twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

COP29-ը այրեց Ադրբեջանի հակառակորդների հույսերը Caliber.Az-ը՝ թեժ հետքերով

25 Նոյեմբերի 2024 13:49

Ադրբեջանի թշնամիները դարձյալ մնացին բերանները բաց, եթե չասել, որ նրանք խայտառակվեցին։ Ինչպես էին նրանք երազում ամենաբարձր մակարդակով կազմակերպված COP29-ի ձախողման մասին։ Բայց, ինչպես միշտ, սխալվեցին իրենց հաշիվների մեջ։
 
Ահա արդեն «Deutsche Welle»-ն էլ իր ընթերցողներին տեղեկացրել է, որ Բաքվում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով համաժողովի 29-րդ նստաշրջանի մասնակիցները՝ «կիրակի, նոյեմբերի 24-ի գիշերը համաձայնեցրել են ավելացնել աղքատ երկրներին կլիմայական օգնությունը»։ Մինչև 2035 թվականը, ինդուստրյալ երկրների կողմից այդ նպատակների համար տարեկան հատկացվող միջոցների ծավալը «պետք է ավելանա առնվազն մինչև 300 միլիարդ դոլարի, իսկ ընդհանուր առմամբ, հաշվի առնելով ֆինանսավորման ինչպես պետական, այնպես  էլ մասնավոր միջոցները՝ մինչ այդ ժամանակ ամենաաղքատ երկրները պետք է ստանան տարեկան 1,3 տրիլիոն դոլար»։ Այս միջոցները «պետք է զարգացող երկրներին հնարավորություն տան՝ ֆինանսավորել կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումները, ինչպես նաև հարմարվել գլոբալ տաքացման հետևանքներին, ինչպիսիք են ավելի հաճախակի դարձած երաշտները, փոթորիկները և ջրհեղեղները»:
 
Դրանով հանդերձ, Կլիմայի հարցերով եվրահանձնակատար Վոպկե Հոքստրան կատարվածը անվանել է՝ կլիմայի ֆինանսավորման «նոր դարաշրջանի» սկիզբ,  իսկ  «նոր նպատակները» բնութագրել է որպես «հավակնոտ, բայց միևնույն ժամանակ իրատեսական»: Առիթը բաց չթողնելով ընդգծել է, որ ԵՄ-ն մտադիր է «շարունակել առաջատար դեր խաղալ» այս գործընթացում։ Ինչպես ասում են՝ «ստորագրեք՝ ստացեք»։
 
Բայց չէ որ որքան զրպարտություններ եղան  COP29-ի շուրջ: Սակայն ամեն ինչ փլուզվեց։ Ադրբեջանի նկատմամբ ատելությունն ու զայրույթը վերածվեցին պարտության նրանց համար, ովքեր հակաադրբեջանական դրսեւորումներ էին նախաձեռնել՝ ինչպես գագաթնաժողովից առաջ, այնպես  էլ դրա անցկացման ժամանակահատվածում։
 
Caliber.Az-ը մանրամասն լուսաբանել է այս համատեքստում բոլոր հանկարծափոխումները, հետևաբար մենք հիմա չենք կենտրոնանա Բաքվի դեմ ձեռնարկվող սադրիչ քայլերի վրա։ Թեև այստեղ նկատվում է մի տեսակ պարադոքս, չէ որ առանձին քաղաքական գործիչների և միջազգային կազմակերպությունների հակաադրբեջանական տրամադրությունները, մեծ հաշվով, ուղղված էին՝ պատմական արդարության և զարգացող երկրների, առաջին հերթին Գլոբալ Հարավի ներկայացուցիչների շահերի դեմ։
 
Այսինքն, Բաքվի վեկտորում անցկացնելով առճակատման գիծ՝ այս կողմնակալ ուժերը հանդես եկան մարդկության շահերի ու կարիքների դեմ, թեև բառերով անընդհատ մարտնչում են մարդու իրավունքների ապահովման օգտին։ Եվ ատելությունը այնքանով էր մթագնել այդ մարդկանց, կազմակերպությունների և մի շարք համաշխարհային առաջնորդների աչքերը, որ նրանք փաստորեն դեմ էին այն գաղափարների իրականացմանը, որոնք Բաքուն համարում էր կարևոր մոլորակի պահպանման համար, թեև նրանց սեփական անարդարությունը արդեն մեր աչքի առաջ քայքայում էր աշխարհակարգի հիմքերը։ Այդ իսկ պատճառով նրանք նվազագույն ջանքեր անգամ չգործադրին՝ Ադրբեջանի կողմից հռչակված առանցքային նպատակներից մեկի` Գլոբալ Հյուսիսի և Գլոբալ Հարավի միջև փոխըմբռնումը ապահովելու համար: Եվ չնայած ոչ բացահայտ, բայց համառորեն, ավելի շուտ նույնիսկ դաժանորեն դիմադրեցին՝ փոքր կղզի զարգացող երկրներին հատուկ ուշադրություն դարձնելու պատմական տեսանկյունից արդար պահանջներին։
 
Բայց Բաքուն ոչ պարզապես հերթական անգամ դիմակայեց ճնշմանը, այլ նաեւ վստահորեն նպաստեց COP29-ի շրջանակներում դրական արդյունքի հասնելուն։ Չնայած բոլոր խոչընդոտներին, այդ թվում նաև՝ ի դեմս Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոքի, Ֆրանսիայի էկոլոգիայի, էներգետիկայի և կլիմայի նախարար Ագնես Պանիեր-Ռունաշեի, հայտնի ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի, կամ, ասենք, հանկարծ Հայաստանից խոսած Գրետա Թունբերգի նման այսպես կոչված պարոնների այդ բոլոր կողմնակալ և սադրիչ գործողությունները տապալվեցին։ Այո, բացի այդ էլ, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ ամպագոռգոռ։ Իսկ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ընդհանուր առմամբ, COP29-ում խոսեց ամեն ինչի մասին, բացի այն քայլերի ներկայացումից, որոնք Բեռլինը պետք է առաջիններից մեկը ձեռնարկեր աշխարհում, այդ թվում նաև Եվրամիության երկրներին վերաբերվող կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար:
 
Բայց եկեք անկեղծ լինենք։ Միթե՞ այս նույն պարոնների և նրանց նմանների այդպիսի աննրբանկատ (կանգ ենք առնում այս սահմանման վրա) վարքագծում կա որևէ զարմանալի բան: Հնարավոր է, որ այն երկրների ներկայացուցիչների համար, ովքեր անմիջականորեն չեն ընդհարվել՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պահպանման մեջ նրանց եռակի չափանիշների, իսկ որոշ դեպքերում չափորոշիչների իսպառ բացակայության հետ՝ դա կարող է անսպասելի թվալ: Բայց հաստատ ոչ Ադրբեջանի համար։ Այս համատեքստում միտքս են գալիս երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2024 թվականի հունվարին ասած խոսքերը. «Մենք միշտ պետք է լինենք շատ զգոն, քանի որ մեր դեմ գործողությունները չեն ավարտվի, դրանք կշարունակվեն»։ Որից հետո նախագահն ընդգծել է. «Մենք դարձել ենք գլոբալ մասշտաբով տեղաշարժերի պատճառ», չէ որ «Երկրորդ ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակի հետևանքները թանկ են նստել որոշ երկրների համար»։ Այս հաղթանակը, դուրս գալով «տեղական նշանակության շրջանակներից», դարձել է «միջազգային օրակարգի գլխավոր հարցերից մեկը»։ Հետևաբար, ինչպես նշել է պետության ղեկավարը, «մեր նկատմամբ ավանդական աղբյուրներից եկող բացասական վերաբերմունքը չի դադարի»։
 
Չդադարեց։ Շարունակվեց։ Վերածվելով բացահայտ պայքարի մարդկության դեմ, ամբողջ աշխարհում մարդկանց դեմ, ովքեր օգնության, աջակցության և ֆինանսական աջակցության կարիք ունեն:
 
Բայց, ինչպես ասել է Շտիրլիցը, «ինչ-որ բան նրանց մոտ չստացվեց»: Եթե նրա դեպքում իր թշնամիների ձախողման պատճառները մնացին առեղծված, ապա ադրբեջանական ժողովուրդը հիանալի հասկանում է, թե ինչումն է Ադրբեջանի թշնամիների ձախողումների արմատը։ Դա՝ ժողովրդի միասնությունն է։ Այդ նույն մեր անկրկնելի Բռունցքը, որը անհրաժեշտության դեպքում, կարող է պատվել երկաթով։ Սա միասնության, փոխըմբռնման և փոխօգնության Բռունցքն է։ Մինչդեռ այս անգամ այն ընդունեց գլոբալ ձևաչափ, որտեղ Ադրբեջանի առաջնորդությունը հստակ դրսևորվեց՝ միջազգային իրավունքի պահպանման և մոլորակի բնակչության առավել խոցելի հատվածների համար արժանապատիվ պայմանների ապահովման գործում:
 
Դրանով իսկ Ադրբեջանը կրկին իր անունը գրեց համաշխարհային պատմության մեջ։ Սրանից ելնելով մենք կցանկանայինք մեր ընդդիմախոսներին խորհուրդ տալ՝ ուշադիր ուսումնասիրել այն կարևոր դասերը, որոնք կարելի է քաղել Ադրբեջանի փորձից։

Caliber.Az
Դիտումներ: 235

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Նամազով. Ֆրանսիան կարող է Հայաստանին մղել Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի

209
24 Ապրիլի 2025 14:48
2

2023 թվականի ապրիլի 23-ը և «Լաչին» անցակետը. վերջին ճեղքի վերացումը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

160
24 Ապրիլի 2025 09:21
3

Հայկական քաղաքականության պարադոքսներ Երևանը՝ «խաղաղության» և էսկալացիայի միջև

152
24 Ապրիլի 2025 18:06
4

Ադրբեջանական բանակը չի կրակում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ Արձագանք Երևանի ապատեղեկատվությանը

141
24 Ապրիլի 2025 09:36
5

ԱՀ ԱԳՆ. Հաագայի դատարանը մերժել է Հայաստանի հայցը Վարդանյանի գործով

138
26 Ապրիլի 2025 19:53
6

Իլհամ Ալիևի այցը Չինաստան և Երևանի դռան հերթական թակոց Caliber.Az-ի YouTube-ալիքի տեսանյութը

131
26 Ապրիլի 2025 10:11
7

Մուսաևը՝ Գուտերեշին. Հայաստանում ռասիստներին և ռազմական հանցագործներին պատվում են որպես հերոսների

128
24 Ապրիլի 2025 14:22
8

Բաքվի դատարանը և հայկական դատական մեքենան դիմակազերծում են Երևանը Հայաստանի իշխանության երկերեսանիությունը

110
25 Ապրիլի 2025 18:42
9

Տոկաև Ղազախստանը անկեղծ զգացմունքներ է տածում Ադրբեջանի հանդեպ

82
24 Ապրիլի 2025 17:53
10

Փաստեր «հայոց ցեղասպանության» դեմ «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

73
24 Ապրիլի 2025 16:21
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading