twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Անվտանգությունը շատ մեծ խնդիր է մեզ համար. Փաշինյան

11 Ապրիլի 2023 16:53

Անվտանգությունը շատ մեծ խնդիր է մեզ համար, և այդ խնդիրը պետք է քայլ-քայլ լուծել. դա մեր ամենամեծ պրոբլեմն է, որը մեր ամենօրյա օրակարգի խնդիր է:

Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով հայկական մամուլին, այս մասին ապրիլի 10-ին Վայոց Ձորի Չիվա բնակավայրում բնակիչների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, բոլորին են հայտնի բարդությունները, և անցյալի, և ներկայի: «Տեսնում եք՝ աշխարհը փոթորկված օվկիանոսի է նմանվել, որտեղ մեծ պետությունները պրոբլեմ ունեն, պատկերացրեք, թե փոքրերն ինչքան կունենան: Մեր խնդիրն է հնարավորինս արագ տևական խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում: Դա էլ հեշտ չի, որովհետև մենք խաղաղության մեր պատկերացումներն ունենք, որն ուրիշնեռրի պատկերացումների հետ չի համընկնում: Բայց սա մեզ չի խանգարում, որ ամեն ինչ անենք հետևողականորեն այդ ճանապարհով գնալու համար, - ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավաստիացրել է, որ երկիրը զարգանում է: «Դա ակնհայտ է, բայց խնդիրն այն է, որ անվտանգությունն ապահովելու պարագայում այդ զարգացումը շատ ավելի արագ ու տևական կլինի: Մենք բոլորս կենտրոթնացած ենք այդ անվտանգության խնդիրները լուծելու վրա»,-հայտարարել է նա:

Caliber.Az
Դիտումներ: 231

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading