Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանը և Համաշխարհային բանկը քննարկել են ՏՀՏ և տրանսպորտի ոլորտներում համագործակցությունu
06 Սեպտեմբերի 2023 10:38
Ադրբեջանը Համաշխարհային բանկի հետ քննարկել է՝ երկրում ՏՀՏ-ի և տրանսպորտի զարգացումը, ինչպես նաև այդ ոլորտներում ՀԲ-ի և կառավարության համագործակցության հեռանկարները։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցցանցում գրել է Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։
Նա նշել է, որ այդ հարցերը քննարկվել են՝ Համաշխարհային բանկի (ՀԲ) Ադրբեջանի գծով նորանշանակ կառավարիչ Ստեֆանի Շտալմայստերի հետ հանդիպմանը։
Caliber.Az
Դիտումներ: 124