Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանում նորից է մշակվում «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը
17 Հունվարի 2024 17:29
«Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը փոփոխության կենթարկվի:
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասկերովը։
Նրա խոսքով, փոփոխությունների նախագիծը քննարկման համար ուղարկվել է ՊՆ։
«Նոր արդիականություն են ձեռք բերել մի շարք նյուանսներ՝ կապված Ադրբեջանի ինքնիշխանության ապահովման, երկրի տարածքային ամբողջականության լիարժեք ապահովման, զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիրների հետ։ Կարծում եմ, որ գարնանային նստաշրջանի ընթացքում այս փոփոխությունները կընդունվեն»,- ասել է նա։
Caliber.Az
Դիտումներ: 78