Անար Էյվազով. խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի մոտ ապագայում ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոտ ժամանակներս կավարտվի Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Անար Էյվազովը՝ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանի տարածքից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ։
«Մեր երկրի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ միջոցառում է անցկացվում՝ կապված ռուս խաղաղապահների գործունեության դադարեցման հետ։ Այսօր միջոցառմանը մասնակցում են բարձրաստիճան սպաներ Ադրբեջանից և Ռուսաստանից։
Տարածքից խաղաղապահների դուրսբերման գործընթացը ներկայումս շարունակվում է և կավարտվի մոտ ապագայում։ Այժմ մենք գտնվում ենք Ադրբեջանի տարածքում տեղակայված խաղաղապահների բազայում։ Նշեմ, որ Ադրբեջանի տարածքից խաղաղապահների դուրսբերումն իրականացվում է պլանի համաձայն։ Այս մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»։