twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Լաչին» անցակետ. քաղաքավարի, բայց առանց այլ տարբերակի Օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից

05 Հունիսի 2023 18:02

2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանի տարածքում՝ Հայաստանի հետ պայմանական սահմանին, ստեղծվեց Լաչինի սահմանային անցակետը։ Այն լիովին գործում է, ընդ որում՝ շուրջօրյա ռեժիմով։ Չնայած ինչքա՜ն վայնասուն բարձրացրին, արցունք թափեցին, նույնիսկ սպառնալիքներ հնչեցրին։ Ճիշտ է, սպառնալիքները, ինչպես միշտ, մեծ ազդեցություն չունեցան։ Ստիպված եղանք դեմքին տալ ձանձրալի արտահայտություն, հոգոց հանել ու ասել. «Վայ, էդ դեմագոգները, էլի աղմկում են»…

Ճիշտ, բարի և միանգամայն օրինական բանը, ինչպիսին է սեփական ինքնիշխան տարածքում անցակետի տեղադրումը, հարևանները փորձում էին ներկայացնել որպես էթնիկ զտում, ցեղասպանության նախաշեմ, աշխարհի բոլոր մարդկանց իրավունքների ոտնահարում՝ գումարած միջազգային։ Բայց ոչինչ չստացվեց, քանի որ կարգը կարգ է, իսկ միջազգային իրավունքը, որին ես անձամբ վերաբերվում եմ մեծ ակնածանքով, մեր կողմն է: Անգամ անջատողականների և Հայաստանի օտարերկրյա հովանավորներն իրականում չեն կարողանում առարկել. մեր հողն է, մեր կանոններն են։ Բղավոցով վերցնել չստացվեց, իսկ հարևանների ստերն ու բողոքները ադեն զզվեցրել են համաշխարհային հանրությանը։ Չեն ուզում իզուր ժամանակ վատնել, սեփական խնդիրները քիչ չեն։ Ընդ որում՝ ուշադրություն դարձրեք, ադրբեջանցի սահմանապահը նույնիսկ զննում է ռուս խաղաղապահների մեքենան, այսինքն՝ բոլորն ամեն ինչ հասկանում են, ու առարկություններ չկան։ «Ղարաբաղը Ադրբեջան է» պարզ թեզը հասկանալի է և՛ միջազգային հանրությանը (այո, հենց այդ նույն), և՛ խաղաղապահներին, և՛ Ղարաբաղում ապրող հայերին։ Իսկ սահմանը հատելիս ոչ մեկի համար բացառություններ չկան՝ նախ, իհարկե, բարև, հետո ստուգում, փաստաթղթեր ներկայացնելու խնդրանք։ Իսկ դուք ի՞նչ էիք կարծում: Օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից:

Մեր սահմանապահները ընդգծված բարեկիրթ են սահմանը հատող քաղաքացիների նկատմամբ: Այո, ինչ-որ մեկին կարող է դուր չգալ անցակետի տեղադրումը: Այո, այս փաստը կարող է զայրացնել, հունից հանել, նույնիսկ կատաղեցնել ինչ-որ մեկին, բայց այստեղ մենք ոչնչով չենք կարող օգնել, սա ոչ թե միջանցիկ բակ է, այլ ինքնիշխան պետություն: Ուստի Ադրբեջան ժամանողներին դիմավորում են հենց սահմանապահները, ոչ միայն ստուգելու և վերահսկելու իրավունքով օժտված, այլ նաև հատուկ Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստով։ Սրանով մեր հանրապետությունը տարբերվում է Հայաստանից, որի սահմանը հսկում են ՌԴ ԱԴԾ աշխատակիցները։

 

Սա այն է, ինչ կոչվում է ինքնիշխանություն՝ անկախ նրանից, թե դուր է գալիս քեզ, թե ոչ։ Եվ եթե անկեղծ լինեմ, անձամբ ինձ դուր է գալիս, որ սա շատերին դուր չի գալիս։ Շատերը ստիպված կլինեն համակերպվել սրա հետ՝ այլ ելք չունեն:

Եթե նրանց վրդովմունքը Հայաստանի սահմանին սահմանային անցակետի հայտնվելու պատճառով չի թողնում քնել և նյարդայնացնում է, կարող եմ խորհուրդ տալ սառը ջուր խմել, կամ էլ վալերիան, եթե չօգնի՝ ստիպված կլինեն «աֆոբազոլ» ընդունել կամ անցնել anger management-ի դասընթացներ:

Հատկապես ծանր դեպքերում խորհուրդ եմ տալիս զերծ մնալ ալկոհոլից, կծու, աղի և թթու բաներից։ Եվ իհարկե, ոչ մի սուր և կտրող առարկա, քանի որ ստուգումը, անշուշտ, մանրակրկիտ կլինի: Մենք չափազանց քաղաքավարի ենք լինելու, և յուրաքանչյուր ոք, ով հատում է մեր սահմանը, իր հերթին պարտավոր է կատարել մեր սահմանապահների ցանկացած օրինական պահանջ, ընդ որում՝ նույնպես քաղաքավարի: Բարի, բաց ժպիտով և առանց փեշի տակ քար պահելու: Որովհետև Աստված չանի, որ գտնենք...

Caliber.Az
Դիտումներ: 386

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Բիրոլ Աքգյուն. Զանգեզուրի միջանցքի բացմամբ՝ կբացվի արևելք-արևմուտք երթուղի Թուրքիայի միջով

100
01 Նոյեմբերի 2025 12:43
2

Հաջիև. Արտասահմանյան դիվանագետները ծանոթացել են ազատագրված տարածքներում կատարվող աշխատանքներին

97
01 Նոյեմբերի 2025 09:31
3

«Բաքու. ամրոցների և երկնաքերերի միջև». Ճանապարհ ամրոցից դեպի մեգապոլիս՝ AnewZ-ի եթերում

90
01 Նոյեմբերի 2025 16:36
4

Մուստաֆա Դեսթիջի. Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղում սրբազան է

71
03 Նոյեմբերի 2025 11:34
5

Դատավարություն Բաքվի դատարանում. Բաբայանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել մեղադրանքից որոշակի միջադեպերը հաննելու վերաբերյալ

66
01 Նոյեմբերի 2025 16:03
6

Հաջիևը կիսվել է՝ օտարերկրյա դիվանագետների Ջաբրայիլ և Զանգիլան այցի մասին հրապարակմամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ

66
01 Նոյեմբերի 2025 14:34
7

Քյոլնում քննարկվել են Գերմանիայում ադրբեջանական սփյուռքի ամրապնդման ուղիները

66
01 Նոյեմբերի 2025 16:35
8

Ի.Ալիևը շնորհավորել է Ալժիրի նախագահին և ժողովրդին՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ

63
01 Նոյեմբերի 2025 16:33
9

Հիքմեթ Հաջիևը՝ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին

62
01 Նոյեմբերի 2025 10:16
10

Աբբաս Աբբասով. Մեր համագործակցությունը շարունակվում է ավելի քան 17 երկրների և տարածքների հետ

62
01 Նոյեմբերի 2025 16:31
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading