twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Պրոֆեսոր Զայցևը՝ Հայաստանի ներկայացուցչին. Ոնց ուզենք, տենց էլ կանվանենք Սկանդալ Մոսկվայում՝ Խանքենդիի բնակչի ցուցահանդեսի շուրջ

22 Հունիսի 2022 17:32

Հունիսի 7-ին ՌԴ Արևելքի պետական թանգարանում բացվեց «Էդմոնդ Պետրոսյան. Միստերիա» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Խանքենդիի բնակիչ, նկարիչ Էդմոնդ Պետրոսյանի աշխատանքները։ 

Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը, Մոսկվայի հայկական թանգարանը ավելի վաղ այդ ցուցահանդեսը ներկայացնում էր «Էդմոնդ Պետրոսյան. Միստերիա Լեռնային Ղարաբաղից» խորագրով, սակայն, Արևելքի թանգարանի կայքում նկարչի ցուցահանդեսը կոչվում է «Էդմոնդ Պետրոսյան. Միստերիա», և «Լեռնային Ղարաբաղն» այնտեղ այլևս նշված չէ։ Ավելին, ցուցահանդեսի նկարագրության մեջ «Ստեփանակերտը» հիշատակելիս, փակագծերում այժմ նշված է քաղաքի իսկական անունը՝ Խանքենդին։

«Բանն այն է, և դուք պետք է այդ մասին տեղյակ լինեիք, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը համաշխարհային հանրության և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության տեսանկյունից համարվում է Ադրբեջանի Հանրապետության մաս։ Եվ դուք գիտեք դա: Դուք ինձ հարցնում եք, թե ինչու է «Ստեփանակերտ» բառի հետևում հայտնվել ադրբեջանական անվանումը (Խանքենդի-Խմբ.)։ Որովհետև սա բնակավայրի պաշտոնական անվանումն է, որը ճանաչված է Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- Մոսկվայի հայկական թանգարանի ներկայացուցչի հարցերին ի պատասխան ասել է Արևելյան արվեստի թանգարանի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Իլյա Զայցևը։

Հայկական թանգարանի ներկայացուցիչը սկսել է պնդել, որ «ոչ մի խնդիր չի եղել՝ քանի դեռ չի փոխվել ցուցահանդեսի անվանումը»։ Հետո նա պնդել է, որ «ցուցահանդեսի վերնագրում պետք է լիներ Լեռնային Ղարաբաղ անունը», իբր Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման պատճառով։

«Նման բան չկա: Ցուցահանդեսի անվան վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշում չկա։ Ոնց ուզենք, տենց էլ կանենք: Հասկանո՞ւմ եք: Ահա մենք ուզեցինք այն այսպես անվանել՝ անվանեցինք: Այս ցուցահանդեսն ուներ բազմաթիվ աշխատանքային վերնագրեր, մենք կանգ առանք այս մեկի վրա։ Իսկ ինչո՞ւ դա ձեզ դուր չի գալիս։ Այս անունը որևէ մեկին վիրավորո՞ւմ է»,- Հայաստանի ներկայացուցչին պատասխանել է պրոֆեսոր Զայցևը։

Caliber.Az
Դիտումներ: 519

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

«Stratfor»-ը և լավատեսության սահմանները Բաքուն և Երևանը՝ «ստվերային ԿՀՎ»-ի պրիզմայով

159
06 Հունվարի 2026 20:31
2

ԹՊԿ զորավարժությունները կամրապնդեն թյուրքական աշխարհի դիրքերը տարածաշրջանային անվտանգության մեջ. Քարաուզ

142
07 Հունվարի 2026 11:38
3

Նրբարվեստ բազմավեկտորականությունն ու ինքնիշխանությունը որպես համակարգ Ալիևը՝ Ադրբեջանի նոր իրողությունների մասին

140
06 Հունվարի 2026 17:32
4

Ժամանակակից աշխարհում այլևս չկա միջազգային իրավունք կոչվող բան. Ալիև

139
06 Հունվարի 2026 09:21
5

Ադրբեջան, Հայաստան և զգուշավոր խաղաղություն Փորձագետները՝ «Stratfor»-ի կանխատեսումների մասին

135
08 Հունվարի 2026 15:53
6

Ադրբեջանը Չինաստանի առաջնահերթ գործընկերն է Հարավային Կովկասում. Իլհամ Ալիև

127
06 Հունվարի 2026 10:47
7

Նիզամի Գյանջևիի մեջբերումը դարձել է ամերիկյան ֆիլմում բնաբան

112
08 Հունվարի 2026 19:12
8

Աղդամում բացվել է ինքնավար ռադիոմոնիթորինգի կայան

106
07 Հունվարի 2026 14:24
9

Հակասություններ՝ Ռուսաստանի ՔԿ նախագահ Բաստրիկինի նամակում Ֆարհադ Մամեդովի մտորումները

104
07 Հունվարի 2026 23:14
10

Նախագահ Ալիևի հարցազրույցը. արդյունքներ, նպատակներ, շեշտադրումներ Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

98
08 Հունվարի 2026 09:21
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading