twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Արևմտյան երկրների դեսպանները դժգոհ են Փաշինյանի կուսակցությունից. «Ժողովուրդ»

10 Հունվարի 2023 12:23

Միջազգային կազմակերպությունները, արևմտյան երկրների մի քանի դեսպաններ վերջերս «բողոքի նոտա» են հղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը առ այն, որ վերջիններս, դեռևս ավագանու ընտրությունը չկայացած, պարբերաբար հայտարարում են, թե ՔՊ-ն հաղթելու է, և հաջորդ քաղաքապետն իրենցից է լինելու:

Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:

«Մեր տեղեկությունը փորձեցինք ճշտել ՔՊ խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանից, որն ասաց, թե նման տեղեկություն չունի. «Ձեզնից եմ առաջին անգամ լսում»:

Մեկ այլ պատգամավոր, կուսակցության վարչության մյուս փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Բնականաբար, եթե թեկնածուն մենք ենք առաջադրել, վստահություն ունենք, որ կհաղթի։ Բայց, ճիշտն ասած, ես չեմ հիշում, որ իշխանության ներկայացուցիչները նման հայտարարություններ արած լինեն, որ մի հատ էլ «բողոքի նոտա» ստանանք դրա համար»:

Նկատենք, որ արևմտյան երկրների դեսպանները իրենց դժգոհությունները սկսել են արտահայտել հիմնականում ՔՊ վարչության կեղծված ընտրություններից հետո: Ընտրական գործընթացների նկատմամբ անվստահությունը ժողովրդավար երկրների ներկայացուցիչների մոտ սկսվել է իշխող կուսակցության կեղծիքներից հետո», - գրում է թերթը:

Caliber.Az
Դիտումներ: 114

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading