Սոցիում
A+
A-
Ադրբեջանում հրապարակվել է կենսաթոշակ ստացող քաղաքացիների թիվը
28 Ապրիլի 2022 13:54
2022 թվականի մարտին Ադրբեջանում տարիքային կենսաթոշակ ստացող թոշակառուների ընդհանուր թիվը գերազանցել է 708 հազարը։
Այս մասին Caliber.Az-ին հայտնում են ԱՀ աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությանն առընթեր սոցիալական պաշտպանության պետական հիմնադրամից:
Հիմնադրամի տվյալներով՝ նրանց 41 տոկոսը տղամարդիկ են, իսկ 59 տոկոսը՝ կանայք:
Հարկ է նշել, որ «Աշխատանքային կենսաթոշակների մասին» օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված տարիքային շեմը տղամարդկանց համար 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը տարեկան ավելացվում է վեց ամսով, իսկ կանանց համար՝ 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027թ. հուլիսի 1-ը:
Caliber.Az
Դիտումներ: 134