Ղարաբաղ
A+
A-
Պետական կոմիտեի նախագահ. Հարկադիր վերաբնակների վերադարձն իրականացվում է կամավոր հիմունքներով
02 Հունիսի 2023 15:11
Հարկադիր վերաբնակների վերադարձը ազատագրված տարածքներ իրականացվում է և կիրականացվի կամավոր՝ անվտանգ և արժանապատիվ կենսապայմաններ ստեղծելու սկզբունքի հիման վրա։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին լրագրողներին ասել է՝ Փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաևը։
Նա ընդգծել է, որ նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ հարկադիր վերաբնակների համար տներ են կառուցվում, գյուղեր և թաղամասեր. «Մեծ գոհունակությամբ կարող եմ ասել, որ քաղաքացիների մեծ տոկոսն ինքնակամ ցանկանում է վերադառնալ հայրենի շրջաններ, գյուղեր։ Պետական կոմիտեն պատրաստ է անել ամեն հնարավորը՝ առաջին պետական ծրագրի շրջանակներում հանձնարարականները կատարելու համար»։
Caliber.Az
Դիտումներ: 161