Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
15 Ապրիլի 2024 09:15
Ադրբեջանը խորապես մտահոգված է Իրանի և Իսրայելի միջև աճող լարվածությամբ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասված է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության X սոցիալական ցանցի էջում հայտարարության մեջ։
«Ադրբեջանը խորապես մտահոգված է Իրանի և Իսրայելի միջև աճող լարվածությամբ։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել վտանգավոր էսկալացիայից, որը կարող է էլ ավելի ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Caliber.Az
Դիտումներ: 95