Տնտեսություն
A+
A-
Թուրքական ընկերությունները 120 մլն դոլար են ներդրում Զանգիլանի «Բարեկամության Ագրոպարկում»
17 Նոյեմբերի 2022 17:52
Ներդրումների և երիտասարդ ձեռներեցների ադրբեջանական ֆորումին մասնակցող մոտ 12 թուրքական ընկերություններ ցանկանում են մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը։
Այս մասին Caliber.Az-ի հետ զրույցում ասել է՝ Իսլամական երիտասարդական ֆորումի նախագահ Թահա Այհանը։
Նրա խոսքով, ներկայումս շուրջ 16 թուրքական ընկերություններ ներգրավված են՝ Ղարաբաղում օդանավակայանի, ճանապարհների, ենթակառուցվածքային նախագծերի կառուցման մեջ, այդ թվում՝ Զանգիլանի Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ «Բարեկամության ագրոպարկ» նախագծում։
«Ակնկալվում է, որ «Բարեկամության ագրոպարկում» ներդրումները կկազմեն 120 մլն դոլար»,- ասել է Թ. Այհանը։
Caliber.Az
Դիտումներ: 95