ԵՄ-ն կոչ է անում Բաքվին՝ COP29-ի նախաշեմին խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ՝ նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի նախաշեմին (COP29): Այս մասին հայտնում է բրյուսելյան EUobserver պորտալը՝ հղում անելով Եվրահանձնաժողովին (ԵՀ)։
«Եկել է ժամանակը վճռական քայլեր ձեռնարկելու՝ կայուն և ամուր խաղաղության ուղղությամբ։ Ադրբեջանը պետք է օգտվի COP29-ի ազդակից՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»,- հրատարակությունը մեջբերում է ԵՀ ներկայացուցչի խոսքերը։
Սակայն, ինչպես նշում է պորտալը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչին, «մոտ ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրման համար դեռևս լուրջ խոչընդոտներ կան, և ԵՄ-ի՝ որպես ազնիվ միջնորդի դիրքը խարխլված է»։
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է՝ «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջներին վերջ տալու անհրաժեշտությունը»՝ որպես երկու երկրների միջև «իսկական և տևական խաղաղության պայմանագրի ստորագրման» անհրաժեշտ պայման։