Ադրբեջանական բանակի «Հատուցում» գործողությունը՝ պակիստանյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում
Պակիստանյան Daily Ittehad, Islamabad Post, Pakistan Economic Net, Diplomatic News Agency, Gulf Observer լրատվական գործակալությունները, ինչպես նաև Centreline ամսագրի կայքը պաշտոնական տեղեկատվություն են հրապարակել՝ հայկական սադրանքին ի պատասխան ադրբեջանական բանակի իրականացրած «Հատուցում» գործողության մասին։
Ինչպես հայտնում է Сaliber.Az-ը՝ նյութում ընդգծվում է, որ հայկական անօրինական զինված կազմավորումների անդամներն Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթները, ահաբեկչական դիվերսիոն գործողություն են իրականացրլ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դեմ:
Ընթերցողների ուշադրությանն է ներկայացվում, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից իրականացված «Հատուցում» պտասխան գործողության արդյունքում՝ վերահսկողության տակ է վերցվել Փոքր Կովկասի ղարաբաղյան լեռնաշղթայի երկայնքով «Գըրխգըզ», «Սարիբաբա» և մի շարք այլ կարևոր գերիշխող բարձունքներ: