Ադրբեջանի և Թուրքիայի օմբուդսմենները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցությունը
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան հանդիպել է` Թուրքիայի Հանրապետության գլխավոր օմբուդսմեն Շարաֆ Մալքոչի հետ։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են օմբուդսմենի գրասենյակից, Բաքվում Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումին մասնակցելու համար Մալքոչը այցով գտնվում էր Ադրբեջանում։
Հանդիպմանը մասնակցել են նաև Օմբուդսմենի գրասենյակում ստաժավորում անցնող մի խումբ ուսանողներ։
Սաբինա Ալիևան նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան սերտորեն համագործակցում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցում։ Նա պատմել է նաև երկու երկրների օմբուդսմենների գրասենյակների համատեղ գործունեության մասին։
Թուրքիայի գլխավոր օմբուդսմեն Շարաֆ Մալքոչն իր հերթին գոհունակություն է հայտնել՝ Ադրբեջանի օմբուդսմենի և ուսանողների հետ հանդիպման կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Օմբուդսմենի գրասենյակում ուսանողների ստաժավորում անցնելը մեծ ներդրում կունենա նրանց հետագա գործունեության մեջ։