Քաղաքականություն
A+
A-
ԲՆԽ. Ադրբեջանը պայքարում է գաղութատիրության և նեոգաղութատիրության դեմ
18 Ապրիլի 2024 18:05
Ֆրանսիայի կառավարությունը, մտահոգված լինելով Բաքվի նախաձեռնող խմբի (ԲՆԽ) ստեղծմամբ, մեծացրեց ճնշումն իր գաղութների վրա, սակայն միջազգային համագործակցությունն այս համատեքստում ընդլայնվեց։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին Միլլի Մեջլիսում «Պատմություն, ժամանակակից մարտահրավերներ և սպասվող ապագա» թեմայով համաժողովում ասել է ԲՆԽ-ի գործադիր տնօրեն Աբբաս Աբբասովը։
Նա ընդգծել է, որ ԲՆԽ-ն կշարունակի աջակցել գաղութատիրական քաղաքականությունից տառապող երկրներին.
«Ադրբեջանը պայքարում է գաղութատիրության և նեոգաղութատիրության դեմ։ ԲՆԽ-ի ստեղծումը կարևոր քայլ է գաղութների արդար պայքարին աջակցելու առումով։ Խմբի ստեղծման օրվանից յոթ ամսվա ընթացքում ԲՆԽ-ն անցկացրել է յոթ միջազգային համաժողով»։
Caliber.Az
Դիտումներ: 186