twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ե՛վ մերոնց, և՛ ձերոնց Երեւանը խաղում է Ռուսաստանի Դաշնության եւ Արեւմուտքի դիմակայության վրա

06 Հունվարի 2025 23:19

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարել է նոր՝ 2025 թվականին Եվրասիական տնտեսական համայնքի փաստացի փլուզման քաղաքականությունը շարունակելու պլանները։ ԵԱՏՄ-ն՝ Ռուսաստանի կողմից առաջ մղվող տնտեսական ինտեգրացիայի գլխավոր նախագիծն է։ Հայաստանն այժմ միլիարդներ է վաստակում՝ Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու միջոցով։ Բայց միևնույն ժամանակ նա ուզում է նաև քաղաքական դիվիդենտներ վաստակել Արևմուտքում` իրեն դրսևորելով որպես Ռուսաստանի հետ կապված համագործակցության բոլոր ձևաչափերը կործանող: Ռուսական կողմը զուսպ է արձագանքում իր հայ գործընկերների ցանկացած գործողություններին։ Ե՛վ Մոսկվան, և՛ հավաքական Արևմուտքը յուրաքանչյուրը Հայաստանում կառուցում է իր քիմերան՝ առաջինը ապավինում է «պատժամիջոցներում օգնող Հայաստանին», վերջինս պնդում է արևմտամետ «եվրոպական» Հայաստանի մասին: Վաղ թե ուշ այս երկու քիմերաներն էլ կփլուզվեն իրականությունից մեկուսացված լինելու պատճառով:

Աբսուրդի երևանյան թատրոն. ամանորյա հյուրախաղեր
 
Հայաստանի ղեկավարությունը ԵԱՏՄ-ի հետ կապված իր մտադրությունները ուրվագծել է միանգամայն հստակ։ Անցած շաբաթ անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանը ամեն կերպ ցուցադրել է  իր արհամարհանքը և՛ միջոցառման, և՛ հավաքվածների նկատմամբ։ Նույնիսկ ավանդաբար արևմտամետ և հայամետ «Կոմերսանտ»-ը զարմացել է Հայաստանի ղեկավարի արտառոց վարմունքից և գրել է ԵԱՏՄ-ի նիստում «նախաամանորյա աբսուրդի» մասին։ Փաշինյանն ԵԱՏՄ-ն ոտնահարելու բազմաթիվ հնարավորություններ ուներ, Հայաստանը այս միավորումում նախագահել է  2024 թվականին։
 
Սկզբից Փաշինյանը անամոթաբար ստել է, որ նա հիվանդ է կորոնավիրուսով և այդ պատճառով չի մասնակցել Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովին։ Փոխարենը նա նախագահել է տեսակոնֆերանսի միջոցով։ Մի բան էլ ավել, նա ցուցադրաբար լրջորեն ուշացավ՝ Խորհրդի ընդլայնված նիստին (ԵԱՏՄ-ին միանալու մասին մտածող երկրների հավաքված ներկայացուցիչներին ցույց տալով, որ դաշինքում «համաձայնություն չկա»): Նույնիսկ Պուտինը ստիպված էր ներողություն խնդրել իր ուշացած գործընկերոջ համար, քանի դեռ նա չէր վայելել էկրանին հայտնվելը։ Հանրային հեռարձակման ընթացքում Փաշինյանը փորձեց խոսք չտալ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին, թեև նա ըստ ռեգլամենտի պետք է խոսեր որպես 2025 թվականին նախագահող երկրի ղեկավար։ Հայաստանի վարչապետը Լուկաշենկոյի ելույթը մեկնաբանել է չարախինդ նախազգուշացումով, որ, հայ պատվիրակները չեն մասնակցի ԵվրԱզԷՍ-ի խորհրդի հաջորդ նիստին։ Նա չհամարձակվեց բարձրաձայնել պատճառը, բայց ակնարկեց, որ դա պայմանավորված է Մինսկում դրա անցկացմամբ, որի հետ Փաշինյանը ցուցադրաբար կոնֆլիկտում է  Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը բելառուսական աջակցության պատճառով։
 
Ռուսական լրատվամիջոցները փորձել են հարթել սկանդալը։ Զավեշտալի է, որ նրանք նույնիսկ չփորձեցին բացատրել, թե ինչու է Խորհրդի նիստը կայացել ռուսական Սանկտ Պետերբուրգում, եթե Հայաստանն է նախագահել այս ինտեգրացիոն միավորմանը։ Մինչդեռ Հայաստանի ղեկավարն ինքը դեկտեմբերի 4-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց. «Ես անձամբ նպատակահարմար չհամարեցի միջոցառումը Հայաստանում անցկացնելը։  [...] Ցավոք սրտի, ձեզ հայտնի պատճառներով, և ես այդ մասին նաև հրապարակավ հայտարարել եմ այս ամբիոնից. ԵԱՏՄ-ի բարձրագույն տնտեսական Խորհրդի ոչ բոլոր անդամներն են հանդիսանում ցանկալի Հայաստանի համար»։ Փաշինյանը չի հստակեցրել, թե Խորհրդի որ անդամներն են անցանկալի Հայաստանում, և դա արել է միտումնավոր, որպեսզի իր արարմունքից առավելագույն դիվիդենտներ հավաքի։ Հնարքը, ճիշտ է, պարզունակ էր՝ մի կողմից ձևացնում էր, թե խոսքը կարծես թե Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին է, բայց մյուս կողմից՝  Արևմուտքին և արևմտամետ լսարանին պչրանքով աչքով անել, որ դա իրականում Վլադիմիր Պուտինի եւ  այսպես կոչված «Միջազգային քրեական դատարանի» կողմից տրված նրա ձերբակալման օրդերի պատճառով է։ Այս մասին Փաշինյանին և ուղղակիորեն հարցրել են, և նա, իհարկե, բաց չի թողել կոնկրետ այս տարբերակի մասին ակնարկելու առիթը։ Ի դեպ, հայերը ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը Երևանում անցկացնելու իրենց դժկամությունը ակնհայտորեն ազդարարել են դեռևս անցյալ տարվա մարտին՝ Բելառուսի նախագահի՝ Ադրբեջան մայիսյան այցից շատ առաջ, որից հետո նա հանկարծ հայտարարվեց պերսոնա նոն գրատա Հայաստանում։
 
Այն, ինչ Փաշինյանը անում է ԵԱՏՄ-ի նկատմամբ՝ նման է բազմակողմ կազմակերպությունների փլուզման մոդելի կրկնությանը, որը Փաշինյանի թիմի կողմից մշակվել է անվտանգության ոլորտում հետխորհրդային ամենամեծ ինտեգրացիոն կառույցի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դեմ սաբոտաժի ընթացքում։ Այնտեղ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ, հազիվ իշխանության գալուց հետո, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, առանց ՀԱՊԿ-ի մյուս անդամներին չնչին զգուշացնելու, նախ ձերբակալեց կազմակերպության գործող գլխավոր քարտուղարին, իսկ հետո սկսեց սաբոտաժի ենթարկել նրա աշխատանքը։ Դրանով հաներձ Երևանը սկսեց փաստացի օգնություն պահանջել ՀԱՊԿ-ի անդամներից ադրբեջանական հողերի օկուպացման հարցում։ Այնուամենայնիվ Փաշինյանը դուրս չեկավ ՀԱՊԿ-ից և մինչև հիմա դուրս չի եկել, իսկ նրա մյուս անդամները Հայաստանին չեն հեռացրել։ Իհարկե, հայկական կողմի նման գործողություններից ՀԱՊԿ-ի հեղինակությունը  զգալիորեն տուժել է։
 
Ռուսական կողմը համաձայն է
 
Այնուամենայնիվ, Մոսկվան հանդուրժում է Փաշինյանի այս կանոնավոր գործողությունները վերջին յոթ տարիների ընթացքում։ Ինչպես նաև վերջին ամիսներին, նույնիսկ այն բանից հետո, երբ Երևանի իշխանությունները Հայաստանից վռնդեցին ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը գովաբանեց այս երկրի ղեկավարությանը. «Հայաստանը շատ ակտիվ և դրական դեր է խաղում ԵԱՏՄ-ի շրջանակներում»։ Քիչ առաջ նա ասել է. «Հայաստանը հասկանում է, որ ոչ մի տեղ այլևս չի ստանա այն առավելությունները, որը նրա տալիս է  ԵԱՏՄ-ին անդամակցությունը։ Երկրի ղեկավարությունը դա հասկանում է... Հետևաբար մենք տեսնում ենք նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք նա անում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհուրդներում։ Սրանք միշտ շատ ընդգծված աջակցության խոսքեր են ԵԱՏՄ-ի տնտեսական օրակարգին»։
 
Իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անմիջապես այն բանից հետո, երբ Փաշինյանը հրաժարվեց Ամանորից առաջ Սանկտ Պետերբուրգ մեկնել, բացատրեց. «Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, նրանք դադարեցրել են իրենց մասնակցությունը։ Այնուամենայնիվ, Հայաստանը առաջվա պես շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում։ Ե՛վ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը շատ դիվիդենտներ են ստանում այդ մասնակցությունից։ Այնպես որ, սա երկկողմանի ճանապարհ է. դրանում շահագրգռված են և՛ ԱՊՀ-ն, և՛ մեր հայ բարեկամները»:
 
Տեսնելով, որ ՀԱՊԿ-ի խարխլումից նա մնում է անպատիժ, երևանյան իսթեբլիշմենթը որոշեց ընդլայնել Ռուսաստանի կողմից ստեղծված կառույցները խարխլելու պրակտիկան։ Դա նրան թույլ կտա էլ ավելի շատ քաղաքական դիվիդենտներ կորզել Արևմուտքից՝ արտաքին քաղաքականության միակ ուղղությունը, որը գնահատում է Փաշինյանի թիմը։
 
Հակառակը, ռուսական կողմի համար համբերության գինը բարձր  է՝ ԵԱՏՄ-ում հայկական թիմի կազմակերպած խեղկատակությունը կործանարար ազդեցություն է ունենում կազմակերպության իմիջի և զարգացման հեռանկարների վրա։ Զարմանալի չէ, որ այդ նույն Ուզբեկստանը վերջերս հայտարարել է, որ առայժմ «ավելի նպատակահարմար է համարում պահպանել ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը», այլ ոչ թե որպես լիիրավ անդամ միանալ դրան։
 
Փոխարենը, Երևանը փորձում է ԵԱՏՄ ներքաշել Իրանին՝ Թեհրանում Հայաստանի դեսպանը ԵԱՏՄ-ի և Իրանի միջև վերջերս ստորագրված ազատ առևտրի համաձայնագրի հետ կապված խոսել է « Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի, որպես կամուրջի» մասին։ Իսկ մինչդեռ Իրանը առայժմ խնդրահարույց ձեռքբերում է թվում ԵԱՏՄ-ի համար։ Այս պահին հայերը խոսում են Իրանի հետ արդյունավետ համագործակցության մասին՝ վերջինիս ԵԱՏՄ-ի հետ մերձեցման համատեքստում, սակայն այս բոլոր նախագծերը հանգում են նեղ ձեռնարկումների, ինչպիսիք են հայկական Մեղրիում անցակետի արդիականացումը, «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի և Իրանի և Հայաստանի միջև բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցում։ Դրանով հանդերձ Իրանը անմիջապես սկսել է քաղաքականացնել ԵԱՏՄ-ն, և վերջերս միավորման Խորհրդի նիստում Իրանի արդյունաբերության և հանքերի նախարարը հանդես եկավ բոցաշունչ ելույթով՝ սկսելով խղճուկ հայտարարությամբ. «Սիոնիստական ռեժիմի սանձարձակ հանցագործությունների և դրանք աջակցող ամերիկյան իմպերիալիզմի պայմաններում զարգացող երկրների սիներգիան՝ անհրաժեշտություն է»։ ԵԱՏՄ-ն «քաղաքականացնելու» անթույլատրելիության մասին անընդհատ պնդող Փաշինյանը նրան չընդհատեց՝ ի տարբերություն նախագահ Լուկաշենկոյի, ում նա մի քանի անգամ փորձեց ընդհատել։ Թե ինչու է Փաշինյանին պետք Իրանը՝ հասկանալի է, այս երկիրը դարձել է հայ ռեւանշիստների գլխավոր հույսը։ Բայց Կրեմլի ինչի՞ն է պետք Իրանի հետ համագործակցության նման մոդելը։
 
Քթոյան. «Պատրանքներ չստեղծել, թե մեր տնտեսությունը դարձել է ամուր»
 
Չնայած Կրեմլի դեմ Երևանի նման ակնհայտ հարձակումներին, երկու կողմերն էլ շարունակում են պահպանել հարաբերությունները, այդ թվում նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում, որին Ռուսաստանի ղեկավարությունը կարևորագույն նշանակություն է տալիս որպես տարածաշրջանային ինտեգրման ուղղությամբ իր ձեռք բերած ամենամեծ արդյունքի։ Հոկտեմբերին Ղազախստան կատարած այցի ժամանակ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը նույնպես փաստորեն համաձայնվել է ռուս գործընկերների հետ և հայտարարել է, որ ԵԱՏՄ-ի տնտեսական ցուցանիշները հաստատում են կազմակերպության իրական արդյունավետությունը իր գոյության տասը տարիների ընթացքում։ Թե ինչու են Մոսկվան և Երևանը միմյանց ձեռքը բռնում՝ հասկանալի է դառնում, եթե նայենք որոշ դրամական հարցերին։ Վերջին երեք տարիների ընթացքում նրանց միջև առևտուրը ֆանտաստիկ բում է ապրում: Դա ոչ մի կապ չունի Հայաստանի տնտեսության զարգացման կամ ընդհանրապես որեւէ արտադրողական գործունեության հետ։ Այն կապված է Երևանում հակառուսական պատժամիջոցները շրջանցելու սողանցքի առկայության հետ՝ առաջին հերթին ԵԱՏՄ-ի մեխանիզմների շրջանակներում։ Արևմտյան լրատվամիջոցները սիրում են գրել, որ «ԵԱՏՄ-ն  Ռուսաստանին թույլ է տալիս շրջանցել պատժամիջոցները», բայց ոչ մի խոսքով չի հիշատակում այդ շրջանցման գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Երևանի մասին։ Թեև համապատասխան թվերն աճում են եւ անհնար է դրանք չնկատել։
 
Ինչպես նաև նախորդ տարի ԵԱՏՄ-ի՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կրկին աճել  է՝ տասը ամսում (որի վերաբերյալ հասանելի է վիճակագրությունը) այն գերազանցել է 11 միլիարդ դոլարը։ Սա նշանակում է, որ աճի տեմպերն արագացել են, և 2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը կրկնապատկվել է (2023 թվականին այն կիսով չափ աճել է նախորդ՝ 2022 թվականի համեմատ)։ Ռուսական կողմը ակնհատորեն գնահատում է հարաբերությունների այս տեսակետը, և սեպտեմբերին ՌԴ-ի վերոհիշյալ փոխվարչապետ Օվերչուկը ասել է. « Առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրապքաշրջանառությունը գերազանցել է 8,4 մլրդ. դոլարը։ Սա, իհարկե, վիթխարի պլյուս է»:
 
Այս աճի էությունը՝ բոլորին հայտնի գաղտնիք է։ Երևանցի տնտեսագետ Արմեն Քթոյանը, մեկնաբանելով 2022 թվականից հետո ռուս-հայկական առևտրի բումը, նշել է. «Ավելացել է Հայաստանում չարտադրված ապրանքների, վերաարտահանման բաղադրիչ ունեցող ապրանքների՝ մեքենաների, սարքավորումների, գեներատորների և այլնի արտահանումը Ռուսաստան։ Իհարկե, այլ հավասար պայմանների առկայության դեպքում լավ կլիներ, որ այո կան մեծ արտահանումներ, բայց դա չպետք է մեծ պատրանքներ ստեղծի այն առնչությամբ, որ մեր տնտեսությունը դարձել է ամուր, և մենք կարողանում ենք նոր հորիզոններ նվաճել»։ Այս ֆոնին սեպտեմբերին հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ կայացած խոշոր ֆորումում Փաշինյանը հայտարարել է, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ ապրանքաշրջանառությունն ավելացնելով հանդերձ, նրա կառավարությունը մտադիր է պահպանել առևտուրը նաև Ռուսաստանի հետ. «ԵԱՏՄ-ի շուկան ավելի մատչելի է մեր գործարար համայնքի համար, քան մյուսները: Մենք նպատակ չենք դնում նվազեցնել ԵԱՏՄ-ի հետ մեր ապրանքաշրջանառության ծավալը»։
 
Պարադոքսալ է հնչում արմատապես արևմտամետ քաղաքական գործչի շուրթերի՞ց: Բայց ամեն ինչ տրամաբանական է՝ Փաշինյանը հասկանում է, որ  նա պարզապես չի կարող իրեն թույլ տալ խզում Ռուսաստանի հետ, որքան էլ ցանկանա։ Բանը և՛ պատժամիջոցային առևտրից ներկայիս առասպելական շահույթի, և՛ առավել հիմնարար գործի մեջ է։ Մասնավորապես, Երևանում գիտակցում են ոչ միայն դեպի Արևմուտք անջատ (առանց հարևան երկրների մասնակցության) ուղու աշխարհաքաղաքական խոցելիությունը, և Հայաստանի ղեկավարը վերջերս սփյուռքի ակտիվիստներին բնորոշ ռևանշիստական երակով բացատրել է. «Եթե մենք տեսնենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալու ավել կամ պակաս իրական հնարավորություն, և այդ թվում նաև վերահսկողության տակ պահել այն սպառնալիքները, որոնք կարող են ծագել այդ ճանապարհին՝ մենք հաստատ բաց չենք թողնի այս պահը»։ Սպառնալիքների թվում նա, ըստ երևույթին, հատկապես մտահոգված է Հայաստանի և ԵՄ-ի միջև կապի տարրական ուղիներով. «Այստեղ նաև շատ կարևոր են Վրաստան-ԵՄ, Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, և այս համատեքստում այն, թե ինչպես կզարգանան Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները»։
 
Բայց ամենակարևորը՝ երևանյան իսթեբլիշմենթին միանգամայն հասկանալի է, որ հավաքական Արևմուտքի աչքում Հայաստանի կարևորությունը կապված է հենց ռուսական ճամբարում նրա կործանողի դերի հետ։ Եվ հեռանալով այս ճամբարից, նա կկորցնի իր ֆունկցիոնալությունն ու արժեքը հենց այդ Արևմուտքի համար։ Պետք չէ մոռանալ նաև ևս մեկ ասպեկտի մասին. Հայաստանի ղեկավարությունը տեսնում է, որ իրենց բաղձալի Եվրոպայում իրավիճակը պարզապես ողբալի է։ Օրերս հաշվարկել են, որ տարեվերջի արդյունքներով գերմանական առաջատար մեքենաշինական ընկերությունների շահույթի անկումը  54%-ից կազմել է մինչև 91%-ը։ Իսկ դա կանխագուշակում է ԵՄ-ի շրջանակներում ինը դոնոր երկրներից ամենակարևորների թուլացումը (որոնք ավելի շատ են տալիս Բրյուսելին միության կարիքների համար, քան ստանում են): ԵՄ-ի մնացած 18 երկրները՝ դրամական օժանդակությունների խրոնիկական ստացողներ են, և նրանց համար հեշտ չի լինի գոյատևել առանց դրանց։ Հայաստանի ղեկավարությունը, հավանաբար, երազում էր դառնալ նրանցից մեկը, ինչը միշտ էլ քիչ հավանական էր, բայց հիմա այն պարզապես վերածվում է քաղաքական ֆանտազիայի։ Այս ֆոնին ռուսական տնտեսությունը՝ այն բանից հետո, երբ Արևմուտքը, պատժամիջոցներ սահմանելով, վերջապես դադարեցրեց կապիտալի արտահանումը Ռուսաստանի Դաշնությունից՝ աճում է և արդեն հաղթահարել է ՀՆԱ-ի անկումը, որը տեղի ունեցավ Ուկրաինա ներխուժման հետևանքով։ Եվ հայկական էլիտաները սկսեցին մտածել. ինչպե՞ս ստանալ ռուսական աճի իրենց բաժինը։
 
Սիրիական դասեր
 
Մնում է միայն հավելել, որ ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ Հայաստանի նման փոխգործակցության անկայունությունն ու ապարդյունությունը ակնհայտ է։ Այն աննախադեպ չես անվանի, և այդ իսկ պատճառով կարիք չկա կռահել նման գործընկերության հավանական արդյունքի մասին, կարելի է դիտել նման օրինակները։ Դրանցից մեկը իրեն բառացիորեն դրսևորել է վերջին շաբաթներին՝ Սիրիան։ Հայաստանի և Սիրիայի քաղաքական վարչակարգերի գաղափարախոսության և մեխանիզմների բոլոր տարբերություններով հանդերձ Ռուսաստանի հետ այս երկու պետությունների միջպետական փոխգործակցության մոդելում կան ուսանելի զուգահեռներ։ Դամասկոսի հետ համագործակցությունը Մոսկվան վաղուց՝ սկսած 1950-ականներից,   զարգացրել է օպորտունիստական հիմքերի վրա՝ հուսալով նրա միջոցով դուրս գալ նոր տարածաշրջան և հանդուրժելով Ասադների ցանկացած արարմունքները ԽՍՀՄ-ի, Ռուսաստանի Դաշնության և նրանց դաշնակիցների նկատմամբ: Միլիարդավոր սովետական փողեր ներդրվեցին Սիրիայում, նրա կառավարության շահերի համար հազարավոր խորհրդային և ռուս քաղաքացիներ զոհվեցին  աշխատելով Ասադների հետ, Մոսկվան միաժամանակ իր համար փակեց Մերձավոր Արևելքում քաղաքականության շատ այլ տարբերակներ։
 
