twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Դանդաղ գործողության ատելություն Պատերազմից հետո էլ շարունակվում է ականային տեռորը

05 Ապրիլի 2024 19:18

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 2005 թվականի դեկտեմբերի 8-ի պաշտոնական որոշման համաձայն՝ ապրիլի 4-ը հայտարարվել է Ականային վտանգի մասին իրազեկման և ականազերծման գործունեությանն աջակցելու միջազգային օր:

Ադրբեջանի համար, որը ականային ահաբեկչության խնդրին է բախվել դեռ Հայաստանի կողմից իր տարածքների օկուպացիայի ժամանակակատվածում, սա ծայրահեղ հրատապ խնդիր է։ Քանզի հենց Հայաստանի ականային ահաբեկչության քաղաքականությունն է հանգեցրել նրան, որ Ադրբեջանը ներառվում է ականներով և չպայթած ռազմական զինամթերքով աշխարհում ամենաաղտոտված երկրների շարքը։ Սա հաստատում է նաև վիճակագրությունը։ Նախնական գնահատումների համաձայն՝ հայկական օկուպացիայի ժամանակ մեր հողերում տեղադրվել է ավելի քան 1,5 միլիոն ական։ Իսկ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից ի վեր մեր 350 քաղաքացիները դարձել են ականների զոհ, նրանցից 65-ը զոհվել են և 285-ը՝ ծանր վիրավորվել։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի սկզբից ի վեր մեր քաղաքացիների շուրջ 3429-ը տուժել են ականներից, նրանցից 595-ը մահացել են, այդ թվում նաև 357 երեխա և 38 կին։

Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների ականապատումը շարունակվել է ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբերը։ Մասնավորապես, Ղարաբաղի տարածաշրջանում հայկական բանակի մնացորդները Լաչինի ճանապարհը օգտագործում էին Ղարաբաղ ականներ տեղափոխելու համար։ Այդ կապակցությամբ անցյալ տարվա հունվարին Բաքուն Արդարադատության միջազգային դատարան է դիմել՝ Հայաստանին ադրբեջանական տարածքների աականապատումը և Լաչինի ճանապարհը Ղարաբաղ ականներ տեղափոխելու համար օգտագործելը դադարեցնել պարտավորեցնելու խնդրանքով։

Դրա հետ մեկտեղ, ի պատասխան Հայաստանի կողմից ադրբեջանցիների նկատմամբ մարդու իրավունքների նպատակաուղղված խախտմանը՝ Բաքուն «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու համար Միջազգային դատարան է ներկայացրել երկրորդ դիմումը, որում ներկայացվել են նրա ապացույցները, որ Հայաստանը, սկսած 2021 թվականից, շարունակում է ադրբեջանական տարածքները ականներ, իսկ տներում պայթուցիկ թակարդներ տեղադրել։

Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ-ի տվյալներ համաձայն, 2022 թվականի օգոստոսից ի վեր Ադրբեջանում հայտնաբերվել է 2021 թվականին Հայաստանում արտադրված ավելի քան 2,7 հազար ական, և կան նրա ապացույցներ, որ դրանք տեղադրվել են՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Այն մասին, որ Հայաստանում ականային ահաբեկչության հետևանքով շարունակում են զոհվել ադրբեջանցի խաղաղ բնակիչները, այսօր X սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Ականները, պատերազմի պայթուցիկ մնացորդները և ինքնաշեն պայթուցիկ սարքերը շարունակում են հանգեցնել մեր խաղաղ բնակիչների սպանություններին ու վիրավորվածություններին, խոչընդոտում են վերակառուցման և վերականգնման ջանքերին, ինչպես նաև բռնի տեղահանվածների վերադարձին»:

Զոհերի թվում կան՝ խաղաղ բնակիչներ, ինչպես նաև երեխաներ»,- նշել է Հ. Հաջիևը՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Հայաստանի ականային ահաբեկչության խնդրի վրա։

Այն մասին, որ այս փաստը լուրջ խոչընդոտներ է ստեղծում զանգվածային գերեզմանների որոնման և հայ զինյալների զոհերի մարմինների արտաշիրմման համար, նշվում է նաև Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի այսօրվա հաղորդագրության մեջ։

«Պետական հանձնաժողովի կողմից հաստատված անհետ կորածների թաղման վայրերում մասնագետների կողմից տարածքների ականազերծումը շատ դեպքերում երկար է տևում։ Այս հանգամանքն ավելի է խորացնում մեր քաղաքացիների տառապանքը, ովքեր երեսուն տարուց ավելի սպասում են իրենց անհետ կորած հարազատների մասին լուրերին, և հանդիսանում է՝ միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ Հայաստանի անհարգալից վերաբերմունքի վառ օրինակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը իր հերթին հետպատերազմյան ժամանակաշրջանի սկզբից ի վեր լայնածավալ աշխատանքներ է իրականացնում ազատագրված տարածքների ականազերծման ուղղությամբ, ընդ որում աշխատանքների ավելի քան 90 տոկոսն իրականացվում է երկրի ներքին ռեսուրսների հաշվին։ Չնայած որոշ օտարերկրյա գործընկերների հետ համագործակցությանը, ցավոք սրտի, ընդհանուր արտաքին աջակցությունը սահմանափակ է:

Ականային լուրջ խնդրի մասին, որի հետ ընդհարվել է Ադրբեջանը՝ մշտապես խոսում է նախագահ Իլհամ Ալիևը, հատկապես ընդգծելով, որ Ղարաբաղի ազատագրված տարածքներում ականազերծման աշխատանքների իրագորման համար պետական բյուջեում հսկայական ֆինանսական միջոցներ են հատկացվում։ Ուրեմն, միայն 2021 թվականին այդ նպատակների համար նախատեսվել է ավելի քան 100 մլն մանաթ, որից ծախսվել է մոտ 98 մլն մանաթը։ Իսկ 2023 թվականին օկուպացիայից ազատագրված տարածքներում Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) այլ կառույցների հետ ընդհանուր առմամբ ականազերծվել է ավելի քան 53,1 հազար հեկտար տարածք։ Ընդհանուր առմամբ, մինչև 2024 թվականի մարտի 1-ը ականազերծվել է ավելի քան 123 հազար հեկտար հող և վնասազերծվել է 114 730 ական և չպայթած զինամթերք։ 2024 թվականին նախատեսվում է ականազերծել 60 հազար հեկտար տարածք։ Անհրաժեշտ է նաև նշել, որ մարդասիրական ականազերծումը հանդիսանում է Ադրբեջանի պետական քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը, որի հիմքերը դրվել են համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի նախաձեռնությամբ։ Որպես դրա արդյունք՝ Ադրբեջանը զգալի ներդրում ունի համաշխարհային մակարդակով մարդասիրական ականազերծման գործընթացում։ Այս թեմային էր, ի դեպ, նվիրված 2023 թվականի մաիսին Բաքվում անցկացված՝ «Պայքար ականային վտանգի դեմ՝ կայուն զարգացման ուղի» խորագրով երկրորդ միջազգային համաժողովը։

Խոսելով հումանիտար ականազերծման ոլորտում Ադրբեջանի գործունեության մասին, հարկ է առանձին նշել, որ Չմիավորման շարժման մեջ, որը մեր երկիրը ղեկավարել է շուրջ 4 տարի, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ այդ ոլորտում խորհրդակցությունների և գործնական համագործակցության վերաբերյալ կոնտակտային խմբի ստեղծման մասին: Միևնույն ժամանակ, հատկապես Ադրբեջանի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ մշակութային արժեքների վրա ականների ազդեցության մասին հատուկ բանաձեւ է ընդունել, որպես զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության պաշտպանության հատուկ ուղղություն։ Բայց, ինչպես գիտեք, ազատագրված տարածքների ականազերծումը զգալիորեն բարդանում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզների բացակայության պատճառով։ Ցավոք, Երևանը այդպես էլ Բաքվին չի տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ում դեռ անցյալ ամսվա սկզբին նշել են, որ Հայաստանը տարբեր պատրվակներով հրաժարվում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ տրամադրել։ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի՝ Թերթերում և Աղդամում ականների պայթման կապակցությամբ այսօրվա հայտարարության մեջ նշվում է նաև, որ միջազգային հանրությունը չպետք է լռի Ադրբեջանի բնակիչների դեմ Հայաստանի ականային ահաբեկչության առջև։

Խոսքի համար, նույն համատեքստում են տեղավորվում՝ Հայաստանին ուղված Ադրբեջանին ճշգրիտ ականների քարտեզներ տրամադրելու մասին Թուրքիայի ԱԳՆ-ի կոչերը: «Հայաստանին կոչ ենք անում Ադրբեջանին տրամադրել ականների ճշգրիտ քարտեզներ։ Մենք կշարունակենք վճռական աջակցությունը՝ տեղական և միջազգային մակարդակով ականային վտանգի դեմ պայքարող երկրներին»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարության մեջ:

Եզրափակելով նշենք, որ միջազգային փորձագետների հաշվարկով, տարածքների ականազերծման խնդիրն ամբողջությամբ լուծելու համար Ադրբեջանին կպահանջվի մոտ 30 տարի, և այդ ժամանակահատվածում, անկասկած, կարձանագրվեն անմեղ մարդկանց մահվան նոր փաստեր։ Այս կապակցությամբ, այսօր, երբ ողջ աշխարհը նշում է՝ Ականային վտանգի մասին իրազեկման և ականազերծման գործունեությանն աջակցելու միջազգային օրը, Բաքուն նորից միջազգային հանրությանը կոչ է անում հետևողական միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանի կողմից ականների սպառնալիքը դատապարտելու, այդ երկրի կողմից ականների քարտեզներ տրամադրելու և Ադրբեջանում ականների վտանգի վերացման գործում պատշաճ աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Caliber.Az
Դիտումներ: 254

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

174
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

139
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

114
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

107
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

86
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

84
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

83
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading