twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Հայ քաղաքագետ. Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան կռվի են բռնվել Զանգեզուրի միջանցքի պատճառով

29 Նոյեմբերի 2022 11:08

Մինչև Ֆրանսիան մի հանքավայր Ադրբեջանից չպոկի, երևի չհանգստանա: Ռուսաստանը նմանապես իր շահերով է շարժվում, ինչը նույնպես բնական է, սակայն հիմա պարտությունների փուլում է գտնվում։

Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«British Petroleum-ը Ադրբեջանում մոտ 80 միլիարդ դոլարի ներդրում է արել, չհաշված մի քանի տասնյակ միլիարդի ներդրումները Ադրբեջանի մյուս ոլորտներում։ Դրան պետք է գումարել Կենտրոնական Ասիայում Բրիտանիայի տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումները, այդ թվում էներգակիրների ոլորտում ու դրա համար Բրիտանիային պետք է Սյունիքի (Զանգեզուրի-Խմբ.) միջանցքը, որը տնտեսապես կմիացնի թյուրքական աշխարհը, որպեսզի մասնավորապես էներգակիրները տեղափոխի, շրջանցելով ռուսական ու իրանական տարածքը։

Հաշվի առնենք նաև այն, որ 2020 թվականի պատերազմից հետո, նոյեմբերին, 18 միլիարդ լրացուցիչ ներդրումների է կատարել Թուրքիայում, նաև 100 միլիոն ռազմական ոլորտում:

Հիմա գանք Ֆրանսիային։ Ֆրանսիական Total-ն ընդամենը 1 միլիարդի ներդրում ունի Ադրբեջանում, իսկ մյուս ոլորտների հետ միասին ընդամենը 3 միլիարդ (դա այն դեպքում, երբ Ադրբեջանի ներդրումները Ֆրանսիայում մոտ 6 միլիարդ է), նաև 2017-ին Total-ը 4,8 միլիարդի ներդրում է կատարել Իրանում ու Իրանի հետ միջուկային պայմանագրից Տրամպի դուրս գալուց հետո Ֆրանսիան իրեն տուժած է համարում», - գրել է Դանիելյանը։

Caliber.Az
Դիտումներ: 223

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading