Տնտեսություն
A+
A-
Ահմեդովը՝ Ադրբեջանի նոր մաքսակետերի մասին
24 Հունվարի 2024 14:48
Ադրբեջանում նախագիծ է նախապատրաստվել Վրաստանի և Ռուսաստանի հետ սահմանին նոր մաքսակետեր ստեղծելու վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի (ՄՊԿ) վարչության ղեկավար Վուգար Ահմեդովը «Խորհրդակցություններ շահագրգիռ կողմերի հետ առևտրի ոչ սակագնային խոչընդոտների և ծառայությունների առևտրի կանոնների շուրջ» թեմայով միջոցառմանը, որը կազմակերպվել է Միջազգային առևտրի կենտրոնի կողմից՝ Արտահանման և ներդրումների խրախուսման գործակալության (AZPROMO) հետ համատեղ:
Նա նշել է, որ տարանցիկ ներուժը մեծացնելու ծրագրեր են իրականացվում. «Ընդհանուր առմամբ աշխատանքներ են տարվում թե՛ արտահանման, թե՛ ներմուծման պարզեցման ուղղությամբ»։
Caliber.Az
Դիտումներ: 114