Նախագահ. «Արևմտյան Ադրբեջան վերադարձի հայեցակարգի» մշակումը մոտենում է ավարտին
«Արևմտյան Ադրբեջան վերադարձի հայեցակարգի» մշակումը մոտենում է ավարտին։
Այս մասին ասել է՝ Արեւմտյան Ադրբեջանի Համայնքի վարչության նախագահ Ազիզ Ալեքպերլին, փոխանցում է Caliber.Az-ը։
Նրա խոսքով, աշխատանքի ընթացքում հանրությունից ստացվել են մեծ թվով արժեքավոր առաջարկներ, մասնավորապես՝ ընդհանուր միջազգային իրավունքի, մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների, հետկոնֆլիկտային վերականգնման և վերաինտեգրման, փախստականների իրավունքների բնագավառներում մասնագիտացած փորձագետներից։
Նախագահն ասել է, որ ստացված առաջարկները վերլուծվել են, համակարգվել ըստ հիմնական թեմաների և պատրաստվել է փաստաթղթի նախագիծ.
«Փաստաթղթի նախագիծը հիմնված է հայրենադարձության ոլորտում միջազգայնորեն ճանաչված առաջադեմ մոտեցումների և սկզբունքների վրա և արտացոլում է Համայնքի հայեցակարգային դիրքորոշումը՝ վերադարձի գործընթացի իրավական, գործնական, սոցիալ-տնտեսական և այլ ասպեկտների վերաբերյալ: Հայեցակարգը հիմնված է՝ միջազգային իրավունքի, համապատասխան ներքին օրենսդրության, պատմական փաստերի, արդարության վրա և ծառայելու է խաղաղության հաստատմանը»։