Քաղաքականություն
A+
A-
Դեսպան. Թուրք-ադրբեջանական հարաբերությունները օրինակ են Թյուրքական պետությունների կազմակերպության համար
06 Հունիսի 2022 16:33
«Թուրք-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակը, որին հասել են աշխարհում առկա աշխարհաքաղաքական փոփոխականության հիման վրա, օրինակ է Թյուրքական պետությունների կազմակերպության համար»:
Сaliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին Կասպյան էներգետիկ ֆորումի հատուկ նիստում՝ նվիրված ադրբեջանա-թուրքական համագործակցությանը։
Նրա խոսքով, 44-օրյա պատերազմում հաղթանակը մեծ նշանակություն ունի թուրք-ադրբեջանական հարաբերությունների և տարածաշրջանի առումով։
Դեսպանը նշել է, որ 44-ը խորհրդանշական տարեթիվ է Ադրբեջանի պատմության մեջ. «Թուրքիան և Ադրբեջանը լավ գիտեն աշխարհաքաղաքական փոփոխականության մասին: Աշխարհաքաղաքական այս անկայունությանը համապատասխան՝ մշակվել է համագործակցության մոդել»։
Caliber.Az
Դիտումներ: 97