Ի՞նչ ենք մենք տեսնում այս թունավոր հարաբերությունների արդյունքում: Ոչ ԽՍՀՄ-ը, ոչ էլ Ռուսաստանի Դաշնությունը երբևէ ոչինչ չստացան դրա դիմաց, իսկ ռեժիմը ի վերջո պարզապես փտեց և փլուզվեց, ընդ որում, ամենայն հավանականությամբ իր տակ թաղելով նաև տարածաշրջանում ռուսական ազդեցության տասնյակ տարիների հնարավորությունները: Ի դեպ, Ասադները նույնպես երկար ժամանակ փորձում էին Մոսկվայից հեռանալ դեպի Արևմուտք. ավագ Ասադը 1970-ականներից մինչև 1990-ական թվականները ԽՍՀՄ թիկունքում արևմտյան մայրաքաղաքների հետ ամենացինիկ պայմանավորվածություններ կնքեց, իսկ կրտսերը հյուրընկալվում էր Փարիզում նույնիսկ 2000-ականներին։
 
Ընդհանրապես, ժամանակակից հայկական պետությունը ոչ միայն սայթաքուն արահետով գնում է դեպի աշխարհաքաղաքական ոչ մի տեղ, այլ նաև նրանով տանում է մի շարք արտատարածաշրջանային տերություններին: Եվ  կարելի էր սրա վրա ձեռք թափ տալ, բայց, ավաղ, նման քաղաքականությունը՝ ռեւանշիստական կուրսը պահպանելու օպորտունիստական տարբերակներ փնտրելը, անտեսելով հարեւանների հետ խաղաղության ու համագործակցության հնարավորությունները՝ վնասում է նաև ողջ տարածաշրջանին։ Ասադների սիրիական ռեժիմը դժվարացրել է կյանքը ողջ Մերձավոր Արևելքի համար,  հայկական ազգայնական պետությունը նույնն է անում Հարավային Կովկասում։ Եվ նրա հարեւանները օրինաչափորեն չեն կարող անտարբեր մնալ նման պահվածքի նկատմամբ։

Caliber.Az
Հյուր սյունակագիրների կողմից իրենց հեղինակային հոդվածներում արտահայտված տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դիրքորոշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա տեսակետները:
Դիտումներ: 164

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ե՛վ մերոնց, և՛ ձերոնց Երեւանը խաղում է Ռուսաստանի Դաշնության եւ Արեւմուտքի դիմակայության վրա

164
06 Հունվարի 2025 23:19
2

«Հրո երկրի հպարտությունը». Լյութֆի Զադե Caliber.Az-ի նոր նախագիծ

139
05 Հունվարի 2025 21:51
3

ԱԱՀ-ն՝ Տեր-Պետրոսյանի 32 տարվա վաղեմության ելույթի մասին

135
05 Հունվարի 2025 21:38
4

Երրորդ Ռեյխը Երրորդ Հանրապետությունում Շարունակում ենք վերլուծել Ալբերտ Իսակովի նյութը

130
06 Հունվարի 2025 12:15
5

Հայերը կրկին գնդակոծել են Լաչինը

79
06 Հունվարի 2025 16:11
6

«Պահանջում ենք արդարություն և պատիժ մեղավորներին» Ալիևը՝ Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի մասին

68
06 Հունվարի 2025 15:47
7

Ադրբեջանի ՊՆ. Հայերը գնդակոծել են Լաչինը

63
06 Հունվարի 2025 12:49
8

Ի.Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի ուղղափառ համայնքին

62
06 Հունվարի 2025 09:19
9

Ալիև. Ադրբեջանական պետությունը միշտ գնահատել է իր որդիների և դստրերի սխրանքը

61
06 Հունվարի 2025 15:33
10

Իլհամ Ալիևը հանդիպել է՝ Embraer-190 ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամների ընտանիքների անդամների հետ ԼՈՒՍԱՆԿԱՐ

61
06 Հունվարի 2025 11:59
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading