Ադրբեջանն ու Իսրայելը քննարկել են թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը ԼՈՒՍԱՆԿԱՐ
Ադրբեջանն ու Իսրայելը քննարկել են թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին սոցցանցի իր էջում հրապարակում է տեղադրել Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայիլ Ջաբբարովը:
Հրապարակման մեջ նշվում է, որ հանդիպում է կայացել Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Յակով Բլիտշտեյնի հետ։
İsrailin Xarici İşlər Nazirliyinin baş direktoru Ceykob Blitşteyn ilə görüşdə birgə iqtisadi fəaliyyətin potensial sahələrdə genişləndirilməsi ilə bağlı məsələləri nəzərdən keçirdik:
— Mikayil Jabbarov (@MikayilJabbarov) July 25, 2024
• #İsrail şirkətləri ilə birgə #investisiya layihələrinin reallaşdırılması;
• İşgüzar… pic.twitter.com/s6I4ihZRrG
«Մենք ուսումնասիրել ենք հետևյալ ոլորտներում մեր համատեղ տնտեսական գործունեությունը ընդլայնելու հնարավորությունները՝ համատեղ ներդրումային ծրագրեր իսրայելական ընկերությունների հետ, գործարար համայնքի հետ հարաբերությունների ամրապնդում և համագործակցության ամրապնդում առևտրի, արդյունաբերության, նորարարության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում», - ասվում է հրապարակման մեջ: