twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայկական կեղծիքը «Եվրանեսթի» պատերի մեջ Եվ ռեւանշիստական իմաստի ճիգեր

16 Նոյեմբերի 2023 18:23

Հայաստանը, կրելով ռազմաքաղաքական պարտություն Ադրբեջանից, որն ամբողջ ծավալով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ակտիվորեն փորձում է ռեւանշի հասնել։ Առայժմ ոչ ռազմական, թեև մենք արդեն տեսնում ենք, որ Ֆրանսիան հայերին ակտիվորեն զենք է խցկում, միաժամանակ նրանց ցուցաբերելով ամեն տեսակ քաղաքական օժանդակություն։ Գումարած, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ-ը պատրաստ է Հայաստանին ցուցաբերել համապարփակ աջակցություն, ներառյալ նրա աբանակին անհրաժեշտ ռազմական տեխնիկայով ապահովումը։

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից զգալով նման աջակցություն՝ տարբեր տեսակի հայ քաղաքական գործիչները անցնում են դիվանագիտական հարձակման Ադրբեջանի դեմ։ Եվ ահա արդեն «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը «Եվրանեսթ» ԽՎ-ի կոմիտեի համատեղ նիստում իր ելույթում ասել է, որ «եկել է՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու հարցը քննարկելու ժամանակը»։

Նա, հայկական կողմի ավանդությամբ օգտագործել է «էթնիկ զտումների» կեղտոտ միֆը, որին իբր ենթարկվել են Ադրբեջանի ազատագրված տարածքներում ապօրինի բնակվող հայերը։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավելի քան 100 հազար հայեր ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը»,- հայտարարել է Վարդանյանը։ Եվ այստեղ էլ, ինչպես տեսնում ենք, նույնպես կեղծիքն է։ Չի եղել, չկա և չի լինի ոչ մի «լղհ»։ Համահայկական երևակայությունների այս պտուղը չճանաչվեց աշխարհի ոչ մի պետության կողմից։ Այն դեպքում, երբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղի տնտեսական շրջանը և անկլավները, ռազմաքաղաքական ֆիասկոների շարքի արդյունքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ ճանաչել։

Համապատասխանաբար, Ղարաբաղում անօրինական ապրած հայերի համար հայրենիք է հանդիսանում այն երկիրը, որի անձնագրերը նրանք կրում են իրենց գրպանում։ Սակայն, անգամ հայկական անձնագրի առկայությունն այս կատեգորիայի հայերին չի ապահովում Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիներին հետ հավասար իրավունքներ։ Դրա համար էլ հայության այս հատվածը գոռում է ճնշումների մասին։ Բայց, հասկանալի բան է, Վարդանյանը որոշել է այդ մասին իր ելույթում չհիշել։

Դրանով հանդերձ, նա մտահոգվել է ղարաբաղյան խունտայի առաջնորդների ճակատագրով։ Նա նրանց անվանել է «ժողովրդավարական ընտրություններում ընտրված մարդիկ և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին որպես օրինական ներկայացուցիչների, հանուն ինքնորոշմանը ղեկավարողներ»։ Եվ կրկին կեղծիք առաջինից մինչև վերջին բառը։ Ադրբեջանի նախկինում օկուպացված տարածքներում «ընտրությունների» օրինականությունը ոչ ոք և երբեք չի ճանաչել։ Եվ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը» նույնպես չի եղել և չկա։ Կան այդ նույն հայերը, ովքեր ապօրինի ապրել են Ադրբեջանի օկուպացված տարածքներում, իսկ հիմա գոում են Հայաստանի Հանրապետությունում ճնշումների մասին։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խունտայի նախկին ղեկավարներին, ապա նրանք բոլորը մեղադրվում են Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածներով։ Իսկ սարսափելի հանցագործություններ կատարածներին սպիտակեցնելու փորձերը՝ անբարոյական են ու հիմար։ Առավել ևս, նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում կան մեղադրական տեսանյութեր ղարաբաղյան խունտայի նախկին ղեկավարների մասին։ Բավական է որպես օրինակ բերել այն, ինչ նրանց մասին պատմել է բլոգեր Ռոման Բաղդասարյանը։

Բայց այդ մասին էլ, հասկանալի է, Էլինար Վարդանյանը ոչինչ չի ասել։ Ով, ի դեպ, Հայաստանի խորհրդարանում ներկայացնում է նախկին ղարաբաղցի անջատողական, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը։ Ի դեպ, հենց Քոչարյանն է հանդիսանում «հայերի և ադրբեջանցիների գենետիկ անհամատեղելիության» մասին անհեթեթության հեղինակը։ Դժվար չէ պատկերացնել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների արձագանքը՝ Քոչարյանի այս ասացվածքը հիշեցնելիս, որի անունը անվանական է դարձել նույնիսկ բուն Հայաստանի Հանրապետությունում։ Էլինարն անզուսպ ստում էր։ Եվ նրա սուտը ռեւանշիստական բնույթի համահայկական ճիգերի մի մասն էր։ Իսկ հայկական կողմը ճիգեր է անում, ակնհայտորեն հույսը դնելով Արեւմուտքի աջակցության վրա։ Այդ ճիգերը անօգուտ են։ Եվ ժամանակը կապացուցի դա։

Աքպեր Հասանով

Caliber.Az
Դիտումներ: 566

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ճանապարհների վրա մնացած շոգեքարշ Հնդկաստանի քաղաքականության փլուզումը Հարավային Կովկասում

133
11 Նոյեմբերի 2025 15:09
2

Անկարան սպասում է Բաքվի համաձայնությանը՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ Երևանի հետ երկխոսություն սկսելու համար

131
10 Նոյեմբերի 2025 11:58
3

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. Հայաստանը 2020-2023 թվականներին որևէ անկեղծ քայլ չի ձեռնարկել

128
10 Նոյեմբերի 2025 11:54
4

Էրդողան. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կընթանա Ադրբեջանի հետ համակարգված

119
10 Նոյեմբերի 2025 10:27
5

Անթալիայի ֆորումը կարող է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպման համար

115
10 Նոյեմբերի 2025 11:50
6

ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի հավատում Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը Հարցման արդյունքները

107
12 Նոյեմբերի 2025 13:51
7

Բաքվի շքերթը նշանավորում է Հարավային Կովկասի պատմության նոր գլուխը Euronews-ի հոդված / ՏԵՍԱՆՅՈՒԹ

98
11 Նոյեմբերի 2025 14:33
8

Ֆրանսիայի և Հայաստանի միջև քառորդ միլիարդ եվրոյի արժողությամբ ռազմական պայմանագրեր Նոր սերնդի ինքնագնաց հրետանային հրանոթներ և հակատանկային համակարգեր

80
12 Նոյեմբերի 2025 18:40
9

Ադրբեջանի հաղթանակը փոխեց ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը. Sabah

64
10 Նոյեմբերի 2025 12:15
10

Դոնեցկի վրա ռուսական հարվածի հետևանքով ադրբեջանցի է զոհվել Նա իր կյանքը վտանգել է՝ մարդկանց փրկելու համար

61
10 Նոյեմբերի 2025 12:56
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading