Տարեգրություն
A+
A-
Իլհամ Ալիև. Երբեմն հեշտ է երիտասարդներին ուղուց շեղել, կամ մոլորեցնել
02 Փետրվարի 2022 18:41
Երբեմն հեշտ է երիտասարդներին ուղուց շեղել, կամ մոլորեցնել:
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Ադրբեջանի Երիտասարդության օրվա 25-ամյակին նվիրված Երիտասարդական ֆորումի բացմանը:
«Այս գլոբալիստների, սորոսականների նպատակը, ես պայմանականորեն այդպես եմ անվանում նրանց, հենց երիտասարդությունն է: Հենց դրա համար ստեղծվում են հիմնադրամներ, այդ հիմնադրամների միջոցով կատարվում են նվիրատվություններ, և տարբեր լավ ծրագրերի պիտակի տակ իրականացվում է այս կործանարար առաքելությունը՝ երիտասարդությանը իր պետության դեմ բարձրացնելու, առաջին հերթին՝ իրենց նախնիների, նրանց պատմության, արժեքների դեմ, իսկ հետո նրանց օգտագործվում են որպես զոմբիներ»,- հավելել է նախագահը։
Caliber.Az
Դիտումներ: 118