Սառեցված կարգավիճակ – ապասառեցված ամբիցիաներ Ռեբուս Երևանի համար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության «ապասառեցման» հարցը դեռևս մնում է որպես հայ-ռուսական օրակարգի հրատապ հարցերից մեկը, մի տեսակ «կռվախնձոր» Մոսկվայի և Երևանի միջև։
Ըստ ավանդության, Հայաստանի ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ հնչեցնում է սադրիչ հայտարարություններ այս կառույցի կազմում երկրի հետագա անդամակցության վերաբերյալ, որից անմիջապես հետո հաջորդում է Կրեմլի կողմից ևս մեկ զայրացած երկար ճառ։
Այս հրատապ թեմայի շուրջ ևս մեկ բերանացի տուրուդմփոցը բառացիորեն օրերս բռնկվել է ՌԴ և ՀՀ պաշտոնյաների մակարդակով, այն բանից հետո, երբ Երևանը նորից կասկածի տակ դրեց ՀԱՊԿ-ին հանրապետության մասնակցության նպատակահարմարությունը։
Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս կառույցից երկրի դուրս գալն անվանել է ավելի հավանական, քան մեկ տարի առաջ սառեցված անդամակցության վերականգնումը։
Նշենք, որ Երևանը ոչ միայն անտեսում է այս կազմակերպության կարևոր միջոցառումները՝ այն մեղադրելով անարդյունավետության մեջ, և պարբերաբար շանտաժի է ենթարկում դրանից դուրս գալու հարցով, այլ նաև հրաժարվում է վճարել անդամավճարները։ Անցյալ տարվա մայիսին Հայաստանը պաշտոնապես հայտարարեց՝ կազմակերպության 2024 թվականի բյուջեն ֆինանսավորելուց հրաժարվելու մասին, բայց, չնայած դրան՝ ՀԱՊԿ-ում հայտարարեցին, որ 2025 թվականի անդամավճարը միևնույն է կգանձվի։
ՀԱՊԿ-ի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի ներկայիս դեմարշը արդեն իսկ առաջացրել է Կրեմլի հեգնական և սկեպտիկ արձագանքը։ Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետի խոսքերը, տարակուսանքով հայտարարել է. «ՀԱՊԿ-ում կարգավիճակի վերաբերյալ որոշումը՝ Հայաստանի ինքնիշխան հարցն է։ Բայց դրանով հանդերձ նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպութամբ։ Այսինքն վարում են բազմավեկտոր քաղաքականություն, ինչպես իրենց է թվում»։
Այսինքն՝ ռուսական կողմը փաստորեն պաշտոնական Երևանին հստակեցրել է, որ նրա արտաքին քաղաքականության տարաուղղվածությունը կայանում է հետևյալում. Հայաստանը ցանկանում է լքել ՀԱՊԿ-ն, որը գործում է Մոսկվայի հովանու ներքո, և ուզում է միանալ մի կազմակերպությանը, որտեղ առաջատար դերակատարներից մեկն է հանդիսանում... Ռուսաստանի Դաշնությունը, որը ունի ռազմավարական գործընկերություն Չինաստանի և Հնդկաստանի հետ, բարեկամական հարաբերություններ Պակիստանի, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների՝ Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի հետ։
Ընդգծենք. Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) ներառում է 10 պետություն. Հնդկաստան, Ղազախստան, Չինաստան, Ղրղզստան, Պակիստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Իրան և Բելառուս։ Ինչպես նաև ՇՀԿ-ն ունի դիտորդ պետություններ և երկխոսության գործընկերներ։
Պարզ ասած, Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում Երևանում միանշանակ կարող են հրաժեշտ տալ ՇՀԿ-ի հետ կապված պատրանքներին։ Սակայն, եթե Հայաստանը հրաժարվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու գաղափարից, ապա Մոսկվան կարող է զգալի աջակցություն ցուցաբերել նրա ՇՀԿ-ին անդամակցելուն։
Եվ այստեղ արժե նշել, որ այս տարբերակը նաև Ռուսաստանի շահերից է բխում, քանի որ այս կերպ ՇՀԿ-ում ընդլայնվում է ՀԱՊԿ-ի անդամ երկրների ներկայությունը, ինչը, բնականաբար, կամրապնդի Մոսկվայի դիրքերը այս միջազգային կառույցում։ Սա առաջին է։
Երկրորդը, Մոսկվան ամեն դեպքում Հայաստանին չի տա՝ Կրեմլի համար ՀԱՊԿ-ին վերաբերող շատ զգայուն հարցի գործարկումը և որպես ճնշման գործիք կօգտագործի ֆինանսական գործոնը, որը հանդիսանում է Հայաստանի իշխանությունների աքիլեսյան կրունկը։
