլ ոլորտների պետական ֆինանսավորումը կվերափոխվի, կօպտիմալացվի: Մասնավորապես, 2026 թվականին տնտեսական գործունեության բյուջետային ծախսերը կնվազեն 9,75%-ով, գյուղատնտեսության ծախսերը՝ 9,3%-ով, իսկ շրջակա միջավայրի պաշտպանությանը կհատկացվի ընթացիկ տարվա կանխատեսված ցուցանիշներից 13,8%-ով պակաս: Իսկ ամենամեծ կրճատումը՝ 19.4%, սպասվում է բնակարանային և կոմունալ ծառայությունների ոլորտում:
 
Բյուջետային քաղաքականության երեք այլ առաջնահերթ ոլորտները ընդգրկում են սոցիալական ոլորտը. խոսքը բնակչության սոցպաշտպանության, աշխատավարձի համակարգի կատարելագործման, ինչպես նաև աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների, կրթաթոշակների և այլ սոցիալական վճարումների հետ կապված ծախսերի պաշտպանության մասին է: Այս հիմնական ոլորտների համար բյուջեն կրճատելու ծրագրեր չունի: Ընդհակառակ, առողջապահության վրա կառավարության ծախսերը հաջորդ տարի կանխատեսվում է ավելի քան 2,052 միլիարդ մանաթի ծավալով, ինչը 2,95%-ով ավելի է այս տարվա կանխատեսումից, կրթության ծախսերը ավելանալով մեկ տոկոսով՝ կկազմեն  շուրջ 4,986 միլիարդ մանաթ: Սոցիալական պաշտպանության և բարեկեցության համար Ադրբեջանում նախատեսվում է հատկացնել 4,873 միլիարդ մանաթ, ինչը կազմում է 2,55% աճ: 2026 թվականին սպասվում է նաև հանրային ծառայությունների բյուջետային ֆինանսավորման 9,8% աճ, և այդ նպատակների համար նախատեսվում է 2026 թվականին ներգրավել ավելի քան 5,776 միլիարդ մանաթ:
 
Ընդհանուր առմամբ, ըստ Ֆինանսների նախարարության գնահատման՝ 2026-2029 թվականներին բնակչության դրամական եկամուտները կավելանան 26,5%-ով: Միջնաժամկետ հեռանկարում նախատեսվում է նաև աշխատավարձերի և սոցիալական նպաստների նոր աճ, իսկ շեհիդների, վետերանների ընտանիքների նկատմամբ ուշադրությունն ու հոգատարությունը կշարունակեն մնալ պետական քաղաքականության առաջնահերթությունների թվում:

Caliber.Az
Դիտումներ: 16

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Թուրքիայի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետը ժամանել է Ադրբեջան

202
15 Սեպտեմբերի 2025 14:09
2

Լաչինի մի քանի դպրոցներ նշել են Գիտելիքի օրը

195
15 Սեպտեմբերի 2025 17:12
3

Ադրբեջանը «Զապադ-2025» զորավարժությունների դիտորդ երկրների շարքում է

194
15 Սեպտեմբերի 2025 12:39
4

Քելբեջարում 33 տարվա ընթացքում առաջին անգամ հնչել է դպրոցական զանգը

193
15 Սեպտեմբերի 2025 13:44
5

SOCAR-ը՝ Խանքենդիի գազիֆիկացման մասին

184
15 Սեպտեմբերի 2025 16:15
6

Խանքենդիում զինված Ավանեսյանը ահաբեկչական հարձակում է պատրաստել Օգտագործելով ինքնաձիգ և նռնակներ / Մանրամասներ

182
15 Սեպտեմբերի 2025 09:29
7

Այս տարի Սոս գյուղում կվերականգնվի 75 տուն

182
15 Սեպտեմբերի 2025 17:52
8

Նախկին հարկադիր վերաբնակ. Մենք կբարեկարգենք մեր Քելբեջարը

181
15 Սեպտեմբերի 2025 14:07
9

Ի.Ալիև. Վերջին հինգ տարիների պատմությունը՝ Հաղթանակի պատմությունն է

175
15 Սեպտեմբերի 2025 10:13
10

Զաքիր Հասանովն ընդունել է Սելջուկ Բայրաքթարօղլուին

166
15 Սեպտեմբերի 2025 17:34
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading