Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանի զորամասերում ուժեղացնում են հակահրդեհային պատրաստությունը
17 Հունիսի 2025 09:41
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված տարեկան գործողությունների պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի միավորումներում և զորամասերում ուսումնամեթոդական հավքներ են անցկացվել՝ հակահրդեհային ծառայությունների և հաստիքային հրշեջ ջոկատների ղեկավարների, ինչպես նաև հրդեհային անվտանգության տեսուչների հետ:
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, հավաքներում դասընթացներ են անցկացվել՝ շենքերի ձեղնահարկերում և նկուղներում հակահրդեհային պրոֆիլակտիկայի միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև կատարվել են ավտոկայանատեղիում հրդեհի մարման գործնական վարժանքներ։ Հավաքների հիմնական նպատակն է բարձրացնել հակահրդեհային խմբերի գիտելիքների մակարդակը և զարգացնել գործնական հմտություններ ռազմական օբյեկտներում հնարավոր հրդեհների մարման գործում։
Caliber.Az
Դիտումներ: 17