Աշխարհ
A+
A-
Ադրբեջանցին նշանակվել է ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավար
09 Հունվարի 2023 13:25
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղակայված ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գործակալության ծրագրերի մենեջեր Վուգար Ալլահվերդիևը նոր պաշտոն է ստացել։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ նա նշանակվել է Մանիլայում (Ֆիլիպիններ) Հարավարևելյան Ասիայի հարցերով ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար։
Ալլահվերդիևն իր կարիերան սկսել է 2006 թվականին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Բաքվի գրասենյակում, 2014 թվականին Նյու Յորքում կազմակերպության քարտուղարությունում աշխատել է որպես երիտասարդության հարցերով դեսպանի խորհրդական, իսկ 2021 թվականից աշխատել է Ահաբեկչության դեմ պայքարի գործակալությունում:
Caliber.Az
Դիտումներ: 274