twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Հայաստանն ունի զենքի ձեռքբերման շատ լուրջ պայմանագրեր ոչ միայն Հնդկաստանի ու Ֆրանսիայի հետ

12 Փետրվարի 2024 16:28

Այսօր Հայաստանն ունի ռազմատեխնիկական փոխհամագործակցության, զենքի ձեռքբերման շատ լուրջ պայմանագրեր ոչ միայն Հնդկաստանի ու Ֆրանսիայի, այլև ռազմատեխնիկական ոլորտում լուրջ առաջընթաց ունեցող այլ երկրների հետ:

Caliber.Az-ի փոխանցմամբ՝ «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

Ընդ որում՝ իշխանական պատգամավորը չակերտներ չի բացել, սակայն ընդգծել է՝ թեև պատերազմից հետո բավականին ծանր վիճակ էր՝ զենքի ձեռքբերման, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում վակուում էր, բայց այս հարցը «զարմանալիորեն կարճ ժամանակահատվածում լուծում ստացավ»։

«Ամեն դեպքում, մենք այսօր ունենք լուրջ պայմանագրեր ռազմատեխնիկական փոխհամագործակցության, զենքի ձեռքբերման, ինչպես արդեն հայտնի է, Հնդկաստանի, Ֆրանսիայի հետ և պետք է ասենք, որ մեծ տերություններ հանդիսացող և ռազմատեխնիկական ոլորտում լուրջ առաջընթաց ունեցող երկրների հետ ևս ունենք պայմանագրեր։ Իհարկե այդ մասին չենք խոսելու, չենք ասելու, բայց միայն Ֆրանսիան և Հնդկաստանը չեն», - ասել է Խաչատրյանը՝ շեշտելով՝ «վերջին մեկ-երկու տարում ավելի մեծ ծավալի աշխատանք է իրականացվել, որի արդյունքները շատ մոտ ապագայում կտեսնենք»։

Caliber.Az
Դիտումներ: 210

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading