twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ինչո՞ւ են հայերին թույլատրում Ադրբեջան մտնել փակ ցամաքային սահմանների պայմաններում Պարզաբանում է Caliber.Az-ը

01 Մայիսի 2023 12:24

Նախօրեին՝ ապրիլի 30-ին, ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին Լաչինի սահմանային անցակետի տեղադրումից մեկ շաբաթ անց, անցակետն արդեն սկսվել է գործել: Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի հայազգի քաղաքացիները կազմակերպված և կարգապահ կերպով, փոխադարձ քաղաքավարության մթնոլորտում անցնում սահմանային անցակետով։ Ադրբեջանցի սահմանապահները ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ:

Սակայն այս տեսագրությունները ադրբեջանական հասարակության մոտ հարցերի տեղիք են տվել։ Գլխավոր հարցը հետևյալն է. «Եթե Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են, ապա ինչո՞ւ են բացառություններ արվում մասնավոր տրանսպորտային միջոցներով Ղարաբաղ ելումուտ անող հայերի համար»:

Հարցն արդարացի է, և Caliber.Az-ը փորձել է դրան պատասխանել ավելի լայն համատեքստում։

Նախ, այժմ Ադրբեջանի համար ամենակարևորը Հայաստանի կողմից ակտիվորեն շրջանառվող կեղծ «շրջափակման նարատիվը» կոտրելն է։ Սահմանային անցակետն աշխատում է, մարդիկ նույնականացվում են, տրանսպորտը ստուգվում է, անցումն ապահովվում է։ Ի դեպ, այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում հայտարարել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Լաչինի սահմանային անցակետի նպատակը ոչ թե երթևեկության սահմանափակումն է, այլ հակառակը՝ հսկողություն ապահովումը, և մարդիկ արդեն անցնում են այդ անցակետով։

Երկրորդը՝ նախքան սահմանային անցակետի գործարկումն էլ հայերը ելումուտ էին անում Ադրբեջանի տարածք՝ ՌԽԶ-ի և ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ։ Այսինքն՝ նրանց համար «բացառությունների» որոշակի ռեժիմ նախկինում էլ գործում էր։

Երրորդը՝ ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի շրջան մուտք գործող քաղաքացիները համաճարակաբանական վտանգ չեն ներկայացնում Ադրբեջանի մնացած բնակչության համար՝ առայժմ մեր հասարակությանը չինտեգրվելու պատճառով։

Եվ, վերջապես, չորրորդ. մինչև 2020 թվականի նոյեմբեր մենք դեռ երազում էինք Շուշայի մասին, իսկ Լաչինի ճանապարհին անցակետ տեղադրելու գաղափարը հազիվ իրագործելի էր թվում։ Ամեն ինչ իր ժամանակն ունի, ամեն ինչ քայլ առ քայլ կկարգավորվի։ Ադրբեջանի նախագահը գիտի, թե ինչ, երբ և ինչպես անել։

Caliber.Az
Դիտումներ: 401

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

103
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

100
19 Դեկտեմբերի 2024 15:24
3

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

76
20 Դեկտեմբերի 2024 20:09
4

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

66
20 Դեկտեմբերի 2024 14:17
5

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

62
20 Դեկտեմբերի 2024 18:25
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

60
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

55
19 Դեկտեմբերի 2024 16:40
8

Ծովափնյա ազգային զբոսայգին պատրաստվում է Ամանորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

55
19 Դեկտեմբերի 2024 10:49
9

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

55
19 Դեկտեմբերի 2024 20:52
10

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

52
20 Դեկտեմբերի 2024 12:08
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading