twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Ղարաբաղ
A+
A-

«Ազատություն»-ը հաստատում է. ադրբեջանցի սահմանապահները քաղաքավարի են հայերի հետ Սահմանային անցակետը՝ խոչընդոտ չէ գյուղացիների առևտրի համար

03 Մայիսի 2023 17:33

Լաչին-Խանքենդի ճանապարհի հատվածում էկոակտիվիստների խաղաղ ակցիայի դեռ առաջին օրերից՝ Ղարաբաղում և Երևանում ավազակախմբերի մնացորդները, չնայած Բաքվից հակառակ հավաստիացումներին և անգամ ապացույցներին, բառացիորեն անդադրուն կրկնում էին միևնույն մանտրան. «մարդասիրական ճգնաժամ», «շրջափակում», «էթնիկ զտումների նախապատրաստում» և այլն։ Հայկական քարոզչության և Խանքենդիում հաստատված ապօրինի ռեժիմի ներկայացուցիչների հառաչանքը բազմիցս սաստկացավ այն բանից հետո, երբ ապրիլի 23-ին Ադրբեջանը իր ինքնիշխան տարածքում՝ Լաչինի շրջանում, ադրբեջանա-հայկական պայմանական սահմանի վրա տեղադրեց «Լաչին» սահմանային անցակետը: Առավել ևս, արդեն ապրիլի 30-ին այդ սահմանային անցակետի միջով սկսվեց Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի հայազգի բնակիչների երկու ուղղություններով անցումը։

Լավ իմանալով, որ հակառակ կողմը հմուտ է ամեն տեսակի զրպարտություններում, ադրբեջանցի սահմանապահները կանխատեսած իրականացրել են՝ ղարաբաղցի հայերի Լաչինի սահմանային անցակետով տեղաշարժի տեսաֆիքսումը։ Այս տեսանյութերի կադրերը շրջանառվում են համացանցում և լրատվամիջոցներում, և դրանք հստակ ցույց են տալիս, որ մեր սահմանապահները ցուցաբերում են պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ։ Ինչպես ասում են՝ պատրվակի առիթ չես գտնի։ Բայց ոչ հայկական կողմի դեպքում, որն իր սովորական ձևով սկսեց անհեթեթ մեղադրանքներ հնչեցնել Ադրբեջանի հասցեին։ Իբր, սա «շրջափակման ուժեղացում» է, հայերին ռուս խաղաղապահներ են գրեթե ստիպողաբար բերել անցակետ, և, հետևաբար, խեղճերը, վախից դողում էին, նրանց հետ անպատշաճ են վերաբերվել, վիրավորվորել են, իսկ ինչ-որ մեկի նույնիսկ սիրտն է վատացել (դե ինչ, հետագայում հաշվի կառնենք, և սահմանապահների հետ միասին բժշկական խումբ կուղարկենք Լաչինի սահմանային անցակետ): Մնում է միայն ադրբեջանցի սահմանապահների ծառայողական սենյակներում փնտրել հայերի համար նախատեսված «խոշտանգման խուց»։

Իհարկե, այս բոլոր անհեթեթությունները մի փուչ ձու էլ չարժեն: Մենք արդեն հիշեցրել ենք տեսագրության մասին։ Այն մասին, որ «Լաչին» սահմանային անցակետում ոչ մի վնասակար չափազանցումներ չեն եղել, հաստատում է նաև «Ազատություն ռադիոկայանի» հայկական ծառայության ռեպորտաժը, որի թղթակիցներին հաջողվել է զրուցել նրանց հետ, ովքեր արդեն օգտվել են այս անցակետն անցնելու հնարավորությունից։ Եվ ահա Ղարաբաղի «շրջափակման» մասին հայկական քարոզչության կեղծիքի հերթական ապացույց։ Ռեպորտաժում ընդգծվում է երկու կարևոր նրբություն.

1. Ադրբեջանցի սահմանապահները իրենց քաղաքավարի են պահում «Լաչին» սահմանային անցակետը հատող Ղարաբաղի հայերի հետ, ոչ մի կերպ չեն խոչընդոտում նրանց տեղաշարժին։

2. Հիանալի հասկանալով, որ «շրջափակման» մասին առասպելը փլուզվում է, Ղարաբաղի ավազակախմբերի մնացորդների «ղեկավարությունը» ամեն կերպ խոչընդոտում է հայերին անցնել նոր սահմանայի անցակետով։

«Ազատություն ռադիոկայանի» թղթակցի հետ զրույցում Քիչիկ Գալադերեսի գյուղի բնակիչ Գեղամ Հարությունյանը (այո-այո, նա, ում հայկական քարոզչությունը փորձում էր ներկայացնել որպես «չար ադրբեջանցիների զոհ», ովքեր նրան հրամայել են «գնալ և այլևս չվերադառնա») պատմել է, որ ապրիլի 30-ին նա Ղարաբաղից «Լաչին» սահմանային անցակետով մեկնել է Գյորուս և հետ վերադարձել։

Ինչպես պատմում է «Ազատություն ռադիոկայանը», Քիչիկ Գալադերեսի, Բոյուկ Գալադերեսի, Թուրշսու, Սալաթընքենդ գյուղերը արդեն մեկ շաբաթից ավել գտնվում են ադրբեջանական երկու անցակետերի արանքում։ «Այդ գյուղերի մի քանի բնակիչներ, այդ թվում՝ համայնքների ղեկավարներ, հայտնվել են ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութում։ Տեսանյութում ադրբեջանցիները ցույց են տալիս, թե ինչպես է աշխատում Հաքարիի կամրջի վրա տեղադրված իրենց նոր անցակետը։

Ադրբեջանցի սահմանապահները մանրամասն, քայլ առ քայլ նկարահանել են, թե ինչպես են մի քանի հայեր անցնում անձնագրային հսկողություն, բացում բեռնախցիկները և պատասխանում մի քանի հարցի։ Որտեղի՞ց ես, Ի՞նչ ես տանու՞մ: Ադրբեջանցի սահմանապահները տեսախցիկի առաջ իրենց շատ քաղաքավարի են պահում»,- հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը»:

Ինչպես պատմել է Գեղամ Հարությունյանը, նա ակնկալում էր, որ նրան հարցեր են տալու, քանի որ նա «գրանցված է» Լաչինում։ Բայց ադրբեջանցիները նրան չեն անհանգստացրել և խորհրդակցելով միմյանց հետ, որոշել են անձնագրում կնիք չդնել։ «Ես հասկանում եմ նրանց լեզուն»,- ասել է նա։ Այսինքն, ինչպես տեսնում ենք, ադրբեջանցի սահմանապահների կողմից ոչ մի վիրավորանք չի եղել։

Բեյուկ Գալադերեսիի այսպես կոչված գյուղապետ Դավիթ Դավթյանի խոսքով, մարդիկ գնում են առևտուր անելու։ Նա նշել է, որ ադրբեջանցի սահմանապահները իրականացնում են փաստաթղթերի ձևակերպում և լուսանկարում։

Դրանով հանդերձ, ինչը բնորոշ է, ռեպորտաժի պատրաստման պահին «Լաչին» սահմանային անցակետում տեղաշարժ չի եղել։

Թղթակից. «Այսօր ադրբեջանական անցակետում տեղաշարժ չկա».

Բոյուկ Գալադերեսի գյուղի բնակիչների խոսքով, «արցախի ոստիկանությունը» հսկում է ճանապարհը, իբր նրա համար, «որպեսզի մարդիկ չընկնեն ադրբեջանական քարոզչության ծուղակը»։ Իրականում էլ ամեն ինչ շատ ավելի պարզ է՝ սա ավազակախմբերի մնացորդների ղեկավարության կողմից տեղի բնակիչների ազատ ելքն ու մուտքը խոչընդոտելու ևս մեկ վկայություն է (ինչպես դա արդեն տեղի է ունեցել էկոակցիայի օրերին)։ Չէ որ, եթե մարդիկ ազատորեն և առանց վախի օգտվեն «Լաչին» սահմանային անցակետից, ապա դա հաջողությունից կզրկի ոչ միայն հայկական քարոզչությանը, այլ նաև հոգեվարքի մեջ գտնվող «արցախ» նախագծի ղեկավարներին։

Caliber.Az
Դիտումներ: 1164

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

102
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

99
19 Դեկտեմբերի 2024 15:24
3

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

76
20 Դեկտեմբերի 2024 20:09
4

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

64
20 Դեկտեմբերի 2024 14:17
5

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

61
20 Դեկտեմբերի 2024 18:25
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

59
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

55
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Ծովափնյա ազգային զբոսայգին պատրաստվում է Ամանորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

55
19 Դեկտեմբերի 2024 10:49
9

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

54
19 Դեկտեմբերի 2024 16:40
10

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

52
20 Դեկտեմբերի 2024 12:08
Ղարաբաղ
Ղարաբաղին և այս թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացներին նվիրված լուրեր
loading