Ռուս քաղաքագետը՝ հայկական ԶԼՄ-ներին. Ո՞ւմ օգնեցին ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն
«Ու՞մ է օգնել Եվրամիությունը ռազմական առումով։ Պատասխանը՝ ոչ ոքի: ՆԱՏՕ-ն ռազմական առումով ո՞ւմ օգնեց, որ ինչ-որ խնդիր առաջացավ ու լուծվեց։ Ոչ մեկին"
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է ռուս քաղաքագետ Նիկոլայ Ստարիկովը՝ մեկնաբանելով եվրոպացի քաղաքական գործիչների՝ Հայաստանին «օգնելու» խոստումները։
«Այդ կառույցները ստեղծվել են ոչ թե խնդիրներ լուծելու, այլ դրանք ստեղծելու, հետո լուծելու քողի տակ՝ սեփական խնդիրները լուծելու համար։ Այս բանաձևը համընդհանուր է ցանկացած երկրի և ցանկացած ժամանակի համար։ Այնպես որ, չեմ կարծում, որ այս հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել։ Հեշտությամբ կարելի է կռահել, թե ինչպես է գործում Եվրամիությունը, ինչպես է գործում ՆԱՏՕ-ն և ինչի համար են նրանք, այսպես ասած՝ ստեղծվել»,- ասել է քաղաքագետը։