Այս տարվա մարտին այս կազմակերպությունն արդեն այս հանրապետությանը հիշեցրել էր այս կառույցում իր պարտավորությունների և կանոնադրության պահպանման մասին։ Այդ ժամանակ էլ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, ելույթ ունենալով Վերոնայի 17-րդ Եվրասիական տնտեսական ֆորումում, քննադատել էր Երևանին կազմակերպության նկատմամբ ֆինանսական պարտքի համար՝ նշելով, որ Հայաստանը կարող է երկու տարի չվճարել անդամավճարները, սակայն պետք է հաշվի առնի 2024 թվականի պարտքը, քանի որ դրա մարման ժամկետը լրանում է 2025 թվականի վերջին։
«Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այս պարտքը։ Այնուհետև կկայացվեն համապատասխան որոշումներ», - ընդգծել է նա։
Անդամավճարների չվճարման համար նախատինքներով լի հայտարարություններով է հանդես եկել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ով նույնիսկ սպառնացել է, որ Հայաստանը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ Հաշվի առնելով Մոսկվայի վճռական դիրքորոշումը՝ կարծում եմ, որ վաղ թե ուշ Երևանը ստիպված կլինի քսակը բացել։
Նման եզրակացություն է ինքնաբարեբար առաջանում այդ թվում նաև ելնելով Մարիա Զախարովայի՝ հայկական կողմի հասցեին «թարմ» արտահայտություներից։ Այսպես, վերջերս կայացած ճեպազրույցի ժամանակ նա մեկնաբանել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունը՝ Հայաստանում առնվազն 2,5 միլիարդ եվրո ներդնելու մտադրության մասին։
Ավելորդ է ասել, որ Մոսկվան, ըստ էության, գոհ չէ ԵՄ-ի կողմից Հայաստանին ֆինանսավորելուց, հետևաբար զարմանալի չէ, որ այս կետը չի անտեսվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից։ Փաստորեն Մոսկվայի մոտ Երևանին քննադատելու ծանրակշիռ առիթ է հայտնվել։
«Այդ փողերը նրանք բազմիցս խոստացել են Երևանին, հայ ժողովրդին, իսկ թե որքանով է այս խոստումը կատարվում, կարծում եմ, պետք է հարցնել Երևանին, թե արդյոք նրանք ստացել են այս գումարը, թե ոչ։ Մենք չենք պատրաստվում նայել նրանց գրպանների մեջ։ Սա նրանց հարաբերություններն են եվրոպական կառույցների հետ։ Բայց ինձ թվում է, որ նույնիսկ այսօրվա ճեպազրույցից ակնհայտ է, որ սա դասական ժանր է՝ Եվրահանձնաժողովի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի համար՝ առատաձեռն խոստումներ տալ, ապա այդ ֆինանսական խոստումների սոուսի տակ ստրկացնել և շարունակել կառավարել գործընթացները՝ քամելով սերուցքը և ստանալով օգուտներ միայն իրենց համար», - հայտարարել է Զախարովան՝ կասկածի տակ դնելով Հայաստանի եվրոպացի գործընկերների դրդապատճառների անկեղծությունը։
Միևնույն ժամանակ, ռուս դիվանագետը հստակ նշել է, որ երկրի ներքին գործերին միջամտելու համար Հայաստանի եվրոպացի գործընկերներից մեծ գումարներ են սպասվում։ Եվ դժվար է չհամաձայնվել ռուսական կողմի այս հայտարարության հետ՝ հաշվի առնելով Եվրամիության անմիջական հետաքրքրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։
«Ֆինանսատնտեսական օգնությունը արդեն վաղուց Եվրամիության համար դարձել է ոչ թե օգնություն, ոչ թե զարգացման կամ զարգացման խթանման ցանկություն, այլ ազդեցության լծակ երրորդ երկրների քաղաքականության վրա, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին, ըստ էության՝ միջամտություն նրանց ներքին գործերին», - կտրուկ ասել է ռուս դիվանագետը։
Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի Դաշնությունը հերթական անգամ իր դժգոհությունն է հայտնել ԵՄ-ի նկատմամբ Հայաստանի քաղաքականությանը՝ շեշտը դնելով ֆինանսատնտեսական բաղադրիչի վրա։ Սակայն Մոսկվայից ոչ մի հայտարարություն, այդ թվում նաև սպառնալից բնույթի, հազիվ թե կարող են Հայաստանի իշխանություններին ստիպել հրաժարվել «երկու աթոռի վրա նստելու» ցանկությունից, որը դարձել է պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականության կայուն ավանդույթը։
Եվ ինչը որ զարմանալի է, չնայած ամեն ինչին, Հայաստանին առայժմ հաջողվում է ինչ-որ հրաշալի կերպով մանևրել Արևմուտքի և Հյուսիսի միջև և օգուտ ստանալ երկու ուղղություններից էլ։ Հետաքրքիր է, թե որքան ժամանակ Երևանը կկարողանա շարունակել պոկերի այս խաղը, որում, նշենք, խաղանենգության համար կարելի է վճարել, և ոչ միայն մետաղադրամով։