«Տաշիրից» մինչև եթեր Հեռուստացույցի պուլտը կդառնա արդյո՞ք Փաշինյանի զենքը Մոսկվայի դեմ։
Օրերս մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայ-ռուսական հարաբերությունների նկատելի սառեցման ֆոնին, մի շարք հայտարարություններ է արել՝ անդրադառնալով Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ օրակարգի կարևոր հարցերին։
Մասնավորապես, նա շարադրել է իր դիրքորոշումը՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր դադարեցման վերաբերյալ, ինչի մասին Երևանում դրանից առաջ էլ էին խոսում, բայց այժմ այս թեման նորից արդիականացվել է։ Այսպես, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստաալիքների աշխատանքը երկրում՝ նրանց որոշ հաղորդավարներին անվանելով «դեգեներատներ», որոնք բացասաբար են անդրադառնում հայ-ռուսական հարաբերությունների վրա։
«Այս մանկուրտների հաղորդումները վաղուց փակ են մեր երկրում, նրանց մուտքը երկիր նույնպես։ Սակայն, եթե նրանց պետական հեռուստաալիքները իրենց թույլ են տալիս միջամտել Հայաստանի ներքին գործերին, գուցե մենք էլ պետք է փակենք նրանց մուտքը մեր քաղաքացիների բնակարաններ», - Սիմոնյանին մեջբերել են հայկական լրատվամիջոցները։ Դրան ի պատասխան Պետդումայում հայտարարեցին, որ Երևանը գնաց Ուկրաինայի ճանապարհով։
Բայց վերադառնանք մամուլի ասուլիսին։ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա ինքն է ուզում, որպեսզի Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները, որոնք մեղադրվում են ատելության և ամենաթողության ֆոն ստեղծելու մեջ՝ փակվեն, բավականին անորոշ հայտարարություն է արել՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնությունում որոշակի ուժերի, որոնք ստիպում են նման որոշում կայացնել։
«Իմ դիրքորոշումը հետևյալն է. մենք ուզում ենք Ռուսաստանի հետ ունենալ փոխադարձ հարգանքի վրա հիմնված լավ, բարեկամական հարաբերություններ։ Իրոք, որոշ ռուսական հեռուստաալիքներ հատել են բոլոր ընդունելի սահմանները, բայց վերը նշվածի հիման վրա ես չէի ցանկանա, որ մենք ստիպված լինենք նման որոշում կայացնել, քանի որ մենք չենք փնտրում հակասություններ, կոնֆլիկտային իրավիճակներ Ռուսաստանի հետ։ Ես հարգալից, բաց, թափանցիկ և ազնիվ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ես բաց, թափանցիկ և ազնիվ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Միշուստինի հետ։ Ես զուտ մարդկայնորեն անհարմարություն կզգամ, եթե մենք նման որոշում կայացնենք, և ես չեմ ուզում նման որոշում կայացնել։ Բայց ես տպավորություն ունեմ, որ Ռուսաստանի Դաշնությունում կան ուժեր, որոնք ցանկանում են մեզ ստիպել նման որոշում կայացնել», - ասել է Հայաստանի վարչապետը։
Այստեղ արժե մի փոքր հետ գնալ և հիշել, թե ինչպես մի երկու ամիս առաջ, ավելի ճշգրիտ՝ մայիսին, նույն Փաշինյանը նաև մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Երևանը կարգելափակի ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում, եթե դրանք չհարգեն հանրապետության պետական կարգը և շահերը. «Կարծում եմ, ձեզ հանյտնի են դրա հետ կապված խնդիրները: Մենք սպասում ենք, որ այս ալիքները ընդհանուր առմամբ կհարգեն Հայաստանի քաղաքացիներին և պետական կարգը: Ես չեմ կարծում, որ մենք ինչ որ անհնարին բան ենք ուզում»:
Սրանից առաջ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ցանցի կարգավորող մարմինը հայտնել է՝ «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումների հանրային մուլտիպլեքսում հեռարձակման արգելափակման մասին՝ նշելով, որ նման որոշում է կայացվել ռուսական կողմից անընդհատ խախտումների պատճառով:
Եթե խոսենք փաստերով, ապա հայ-ռուսական հարաբերություններում այս ամբողջ խառնաշփոթը բռնկվել է հիմնականում հայազգի ռուս օլիգարխ, ռուսական արդյունաբերական և շինարարական «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի անձի պատճառով, որը մեղադրում է Փաշինյանին՝ ավանդական արժեքները ոչնչացնելու և եկեղեցու ազդեցությունը թուլացնելու փորձերի մեջ:
Փաստորեն ռուսաստանցի միլիարդատերը «սառը պատերազմ» հայտարարեց գործող կառավարությանը, այն բանից հետո, երբ հայտարարեց «իր ձևով միջամտելու» պատրաստակամության մասին՝ ի պաշտպանություն հայկական եկեղեցու, իսկ հետո, արդեն ձերբակալված լինելով Հայաստանում, հայտարարեց այդ երկրում նոր քաղաքական ուժի ստեղծման մասին։
Իհարկե, Մոսկվայում ուշադիր հետևում են Հայաստանում Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչի մասին զգուշացրել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այստեղ չանցավ նաև առանց հայտնի քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի, ով իր հաղորդման ժամանակ սադրիչ հայտարարություններ էր արել Հայաստանի գործող կառավարության հասցեին։
Հայկական կողմի մոտ Ռուսաստանի համար անբարենպաստ որոշումներ կայացնելու համար ևս մեկ ծանրակշիռ առիթ հայտնվեց երկրում վերջերս տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո, որում Երևանում տեսան «ռուսական հետք»։ Այստեղ կար այդ թվում նաև Կարապետյանի անունը։ Այս հենքում տեղավորվում է նաև Փաշինյանի որոշումը այն մասին, որ Հայաստանը պետք է ստանձնի՝ վերոնշյալ գործարարի բիզնես կայսրության մաս կազմող «Էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումը։
«Պետությունը պետք է ստանձնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումը, իսկ մենք կստանձնենք ընկերության կառավարումը, որպեսզի ուսումնասիրել և հասկանալ, թե ինչ էր այնտեղ կատարվում», - ասել է վարչապետը՝ նշելով, որ նրա նպատակն է՝ գտնել ամենաարդյունավետ կառավարչին և ձևավորել հստակ և արդյունավետ հանրային ու պետական վերահսկողություն։
Սակայն, չնայած այս բոլոր կտրուկ հայտարարություններին, դժվար թե կարելի է վստահ լինել նրանում, որ ռուսական հեռարձակումը լիովին կդադարեցվի Հայաստանի ամբողջ տարածքում։ Հիմնականում սա պայմանավորված է Ռուսաստանից Հայաստանի ֆինանսատնտեսական կախվածությամբ և Մոսկվայի հետ կապերը վերջնականապես խզելու նրա անպատրաստությամբ։
Ռուսական կողմը դա հիանալի գիտակցում է, ուստի և շարունակում է իր ճնշման քաղաքականությունը Երևանի վրա, ամեն անգամ Հարավային Կովկասի նախկին ֆորպոստին հիշեցնելով, որ նրա շահերից է բխում սերտ հարաբերություններ պահպանելը հյուսիսային հարևանի հետ։
Զուգահեռաբար Կրեմլում պարբերաբար ձեռքով բարեկամական թափահարում են անում՝ արտահայտելով հետաքրքրություն տարբեր տեղեկատվական ռեսուրսների միջոցով Երևանի հետ հարաբերությունները պահպանելու հարցում։ Օրինակ՝ վերջերս «Մայակ» ռադիոկայանին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է հետևյալը. «Մենք, իհարկե, հետաքրքրված ենք Հայաստանի հետ առավելագույն փոխազդեցությամբ բոլոր վեկտորներով, բոլոր ուղղություններով։ Եվ բազմակողմ ձևաչափերից բացի, մեզ միավորում են նաև շատ սերտ երկկողմ հարաբերությունները։ Եվ մենք մտադիր ենք դրանք շարունակել զարգացնել»։
Կարծես թե Կրեմլի այս ուղերձը՝ հայկական կողմին հիշեցում է այն մասին, որ որքան էլ որ Երևանը դժկամի, Մոսկվան միշտ Հայաստանին կպահի ամուր ճիրաններում և ձեռքը զարկերակի վրա։
Մոսկովյան այս ազդանշանը ոչ պակաս չափով հաշվարկված է նաև Հայաստանի արևմտյան հովանավորների վրա, հատկապես Նիկոլ Փաշինյանի վերջերս Փարիզ և Բրյուսել կատարած եվրոպական շրջագայությունից և այնտեղ Եվրամիության գծով ծանրակշիռ ֆինանսական ներարկումներ խոստանալուց հետո։
Հիշեցնենք, որ ԵՄ-ն մտադիր է «Global Gateway» ռազմավարության շրջանակներում մինչև 2.5 միլիարդ եվրոյի հասցնել Հայաստանին աջակցությունը՝ տրանսպորտի, էներգետիկայի, թվային ենթակառուցվածքների և փոքր բիզնեսի ոլորտներում։ Այս որոշումը ամրագրված է՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Նիկոլ Փաշինյանի միջև Բրյուսելում կայացած բանակցություններից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ։
Մոսկվան, իհարկե, ամենևին էլ հիացած չէ Հայաստանի նոր տերերի նման առատաձեռնությամբ և, ամենայն հավանականությամբ, այս քայլը գնահատում է որպես ինչ-որ կաշառք՝ Հարավային Կովկասում ԵՄ-ի հեռու գնացող պլանների իրականացման նպատակով։ Հետևաբար, մի թիզ անգամ կասկած չկա նրանում, որ Ռուսաստանը կանի ամեն հնարավորը, որպեսզի պահպանի իր ներկայությունը Հայաստանում։ Հաշվի առնելով հայկական արտաքին ռազմավարության «երկու աթոռների» առանձնահատկությունները՝ ենթադրում ենք, որ սկզբունքորեն, սա այդքան էլ մեծ բան չէ։ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի և Վրաստանի՝ այնպիսի երկիր է, որն ի վիճակի չէ ինքնուրույն կայացնել ճակատագրական որոշումներ։ Ահա և դես ու դեն է ընկնում, փնտրելով ավելի տաք և առատ տեղ։ Պարզ ասած՝ նախընտրելով գոյատևել կամ Արևմուտքից, կամ Հյուսիսից ողորմածությունների հաշվին։