twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Թուրք տնտեսագետ. Զանգեզուրի միջանցքը շուտով պետք է բացվի

15 Հունիսի 2023 12:02

Մոտ ապագայում պետք է բացվի Զանգեզուրի միջանցքը, քանի որ ցամաքային ու երկաթուղին ճանապարհները տնտեսապես ամենաշահավետն են։

Այս մասին Caliber.Az-ին ասել է Յըլդըզի տեխնիկական համալսարանի դասախոս, տնտեսագետ, պրոֆեսոր Ջեմալ Զեհիրը։

Նա հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ նախօրեին հնչեցրած խոսքերը՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված: Թուրքիայի առաջնորդը հայտարարել էր, որ «ճանապարհը մշակույթ է, իսկ եթե ճանապարհ չկա, ապա ոչինչ չկա»:

«Փաստորեն Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր ելույթում կտրուկ ուղերձով դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ կոչ անելով չխիչընդոտել այս նախագծին։ Հայաստանի ներկայիս դիրքորոշումը օգուտ չի բերում ո՛չ իրեն, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ տարածաշրջանի մյուս երկրներին։ Էրդողանը նաև ուղերձ հղեց ողջ աշխարհին՝ այս ճանապարհը խաղաղության ճանապարհ է։ Դա պայմանավորված է նրանով, որ Զանգեզուրի միջանցքը Մետաքսի մեծ ճանապարհի հիմնական հատվածներից մեկն է, որը ձգվելու է Չինաստանից մինչև Անգլիա։ Այս միջանցքի կառուցումը, որն ամենակարճ ժամկետներում կմիացնի Եվրոպան և Ասիան, կնպաստի նաև ամբողջ աշխարհի տնտեսական զարգացմանը»։

Caliber.Az
Դիտումներ: 254

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading