twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Պիտերը չի այրում կամուրջները Փաշինյանը և ընտրության պատրանքը

28 Դեկտեմբերի 2023 18:02

Սկսված շաբաթը իրադարձություններով լի ստացվեց։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահելով և, թերևս, նույնիսկ չափից ավել պահելով դրամատիկ ընդմիջումը՝ այնուամենայնիվ եկավ Սանկտ Պետերբուրգ։ Դեկտեմբերի 25-ին նա մասնակցեց Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, իսկ հաջորդ օրը՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Փաշինյանը մռայլ ունկնդրում էր Պավլովսկի պալատի ցուցանմուշների մասին պատմող էքսկուրսավարին, երբ Ալիևը մտավ շենքը՝ նկատելի ոգևորություն բերելով արձանագրային գործողության մեջ։ Նրանք քաղաքավարիորեն ողջունեցին միմյանց։ Ալիևը զուսպ էր, բայց բարեհամբույր։ Փաշինյանը մնաց մռայլ։ Մռայլությունը՝ թերեւս, այն առանցքային բառն է, որը բնութագրում է Փաշինյանի տրամադրությունը հյուսիսային մայրաքաղաքում։

Սակայն, ԵԱՏՄ գագաթնաժողովում Փաշինյանը մի փոքր ավելի անկաշկանդ էր, ինչը բացատրվում է՝ մի կողմից դրանում Իլհամ Ալիևի բացակայությամբ (Ադրբեջանը ԵԱՏՄ-ի անդամ չէ-Խմբ.), իսկ մյուս կողմից՝ եվրասիական տնտեսական ինտեգրման մեջ անմիջական շահագռգռվածությամբ։ Ինչպես հայտնի է, Հայաստանի միջով է Ռուսաստան արտահանվում պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների զգալի մասը, ինչը երկրների միջև ապրանքաշրջանառության աճը նախորդ տարվա համեմատ առաջ է մղել 45 տոկոսով։ Եվս մեկ գործոնը՝ գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև գագաթնաժողովի ազատ առևտրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն է։ Հայաստանը, որպես Միության միակ երկիր, որը սահմանակից է Իրանի Իսլամական Հանարպետության հետ, հանդիսանում է այս համաձայնագրի շահառուն, և բնականաբար, համապատասխան հարցերում դրսևորում է ակտիվ դիրքորոշում։

Կարծես թե զգալով Ռուսաստանի հետ արտաքին առևտրի իր կշիռի աճը և Պուտինի կողմից եվրասիական տարածքում համապարփակ ինտեգրման ակտիվ խթանմանը հակառակ՝ Փաշինյանը վերցրել է, այո և ամենայն հանդգնությամբ հայտարարել է, որ «տնտեսական սկզբունքները չպետք է համահարաբերել քաղաքական հավակնությունների հետ»։ Ըստ նրա խոսքերի, ԵԱՏՄ-ն՝ տնտեսական միավորում է, «որը չպետք է ունենա քաղաքական, առավել եւս աշխարհաքաղաքական օրակարգեր»։

Այսպիսով, Փաշինյանը ձգտում է առավելագույն օգուտ ստանալ տնտեսական համագործակցությունից, դրանով հանդերձ առավելագույնս հեռու մնալով ռազմական և քաղաքական՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությունից։ Նախ, և այդ մասին էլ արդեն բազմիցս ասվել է, Երևանը դժգոհ է Եռակողմ հայտարարության 9-րդ կետի պահպանմանը, և որպես արդյունք՝ Զանգեզուրի միջանցքի նկատմամբ Մոսկվայի վերահսկողության հարցում Մոսկվայի պնդումներից։

Դրա հետ մեկտեղ, այն փաստը, որ Փաշինյանը այնուամենայնիվ եկավ Սանկտ Պետերբուրգ, խոսում է այն մասին, որ նրա համար գնալով դժվարանում է նստել երկու աթոռների վրա (Արևմուտք և Ռուսաստան), քանի որ յուրաքանչյուր կողմը պահանջում է կողմնորոշվել։ Իզուր չէ, որ պետերբուրգյան միջոցառումների հետ գրեթե միաժամանակ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի կողմից եկել է՝ փաստի ամբարտավան արձանագրման տակ քողարկված՝ կա՛մ խոստում, կա՛մ նախազգուշացում. «Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը և որոշակիորեն հեռանալ Մոսկվայից։ Սա այն է, ինչը մենք խրախուսում ենք: Հայերը ազատ են սեփական որոշումներ կայացնելու մեջ, բայց նրանք դա են ընտրել անել, և ես կարծում եմ, որ նրանք արդեն սկսում են մերձենալ մեզ հետ՝ խնդրել ավելի շատ համագործակցություն, պահանջել ավելի շատ քաղաքական երկխոսություն, պահանջել ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներկայություն: Մենք սատարում ենք մեր գործընկերների ցանկացած որոշումը, որը, մեր կարծիքով, օգտակար է տարածաշրջանի կայունության համար։ Սա շատ կարևոր է մեզ համար»։

Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի նախազգուշացումները, հավասարապես ինչպես նաև խոստումները արդյո՞ք ինչ-որ բանի արժեք ունեն: Այո, Կոլոմինան խոստացել է ոսկու լեռներ։ Բայց, կարծես թե, մենք դա ինչ-որ տեղ արդեն տեսել ու լսել ենք։ Դե, իհարկե, Վրաստանը և Ուկրաինան։

Կարծես թե, հիմա հայկական վերնախավի մոտ տեղի է ունենում երկու բանի ըմբռնում։ Նախ, Ռուսաստանը կարողացավ զսպել ուկրաինական հակահարձակումը և ավելի պատրաստ է երկարատև պատերազմի։ Իսկ երկրորդը, և՛ ԱՄՆ-ը, և՛ Եվրոպան գնալով ավելի բացահայտ են խոստովանում՝ Ուկրաինային պատշաճ կերպով աջակցելու իրենց մտադրությունների բացակայության մասին: Այս պայմաններում մինչև վերջերս Ռուսաստանի մասնակցությամբ գագաթնաժողովները ակտիվորեն անտեսող Փաշինյանը շտապել է ողողել արդեն բռնկված կամուրջների կրակը։ Այդ դեպքում ինչի՞ հետ է կապված Փաշինյանի լարվածությունը։ Հնարավոր է նա հիմա հասկանում է, որ Մոսկվայից փախուստի մեջ ամենաանհեթեթ և հապճեպ քայլը Հռոմի ստատուտի վավերացումն էր, ինչով Պուտինին փաստորեն անձնական վիրավորանք է հասցվել։ Փաշինյանի պահվածքը շատ բնորոշ էր, երբ Պավլովսկում վերոնշյալ էքսկուրսիայի ժամանակ նրան մոտեցավ Պուտինը։ Փաշինյանը վախից հետ ցատկեց Ռուսաստանի ղեկավարից։ Նա պարզապես վախենում է նրանից։ Այսպիսով կարելի է ենթադրել, որ Փաշինյանի անհարմար վիճակը կապված է ոչ այնքան Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընտրության, որքան այն հարցի հետ, թե ինչ է անելու, երբ ընտրի Ռուսաստանին։

ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում կայացել են ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։ «Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի հետ կապված հարցեր։ Քննարկումները անցկացվել են երկկողմ ձևաչափով»,- այդ մասին Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը արդեն հաղորդել է ի պատասխան լրագրողների հարցին։ Նշենք, որ հանդիպումը կայացել է ոտքի վրա։

Ուրեմն, չնայած Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկկողմ բանակցությունների նկատմամբ Մոսկվայի նկատելի խանդին՝ Պուտինը նրբանկատորեն երկու երկրների ղեկավարներին թողել է դեմ առ դեմ։ Դրա հետ մեկտեղ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շտապել է հայտարարել բանակցություններին իր մասնակցության մասին. «Նրանք (Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները- խմբ.) հավաստիացնում են իրենց պատրաստակամությունը խաղաղ բանակցությունների եզրափակմանը, միասնական փաստատթղի ելքին, խաղաղ պայմանագրին»,- ասել է Պեսկովը Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման կուլուարներում Առաջին ալիքին տված հարցազրույցում, խստորեն ակնարկելով, որ Մոսկվան այսպես թե այնպես կմասնակցի խաղաղ պայմանագրի ստորագրմանը: Սա, թերևս, պայմանագրի ապագա «հեղինակության» բոլոր հայտերից ամենաաղմկոտն է։ Այն վաշինգտոնյան և եվրոպական հայտերից տարբերում է ոչ միայն դրա ավելի վստահ տոնը, այլ նաև այն, որ այն հնչել է այն ժամանակ, երբ երկու ղեկավարները դեռ գտնվում էին Սանկտ Պետերբուրգում։ Ռուսաստանին հաջողվեց իր հարկի տակ ընդունել երկու առաջնորդներին, իսկ Արևմուտքը այդպես էլ չկարողացավ դա անել սեպտեմբերին հակաահաբեկչական հաջող միջոցառումներից հետո:

Փաշինյանը, ըստ երևույթին, հասկանում է, որ եթե խաղաղությունը չստորագրվի Մոսկվայի ծրագրով, ապա վերջինս միևնույն է միջոցներ կգտնի տորպեդահարել Զանգեզուրի միջանցքը Եռակողմ հայտարարության շրջանակներից դուրս (այսինքն՝ Երևանի կողմից վերահսկվող)։ Իսկ Բաքուն այս հարցում մեծ հետաքրքրություն չի դրսևորում։ Ինչ-որ առումով Մոսկվայի պլանը նրան ավելի ձեռնտու է, քանի որ այս դեպքում մենք կունենանք Նախչըվանի և Թուրքիայի ուղղությամբ երկու ճանապարհ՝ Իրանի և Հայաստանի միջով։ Հետվաբար, ինձ թվում է, որ Բաքուն ուշադիր սպասում է, թե ինչպես, իսկ ավելի ճիշտ, երբ կավարտվի Մոսկվայի և Երևանի միջև մենամարտը։

Բաքուն ամբողջությամբ լուծել է իր հարցերը, և նույնիսկ գրիչը թաթախել է թանաքի մեջ, որպեսզի ստորագրի խաղաղ պայմանագիրը։ Երեւանը առայժմ ինչ-որ բանի է սպասում։ Լրատվամիջոցներում տարածվել է մի լուսանկար, որտեղ երևում է, որ Ալիևն ու Փաշինյանը ինչ-որ բան են քննարկում, ոտքի վրա։ Ալիևը առաջ է քաշել նաև ձեռքի ափի վերևի մասը՝ այս ժեստով արտահայտելով լիակատար բացություն և թափանցիկություն, իսկ Փաշինյանը մի ձեռքը դրել է մեջքի հետևում, ինչը վկայում է ժեստի հեղինակի մոտ թաքնված մտադրությունների առկայության մասին։ Մինչև հիմա Փաշինյանի թաքնված մտադրությունները արդյո՞ք հեռու են տարել նրան։ Հռետորական հարց է։

Նման է այն բանին, որ Բաքուն հմտորեն է խաղացել որսախաղը՝ ինքը տեղափոխելով, և միևնույն ժամանակ տարբեր խաղացողներին ստիպելով թվերով տախտակները այնպես տեղափոխել, որ հիմա մնացել է վերջինը տեղափոխել միակ դատարկ տեղը։ Եվ անկախ տախտակների ցանկությունից՝ այն կտեղափոխվի այնտեղ։

Caliber.Az
Դիտումներ: 171

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Զաքիր Հասանովը մասնակցել է TEKNOFEST 2024 փառատոնին ԼՈՒՍԱՆԿԱՐ

130
05 0Հոկտեմբերի 2024 10:44
2

Ներկայացվել է Զանգիլանի հինգերորդ բնակելի համալիրի նախագիծը ԼՈՒՍԱՆԿԱՐ

124
05 0Հոկտեմբերի 2024 12:26
3

Իլհամ Ալիևը գրառում է արել՝ կապված Ջաբրայիլի ազատագրման չորրորդ տարեդարձի հետ

82
05 0Հոկտեմբերի 2024 11:46
4

Ադրբեջանցի պատգամավորները կոչ են արել չեղարկել ԱՄՆ-ի հետ մի շարք համաձայնագրերը

72
07 0Հոկտեմբերի 2024 09:39
5

Հորովլու գյուղում ապրելու է մոտ 3500 մարդ

72
05 0Հոկտեմբերի 2024 13:03
6

Ադրբեջանը ցավակցություն է հայտնել Բոսնիա և Հերցեգովինային

72
05 0Հոկտեմբերի 2024 09:53
7

Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են գործընկերության հեռանկարները

71
05 0Հոկտեմբերի 2024 08:41
8

Քյամրան Ալիևը հանդիպել է Թուրքիայի արդարադատության նախարարի հետ

69
05 0Հոկտեմբերի 2024 10:09
9

COP29-ը Միլլի Մեջլիսի նիստի օրակարգում

69
05 0Հոկտեմբերի 2024 13:21
10

Լավրովը հաջողություն է մաղթել Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի նոր դեսպանին

69
05 0Հոկտեմբերի 2024 09:13
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading