Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանի և ՀԿԹՀ-ի միջև միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբ է ստեղծվում
03 Ապրիլի 2024 14:15
Ադրբեջանի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) միջև միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբ է ստեղծվում։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, համապատասխան օրինագիծը ներկայացվել է Միլլի Մեջլիս։
Օրինագիծն այսօր քննարկվել է՝ խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի կոմիտեում և առաջարկվել է քննարկել լիագումար նիստում։
Աշխատանքային խումբը կգլխավորի Ջավանշիր Ֆեյզիևը։
Caliber.Az
Դիտումներ: 59