Ռուսաստանի ԱԳՆ. Մոսկվայի հռչակագիրը փաստաթուղթ է, որն ուղղված է դեպի ապագան
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին Մոսկվայի հռչակագրի դրույթները ուղղված են դեպի ապագան։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ ռուս-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
Նշվում է, որ շատ խորհրդանշական է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը նշում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը նոր կարգավիճակով. «Այս տարվա փետրվարի 22-ին նախագահներ Պուտինը և Ալիևը Մոսկվայում ստորագրեցին Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր։
Այս փաստաթղթի դրույթներն ուղղված են դեպի ապագան։ Նոր դաշնակցային հարաբերությունները կշարունակեն աճման կարգով զարգանալ բարիդրացիության, իրավահավասարության և միմյանց շահերը հաշվի առնելու ամուր ավանդույթների հիման վրա։ Սա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Ադրբեջանի ժողովուրդների երկարաժամկետ շահերին»։