Տարեգրություն
A+
A-
Ադրբեջանի նախագահը հրավիրվել է Իրան
20 Մայիսի 2022 09:50
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրվել է Իրան։
Դեսպանատնից Caliber.Az-ին հայտնել են, որ հրավերը հայտարարվել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ։
Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը Իբրահիմ Ռաիսին նշել է, որ Իրանը հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը և խնդրել է իր անկեղծ ողջույնները փոխանցել Ադրբեջանի նախագահին։ Նա նաև խնդրել է Ադրբեջանի նախագահին փոխանցել Իրան այցելելու հրավերը։
Caliber.Az
Դիտումներ: 85