twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Պատգամավոր Թորոսյանը՝ ընդդիմադիր գործընկերներին. «Չեք հասկացե՞լ արդյոք, որ փակուղու մեջ եք»

03 Հունիսի 2022 11:47

«Ջրբաժան, ճամփաբաժան, վճռական օր, վճռական փուլ, բեկումնային իրավիճակ, երկիշխանություն, իշխանությունը խուճապի մեջ է, իշխանությունը փլվում է և այլն, և այլն… Չեք հոգնե՞լ հարգելի ընդդիմադիր գործընկերներ, նման անպտուղ հայտարարություններից և ձեր իսկ համակիրներին կամ հետևորդներին մոլորեցնելուց»:

Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Չեք հասկացե՞լ ի վերջո, որ 2018 ու 2021 թվականների ԱԺ ընտրություններից հետո ձևավորված իշխանությունը, անկախ քաղաքական ուժի անվանումից, այլևս նախկին իշխանությունների պես չի կարող լինել իր բնույթով, իր նկատմամբ վերաբերմունքով, իր նկատմամբ հնչող քննադատության արդյունավետությամբ: Այդ ընտրություններն արտահայտել են ընտրողների իրական կամքը, որքան էլ դա ձեր «սրտով» չլինի:

Չեք հասկացե՞լ արդյոք, որ փակուղու մեջ եք, որպես քաղաքական ուժ, որ նման մեթոդներով ո’չ ձեր ընթացիկ ռեյտինգն եք ավելացնելու, ո’չ էլ մյուս ընտրություններին ձեր պոտենցիալ քվեն:

Չեք հասկանու՞մ ի վերջո դուք հարգելի գործընկերներ, որ ձեր` ներքին «թշնամիներ» որոշելու, այդ թշնամիներին տարատեսակ անուններ կպցնելու և դրանց դեմ տրամաբանությանը հակառակ գործիքներով (դրոշներ, երգեր և այլն) պայքարելու գործելաոճը տապալվել է:

Չեք հասկացե՞լ արդյոք, որ ձեր ամբողջովին կեղծ, արդեն հնացած, կոնտրպրոդուկտիվ, տասնյակ տարիներ շատերին մոլորեցնող օրակարգի դեմքը այլևս պատռված է:

Ե՞րբ եք ի վերջո այս ամենը հասկանալու…», - գրել է Թորոսյանը:

Caliber.Az
Դիտումներ: 151

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading