twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Տիգրան Եգավյան. Հայաստանը չի կարող ինքնուրույն տնօրինել իր ճակատագիրը և պետք է դառնա Ռուսաստանի մարզ

01 Օգոստոսի 2022 13:08

«Երբեք փոխվստահություն չի եղել։ Պատերազմը մեզ ցույց տվեց, որ առավել քան երբևէ Հայաստանի և Սփյուռքի միջև փոսը խորացել է։ Կարող ենք արձանագրել, որ վստահության թելերը կտրված են։ Չկա առողջ հիմք գործնական հարաբերություններ մշակելու համար։ Մինչև հիմա Հայաստանի և Սփյուռքի կապը հիմնված էր երկու բանի վրա․ առաջին՝ զբոսաշրջության, երկրորդը՝ մարդասիրական օժանդակության։ Կարելի է նշել նաև սահմանափակ ազդեցություն ունեցող ներդրումները։ Դժբախտաբար, սա ոչ միայն ներկա իշխանությունների խնդիրն է, այլ ավելի վաղ ծագում ունի՝ նախքան Հայաստանի անկախացումը, անկախության շարժումը»։

Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով հայկական մամուլին, այս մասին հայտարարել է արևելագետ, քաղաքագետ Տիգրան Եգավյանը:

Նրա խոսքով, սփյուռքահայ կազմակերպությունները պատրաստ չէին ընդունել, որ Հայաստանը անկախ պետություն դառնա, քանի որ մտահոգված էին, թե կորցնելով ռուսական երաշխավորությունը՝ Հայաստանը թիրախ կդառնանք պանթուրքիզմի համար։

«Այսինքն՝ գլխավոր խնդիրը պետականության գաղափարի շուրջ էր։ Ընդհանրապես սփյուռքահայերը քաղաքական միտք չունեցող մարդիկ են, որոնք վերացական գաղափար ունեն Հայաստանի, ազգի, Հայ դատի և պետության մասին, նրանք չեն կարողանում նորմալ ձևով ըմբռնել, թե ինչ է նշանակում պետություն ունենալը։ Պատերազմը մեզ ապացուցեց, որ մենք պետական մշակույթ չունեցող ազգ ենք», - ասել է նա։

Քաղաքագետի խոսքով, ֆրանսահայերը այդքան էլ հետաքրքրված չեն Հայաստանի հասարակական-քաղաքական հարցերով:

Նրա խոսքով, Հայաստանն այնպիսի ծանր վիճակում է, որ արդեն չի կարողանում տնօրինել իր ճակատագիրը։ Այս իրավիճակում երկու ընտրություն կա․ կամ Հայաստանը պետք է դառնա Ռուսաստանի մարզ, կամ էլ օգտվել սփյուռքի ողջ ներուժից:

Caliber.Az
Դիտումներ: 162

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading